Երևան, 08.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արմանին ընդմիշտ փոխեց մարդկանց պատկերացումները հագուստի մասին. 10 անգնահատելի խորհուրդ դիզայներից

ՖՈՏՈ

Life.panorama.am-ը գրում է.

Ջորջիո Արմանին հանդիսանում է աշխարհի ամենաազդեցիկ ոճաբաններից մեկը: Նա ստեղծել է մի ոճ, որը մենք օգտագործում ենք, առանց գիտակցելու, որ նախկինում այլ կերպ է եղել: Արմանին հեղափոխություն է արել նորաձևության աշխարհում ՝ ապացուցելով, որ գեղեցիկը ամենևին չի նշանակում անհարմար: Նրա ստեղծած ոճը դարձավ դասականի և էլեգանտության լավագույն տարբերակը:

Կարծում ենք, որ հանճարեղ դիզայների խոսքերը կարող են պետք  գալ շատերին:

1. «Լինել էլեգանտ չի նշանակում աչքի ընկնել, դա նշանակում է ընդմիշտ մնալ հիշողության մեջ»:

Իրականում  Ջորջիո Արմանիին իրական հաջողություն է բերել Հոլիվուդը: Դիզայներին աշխարհը ճանաչել է «Ամերիկյան սուտենյոր» ֆիլմից, որտեղ գլխավոր դերերում խաղում էր Ռիչարդ Գիրը, ով կրել է Armani-ի հագուստները: Բոլոր տղամարդիկ ցանկանում էին այդ հերոսի պես լինել՝ կրել բաճկոն, տաբատ վերնաշապիկ և փոխկապ Armani-ից:

2. «Ոճի և նորաձևության մեջ տարբերությունը որակի մեջ է»:

Արմանիի ձեռագիրը կատարյալ կարն է, փափուկ կտորները  և մինիմալիզմը, որը նա անվանում է «փոքրի կատարելությունը»: Վարպետի ցանկացած հագուստին բնութագրական է էլեգանտությունը և ներդաշնակությունը այն կրողի հետ:

3. «Էժան կոշիկը վատ տնտեսում է: Պետք չէ տնտեսել հագուստի գլխավոր պարագայի վրա: Այն ձեր ոճի հիմքն է»:

4. «Գրավչությունը ինքնավստահության հետևանք է: Դա ոչ միայն արտաքինն է, այլ նաև ներքինը»:

5. Արմանին պատմում է, որ ցանկանում էր լինել բարձրահասակ և ունենալ ավելի մեծ քիթ: Բայց պետք է բավարարվել նրանով ինչ ունեք, և օգտագործել այն մաքսիմալ արդյունավետ: Պետք չէ ծախսել ամբողջ կյանքը, ինչ-որ բան փոխելու համար, ինչը անհնար է:

6. «Ես ուրախ եմ, որ մեր օրերում կրկին ցանկություն կա լինել էլեգանտ: Էլեգանտությունն այն արտաքինի բանալին է, որը ենթակա չէ ժամանակի փոփոխություններին, իսկ դա նշանակում է, որ Դուք նույնպես դուրս չեք գա նորաձևությունից: Ինձ համար ոճը ավելի կարևոր է, քան  նորաձևության կարճատև տենդենցները:

Արմանին ամբողջության փոխել է էլեգանտության մասին պատկերացումները՝ դարձնելով այն հարմարավետ: Ոճաբանը հանել է ավելորդ զարդերն և մտցրել է սպորտային էլեմենտ դասական հագուստի մեջ: Այդպիսով այն դարձնելով նորաձև և հարմարավետ:

7. Հագուստ ընտրելիս պետք չէ շատ ջանք գործադրել: Ամենաոճային մարդիկ այնպիսի տեսք ունեն ասես ոչ մի ջանք չեն գործադրում իրենց արտաքինի համար»:

Իր ուղղու սկզբում Արմանին հրաժարվեց ժապավեններից և զանազան աքսեսուարներից, իր ոճի հիմնական սկզբունքը դարձնելով մինիմալիզմը: Նա մի փոքր անփութություն մտցրեց իր կերպարների մեջ: Ընտրելով կտորներ՝ այն դարձրեց ավելի հարմարավետ:

8. «Սևն ու մուգ կապույտը մնացած գույներից լավ են նիհարեցնում:  Նախընտրելով այդ գույները, Դուք կարող եք փորձել տարբեր ձևի և կտորի հագուստներ»:

9. « Լավ ընտրված բույրը կարող է դառնալ Ձեր տարբերակիչ հատկանիշը: Դա առաջինն է, ինչը զգում են մարդիկ, երբ Դուք մտնում եք սենյակ և վերջինը, ինչը անհետանում է, երբ դուք գնում եք»:

10. «Ընտրեք չեզոք գույների կտորներ, դրանք ավելի երկար կծառայեն ձեզ՝ նորաձևության տեսանկյունից»:

Մարդիկ, ովքեր աշխատում են Արմանիի հետ համարում են, որ նրա ձեռքերում կա անհավանական ուժ: Նա նույնպես դա չի հերքում, ասելով, որ երբ նա կտոր է վերցնում, ապա զգում է էներգիա, անկախ իրենից ընտրում է կտոր և սկսում այն ձևավորել: Այդ աշխատանքը նա համարում է աշխարհի ամենազգացմունքայիններից մեկը:

11. Ես միշտ ցանկացել եմ օգնել կանանց և տղամարդկանց զգալ իրենց ոճային և ինքնավստահ այն  հագուստում, որը նրանք գնում են: Ես չեմ ստեղծում ուղղակի նորաձևություն: Ոճը այն միակ ճոխությունն է, որը կարող է իրեն թույլ տալ յուրաքանչյուրը, անկախ նրանից, ունի գումար, թե ոչ:

Ջորջիո Արմանին ընդմիշտ փոխեց մարդկանց պատկերացումները հագուստի մասին: Իսկ այդպիսի բան կարող էր անել միայն հանճարը:

 

Ուկրաինան և Էստոնիան ստորագրել են համագործակցության համաձայնագիր Բաքվի վերաքննիչ դատարանում Արկադի Ղուկասյանի պաշտպանը միջնորդել է արդարացնել իր պաշտպանյալին Իսրայելի ԱԳ նախարարը հայտարարել է, թե երբ կվերսկսվեն Լիբանանի հետ բանակցությունները ԱՀԿ-ն հայտարարել է, որ Եվրոպան բավարար չափով պատրաստ չէ ծայրահեղ շոգին Ռուսական ֆուտբոլի պատմության ռեկորդային գործարքն է. Սպերցյանի գործակալը մանրամասներ է հայտնել Հուլիսի 8-ին, 9-ին, 12-ին և 14-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելու Մարին Լը Պենը հայտարարել է, որ 2027 թվականին առաջադրվելու է Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Էդգար Պետրոսյանը և Ալեքս Մարգարյանը դարձել են արծաթե, իսկ Յուրիկ Պետրոսյանը՝ բրոնզե մեդալակիրներ՝ Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում Հուլիսի 8-ից 15-ը հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու ՆԳ նախարարը սպայական կոչումներ է հանձնել պարեկներին Դիլիջանի ջրամատակարարումը դադարեցվել է՝ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով. «Վեոլիա ջուր» Կիպրոսից ժամանած ճանապարհորդների մի խումբ բարձրացել է Հայաստանի ամենաբարձր գագաթը ՍԴ-ն հրապարակել է ընտրության արդյունքների վիճարկման գործով որոշման պատճառաբանական մասը Նորայր Եղյանը՝ «Եվրասիա» միջազգային կինոփառատոնի ժյուրիում. «Այդպիսի հարթակներում են ծնվում ապագա միջազգային ֆիլմերը» Հզոր սառնարանային տնտեսություն պետք է ունենա հայ գյուղմթերք արտադրողը, որը Հայաստանում չկա. Հրայր ԿամենդատյանՈւկրաինան մասնակցելու է ՆԱՏՕ-ի զորավարժությունների պլանավորման աշխատանքներին Քաղբանտարկյալները Հայաստանում (1995–2026). երեք տասնամյակի քաղաքական հետապնդումների պատմությունը. Հրայր Կամենդատյան«Ոսկե ծիրան»-ի շրջանակում տեղի կունենա Սև Օհանյանի «Իմ մեծ չաղ հայկական ընտանիքը» կատակերգության պրեմիերան Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում ընթացող զարգացումներին Լավրովը չորեքշաբթի կայցելի Նիգեր Պատգամավորը հայտնել է Մոնակոյում տեղի ունեցած մահափորձի գործով կասկածյալի սպանության նոր մանրամասներ Արգենտինայի հավաքականը հաղթեց Եգիպտոսին և դուրս եկավ աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ Հայ ըմբիշը եզրափակչում հաղթեց ադրբեջանցուն և դարձավ Եվրոպայի չեմպիոն Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու ՄԱԿ-ում քննարկվել է Սուդանի իրավիճակը «Արարատ-Արմենիան» հաղթեց «Ռիգային» Երասխահուն բնակավայրում գյուղացու աճեցված բերքը հողին է հավասարեցվել Արյունը «մտապահում է» ֆաստֆուդը. գիտնականները տագնապալի կենսաբանական հետք են հայտնաբերել Ֆրանսիայում անոմալ տապը սպառնում է Շամպայնի, Բորդոյի և Բուրգունդիայի խաղողի բերքին G7 երկրների ներկայացուցիչները քննարկել են համաշխարհային տնտեսության մարտահրավերները Հորմուզի նեղուցում անհայտ արկի հարվածից հետո տանկեր է վնասվել Գեղաձոր գյուղում հրդեհ է բռնկվել կայանված «Jeep Compass»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի Ռադայի պատգամավորը բացառել է Բանդերայից հրաժարվելը՝ հանուն ԵՄ-ին անդամակցության Վահան Կոստանյանը և Շվեդիայի ԱԳՆ պետքարտուղարը քննարկել են Հայաստան-ԵՄ ռազմավարական օրակարգը Toyota-ն Մեքսիկայից տեղափոխվում է ԱՄՆ. Թրամփ Ռյուտեն բարձր է գնահատել Թրամփի դերը ՆԱՏՕ-ում Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա կբարձրանա 5-7-ով Մակրոնը հրաժարվել է մեկնաբանել Մարին Լը Պենի դատավճիռը «Ուիմբլդոն»․ Աշխարհի առաջին ռակետը կիսաեզրափակիչում է Միջնորդագիր է ներկայացվել Սևանի ափամերձ հողամասի կառուցապատման իրավունքը դադարեցնելու վերաբերյալ Լավրովը մեկնաբանել է Զելենսկու դերասանական անցյալը Անգամ այսքան ընտրախախտումներից հետո ՔՊ-ին չհաջողվեց ստանալ ժողովրդի մեծամասնության քվեն․ Նարեկ ԿարապետյանՍեպտեմբերի 5-ից հետո կչեղարկվեն այն երեխաների հայտերը, որոնց ծնողները դիմում չեն ներկայացրել․ ԿԳՄՍՆ Արարատի մարզի Վեդի համայնքի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ Կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվել և բացվել է երթևեկության համար (տեսանյութ) Փարաջանովյան ներկայացում՝ ֆրանսիացիների կողմից․ Կապան ֆեստի անակնկալներից մեկըԻ գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների Ինչպես է ոչխարների օգտագործումը արևային էլեկտրակայանների համար բարելավում է էներգաարդյունավետությունըԲորբոս, կեղտ և անբավարար պայմաններ․ կասեցվել է լիմոնադի արտադրամասի գործունեությունը Jasmine Home. երիտասարդ քույրերի բիզնեսի պատմությունը