Երևան, 21.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սերժ Սարգսյանը և Իանակիս Օմիրուն վստահեցրել են. արտաքին քաղաքական հարցերի լուծման ճանապարհին ՀՀ-ն և Կիպրոսը կողք կողքի են

ՔԱՂԱՔԱԿԱՆ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Կիպրոս կատարած պաշտոնական այցի շրջանակներում մարտի 16-ին հանդիպում է ունեցել Կիպրոսի Հանրապետության ներկայացուցիչների պալատի նախագահ Իանակիս Օմիրուի հետ:

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Իանակիս Օմիրուին`Հայաստանի պաշտոնական պատվիրակությանը ցուցաբերած ջերմ ընդունելության համար և նշել, որ ուրախ է հյուրընկալվել եղբայրական Կիպրոսում, որի հետ Հայաստանի ներկայիս հարաբերություններն իրենց որակով ոչնչով չեն զիջում երկու երկրների անցյալի բարեկամական կապերին: Հանրապետության Նախագահը վստահություն է հայտնել, որ ապագայում հայ-կիպրական հարաբերությունները կառուցողները ևս մեծ նվիրվածությամբ են վերաբերելու իրենց գործին` մշտապես հիշելով առկա բարեկամական հարաբերությունների բարձր մաÕ �արդակը պահպանելու և ամրապնդելու պատասխանատվության մասին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀ Նախագահը և Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը երկուստեք ջերմությամբ են հիշել իրենց նախորդ հանդիպումները: Նրանք համակարծիք են եղել, որ հայ և կիպրացի ժողովուրդների միջև պատմականորեն հաստատված ջերմ կապերը նոր արժեք ստացան Հայաստանի անկախության վերականգնումից հետո, և միջպետական հարաբերությունները զարգացան փոխըմբռնման ու բարեկամության ոգով: Նախագահ Սերժ Սարգսյանը այդ ամենում բարձր գնահատանքի արժանի է համարել Իանակիս Օմիրուի անձնական մեծ ավանդը և հիշել նրա նախաձեռնությամբ Կիպրոսում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրենքի ընդունումը, ինչպես նաև Կիպրոսի Նախագահի հետ միասին նրա մասնակցությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի երևանյան միջոցառումներին։

ՀՀ Նախագահը և Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը կարևորել են խորհրդարանական վեհաժողովների շրջանակներում երկու բարեկամ երկրների սերտ փոխգործակցությունը: Սերժ Սարգսյանը և Իանակիս Օմիրուն մտքեր են փոխանակել Հայաստանի և Կիպրոսի արտաքին քաղաքական օրակարգի կարևորագույն հարցերի շուրջ և փոխադարձաբար վստահեցրել, որ Հայաստանը և Կիպրոսը ամուր կանգնած են կողք կողքի` այդ հարցերի լուծման ճանապարհին:

Նախագահ Սերժ Սարգսյանն մարտի 16-ին հանդիպում է ունեցել նաև Համայն Կիպրոսի Արքեպիսկոպոսի հետ:

Ֆեյսբուքի ձեր ֆեյքապետությանը ու իրական կյանքի բռնապետությանը «Ուժեղ Հայաստան»-ը վերջ է տալու. Անդրանիկ ԳևորգյանՀունիսի 7-ին որոշվելու է Հայաստանի ճակատագիրը․ Սայիդա ՊողոսյանԵրբ դասալիքն ինքն է մեղադրում ուրիշներին դասալքության մեջ Նրանք փորձում են իրենց բոլոր ձախողումները արդարացնել. Սամվել Կարապետյան Ջերմաստիճանը կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում Քրեական օրենսգիրքը՝ մահակ Փաշինյանի ձեռքում «Ուժեղ Հայաստանը» քարոզարշավ է իրականացնում Արագածավանում․ ուղիղ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Կտրված ձեռքս բռնած հասել եմ հիվանդանոց»․ Մարտիրոս Հովսեփյան «Ուժեղ Հայաստան» և «ՀայաՔվե»․ կհզորացնենք և կծաղկեցնենք մեր հայրենիքըԿարևո՛ր. Հերթական աղմկահարույց գաղտնալսումը. Ուժեղ ՀայաստանԿարբեցի արժանապատիվ տիկին Սուսաննայի խոսքը պարտավորեցնում է անել ավելին. Նարեկ Կարապետյան «Արևմտյան Ադրբեջանի» նարատիվը՝ լակմուսի թուղթ է Ռուսաստանից շարունակում են քննադատել Այն մասին, թե որտեղ է պետք փնտրել իրական դավաճաններին. Ավետիք ՉալաբյանBauer Solar-ը ներկայացրել է նոր բարձր արդյունավետությամբ 480 Վտ հզորությամբ հետադարձ կապի արևային մոդուլ Ռուսական միջուկային սուզանավերը դուրս են եկել ծով Սամվել Կարապետյանի բարեգործություններից մեկի մասին. Նարեկ ԿարապետյանՀայտնի երգիչը մահացել է անհասկանալի հանգամանքներումՈստիկանները ձերբակալել են շտապօգնության անձնակազմի գործողություններին խոչընդոտած տղամարդու Նեյմարը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ից առաջ Ինդոնեզիայում 4 անգամ ժայթքել է Սեմերու հրաբուխը Անդրանիկ Թևանյանի ասուլիսն՝ ուղիղԹատրոնի ներկայիս տնօրեն Լիլիթ Պետրոսյանը շնորհակալագիր է շնորհել նախկին տնօրեն Սերյոժա Առաքելյանին Ո՞րն է ավելի հեղինակավոր՝ մեդալը, թե շքանշանը. «Փաստ»Ինչպես կարող է մի մարդ փոխել մեր բոլորի ճակատագիրը. Նարեկ Կարապետյան Վանաձորում Փաշինյանի հանրահավաքը սակավամարդ էր 38-ամյա կինը ապակիով այլանդակել է քրոջ դեմքըՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 մայիսի). Փլուզվել է երթևեկելի կամուրջ, կատարվել է Հայաստանի ղեկավարի փոփոխություն. «Փաստ»ՌԴ-ն ռազմավարական նշանակության հրթիռային համալիրները տեղակայել է դաշտային դիրքերում՝ զորավարժությունների համար Փաշինյանը չափազանց հեռուն է գնացել. հաջորդ փուլը Հայաստանը Ռուսաստանի ռազմական թշնամու վերածե՞լն է. «Փաստ»Ամառը սկսվում է սառը սուրճից․ իսկ եթե այն նաև բոնուսնե՞ր է բերում․ Idram&IDBank Ապացույցներ չկան. ՌԴ վեց քաղաքացիներ կալանավորված են Հայաստանում՝ լրտեսության անհեթեթ մեղադրանքներով ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցի ասուլիսն` ուղիղ Ի՞նչ կորուստներ կունենա Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու արդյունքում. «Փաստ»ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավում է անշարժ գույքի գրավով վարկերի պայմանները Ի՞նչ հոգեբանական վիճակում է գտնվում երկրի վարչապետըԱրարատԲանկը նվազեցրել է շուրջ 400 պարտաճանաչ ՓՄՁ հաճախորդների վարկերի տոկոսադրույքըՁեր մասնակցությամբ վերադարձնենք ներքին համերաշխությունը, վերջ դնենք ստորացմանը, քաղաքական հետապնդումների էջը թողենք անցյալում, ունենանք իրական մարդասիրություն. Արամ ՎարդևանյանՄայիսի 25-ից 28-ը կլինեն երթևեկության սահմանափակումներ Առաջիկայում մեր պետության և ժողովրդի ապագայով մտահոգ մարդկանց գերխնդիրը պետք է լինի նոր քաղաքական էլիտաների ձևավորումը. Մհեր Ավետիսյան«Այդ մեկ գլխարկն ինձ մնաց պատերազմից հետո և... Կարենիս մասին հուշերը». Կարեն Խուրշուդյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ջերմուկում. «Փաստ»«ՀայաՔվեն»՝ «Ուժեղ Հայաստանի» կողքին․ ժամանակն է կառուցելու ուժեղ պետությունՇատ շուտով միասին սկսելու ենք նոր ճանապարհ՝ ավելի համախմբված և վստահ վաղվա օրվա նկատմամբ. Գագիկ ԾառուկյանԹոշակառուների համար փոփոխություններ կլինենԱԹՍ-ների hարվածից հետո այրվում է ՌԴ Սիզրանի նավթավերամշակման գործարանը․ կան զnհեր Սյունիքում բախվել է երկու «Mercedes Sprinter». կա զոհ Քաղաքական մրցակիցներին թուլացնելու ճանապարհին իշխող ուժի պարագլուխը գնում է բիզնես խլելու ճանապարհով. Տիգրան Աբրահամյան Ռիսկեր ու հակասություններ՝ հավասարակշռության բացակայության ֆոնին. «Փաստ»Ադրբեջանը կոնկրետ քարտեզով չի ճանաչել Հայաստանը. Էդմոն ՄարուքյանՔՊ-Ի ԳԱՂՏՆԻ ՊԼԱՆԸ. թուրքերն ու ադրբեջանցիները Հայաստանում կդառնան հողի սեփականատեր. Ավետիք Չալաբյան