Երևան, 04.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանում 2016-ին կբացվի բժշկական ռեֆերենս լաբորատորիա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի կողմից իրականացվող Սպառնալիքների համատեղ նվազեցման ծրագրի տնօրեն Էլիզաբեթ Ջորջի հետ հանդիպմանը քննարկել է   Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Ռեֆերենս լաբորատոր կենտրոնի վերանորոգման ընթացքը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության և կապի բաժնից, նախարարը գոհունակություն է հայտնել կատարվող աշխատանքների որակի և ժամկետների պահպանման վերաբերյալ։  

«Հուսով եմ, որ 2016թ. մարտին մենք լաբորատորիան պաշտոնապես կփոխանցենք  հայկական կողմին»,- ասել է նա` հավելելով, որ ծրագրի երկրորդ փուլում կիրականացվի Սյունիքի, Գեղարքունիքի և Լոռու մարզերի լաբորատորիաների վերանորոգումն ու արդիականացումը։

Ծրագրի առաջին փուլում վերանորոգվում և արդիականացվում են  Շիրակի և Տավուշի մարզերի լաբորատորիաները։  Էլիզաբեթ Ջորջը միաժամանակ շեշտել է, որ տպավորված է  գիտահետազոտական աշխատանքների ձեռքբերումներով։

«Ծրագրի բոլոր բաղադրիչներով արձանագրվող հաջողությունները պայմանավորված են նաև Հայաստանի Հանրապետության կառավարության աջակցությամբ»,- նշել է տիկին Ջորջը։

Արմեն Մուրադյանը խիստ կարևորել է ԱՄՆ կառավարության աջակցությունը Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Ռեֆերենս լաբորատորիայի  վերանորոգման և արդիականացման գործում։ Նախարարը հույս է հայտնել, որ ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի Սպառնալիքների նվազեցման գործակալության  Սպառնալիքների համատեղ նվազեցման ծրագրի շրջանակում  աջակցություն կցուցաբերվի նաև կլինիկական ռեֆերենս լաբորատորիայի ստեղծման գործում։

«Մեր նպատակը կլինիկական լաբորատորիաների հավատարմագրումն է, և այս ենթատեքստում շատ կարևոր է կլինիկական ռեֆերենս լաբորատորիայի առկայությունը»,- ընդգծել է Արմեն Մուրադյանը` հույս հայտնելով, որ արդյունավետ համագործակցությունը լավ հիմք կհանդիսանա հետագա  ծրագրերի իրականացման համար։

Հայաստանի Հանրապետությունը շարունակաբար ջանքեր է գործադրում սպառնալիքների նվազեցման ուղղությամբ: Այս առումով նշանակալի է ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև գործող «Կենսաբանական զենքերի ստեղծման մեջ օգտագործվելիք տեխնոլոգիայի, ախտածինների և փորձառության տարածման կանխարգելման ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը:

Կենսաբանական սպառնալիքների նվազեցման ուղղությամբ ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի Սպառնալիքների նվազեցման գործակալության  Սպառնալիքների համատեղ նվազեցման ծրագրի շրջանակում  զգալի առաջընթաց է գրանցվել գիտական հետազոտությունների ոլորտում, մեր  համաճարակաբանները, կենդանաբանները և վարակաբանները վերապատրաստվել են  ժամանակակից միջազգային մոտեցումներին համապատասխան:

Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի պաշտպանության նախարարությանը. Քոուլ Ուկրաինական երկու գյուղերի բնակիչներ հրաժարվել են հանձնել իրենց տները Ուկրաինայի զինյալներին Կայծակ. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել Ռուսաստանի զինված ուժերը ամբողջությամբ ազատագրել են Կոնստանտինովկան․ Պեսկով Հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին գազ չի լինելու Ի՞նչ են քննարկել Փեզեշքիանը և Մեդվեդևը Ինչո՞ւ է Ռոնալդուն ավելի շատ քննադատության արժանանում, քան Մեսսին․ Սահայի մեկնաբանությունը Հուլիսի 6-ին, 7-ին լույս չի լինելու Հաստատվել են 2026-ի 3-րդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը Ամռանը երեխաների ջրաhեղձnւթյան դեպքերն ավելանում են Երևան, Բաքու, Անկարա․ ԵՄ-ն նոր հնարավորություններ է տեսնում Հարավային Կովկասում Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել են երեք անձինք ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զnհերի թիվը հասել է 4,301-ի «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրը Սիմոն Աբգարյանն է 2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ ԵՄ-ն վերածվում է ռազմա-քաղաքական-տնտեսական բլոկի․ Պեսկով Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով տnւժել է 40 մարդ «Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն կդառնա ակումբի առաջին ավագը՝ Դանիել Կարվախալի հեռանալուց հետո ՍԴ-ն վաղը կհրապարակի ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը Հանտավիրուսի վտանգն անցել է Սոնա Ռուբենյանը սպասում է 2-րդ բալիկին Հրապարակվել է Սնանկության նոր օրենսգիրքը Գողացել են «Շևրոլե» մակնիշի մեքենա Մոջթաբա Խամենեին չի մասնակցի հոր հուղարկավորությանը «Ոսկե ծիրան» 2026-ը կմեկնարկի հուլիսի 12-ին․ Կաննի հետ նոր համագործակցություն, Պավել Պավլիկովսկի և միջազգային կինոյի աստղեր՝ Երևանում «Բավարիան» պայմանագիր է կնքել Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» եզրային պաշտպան Նաթանիել Բրաունի հետ․ պաշտոնական Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար․ ՆԳՆ պարզաբանումը (տեսանյութ) Կարևոր հարցերը դեռ պատասխան չունեն, Ռուբեն. hանրությունը պետք է իմանա ամեն ինչ. Շիրազ ՄանուկյանԱդրբեջանական պատվիրակությունը Թեհրան է ժամանել առանց Իլհամ Ալիևի Վենեսուելան շնորհակալ է բոլորին երկրաշարժից հետո ցուցաբերած աջակցության համար Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզում Կազան՝ նոր ուղղություն FLYONE ARMENIA-ի չվացուցակում ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են. Քաղաքաշինության կոմիտե Կոտայքում դաստիարակը երեխաների բերանները ժապավենով փակել է, այնուհետև ստիպել ներողություն խնդրել Լուսավոր Հայաստան կուսակցությունը հանդիսանում է «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» հեղինակավոր կուսակցության անդամՊայթյուն՝ Վանաձորի գազալցակայաններից մեկի պահեստային մասում. նախնական տվյալներով՝ կա մեկ տուժած Փաշինյանը դժգոհ է ընտրությունների արդյունքներից սահմանադրական մեծամասնություն չունենալու համար. Ցոլակ ԱկոպյանՎերացվել է «Սիլ–Մաազա» ընկերության «Սիլ չիպո» գազավորված ըմպելիքների արտադրության կասեցումը Առեղծվածային ու ողբերգական դեպք, Սևանի գերեզմաններում հայտնաբերվել է մեքենա, որի մեջ՝ մահացած երիտասարդ Մարգարիտա Սիմոնյանի սպանnւթյան փորձի համար մեղադրվողը դատապարտվել է 25 տարի ազատազրկման Հանրային լողափերում մեկնարկել է ուժեղացված ծառայությունը Մեռելոց օրերը լինելու են աշխատանքային Կատարը վերսկսում է հեղուկացված բնական գազի տանկերների անցումը Հորմուզի նեղուցով Հայաստանն իր ջերմ շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքներն է հղում Բելառուսի բարեկամ ժողովրդին․ ՀՀ ԱԳՆ Կոտայքում «Lada»-ն բախվել է արգելապատնեշի «կապոտ»-ի բացվելու պատճառով, վիրավnրներ կան «Դալմա Գարդեն Մոլ»-ի մոտ բախվել են «Ford Fusion» ու «Ford Mustang», վիրավոր կա Գեղարքունիքում Վարդավառը կնշեն Արմաղան լեռան գագաթին Հրազդանի ոստիկանները բացահայտել են մեքենայի գողության դեպք, 22-ամյա երիտասարդ է ձերբակալվել