Երևան, 28.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Բյուջեի խնայումը կրկին զոհ կգնա քաղաքական նպատակահարմարություններին

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Վաղուց գաղտնիք չէ, որ կառավարության կողմից հեղինակած և Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքները պարբերաբար փոփոխության են ենթարկվում: Կառավարության ներկայացուցիչը մշտապես համոզում է խորհրդարանին, թե տվյալ օրենքն անհրաժեշտություն է, սակայն լավագույն դեպքում մեկ տարի անց նորից գալիս է և հիմա էլ հայտարարում, թե մեկ տարի առաջ ընդունած օրենքը չարդարացրեց իրեն: Կառավարության ներկայացուցիչն այս անգամ էլ դեմ է տալիս մեկ այլ օրենք՝ համոզելով, թե «ա՛յ, այս մեկն իրոք, ինքն է, որ կա»:

Բնականաբար, նման գործելաոճը վաղուց արդեն զարմանք չի առաջացնում, բայց կառավարությունը որոշել է «փոփոխական գտնվել» նաև պետական կառույցների միացման և տարանջատման հարցում: Ոչ վաղ անցյալում կառավարության ղեկավար, վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ այսուհետև հետամուտ են լինելու պետական ապարատի ծախսերի նվազմանը, կրճատելու են ավելորդ վարչությունները, միավորելու են տարբեր գերատեսչություններ և դրանով էլ իրականացնելու են օպտիմալ կառավարում: Մոտ երկու տարի առաջ նախագահ Սարգսյանը վերակազմակերպեց կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն՝ միացնելով ֆինանսների նախարարությանը, իսկ կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեն էլ միացրեց քաղաքաշինության նախարարությանը: Խնայելու տրամաբանությամբ իրար միացվեցին նաև ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունները:

Սակայն որոշումից մոտ մեկ տարի անց քաղաքական նպատակահարմարություններից ելնելով՝ հանրապետականները մի կողմ դրեցին իրենց կողմից այդքան գովազդված խնայողական քաղաքականությունը և կրկին տարանջատեցին երկու նախարարությունները: Բնականաբար միակ հիմնավորումը քաղաքական նպատակահարմարությունն էր, այն է՝ տարանջատել և նախարարություններից մեկը տալ ՀՅԴ-ին: Իսկ այժմ էլ սև ամպեր են կուտակվել նաև Ֆինանսների նախարարության գլխին: Իշխանություններն այս անգամ էլ որոշել են կրկին տարանջատել ՊԵԿ-ը և Ֆինանսների նախարարությունը: ՊԵԿ-ի և Ֆինանսների նախարարությունների տարանջատման հիմնավորումների վերաբերյալ դեռ ոչինչ չի հաղորդվում, սակայն արդեն պարզ է, որ իշխանությունները կրկին մի կողմ են դրել իրենց խնայողական ռազմավարությունը և նետվել քաղաքական շահերի բավարարման գործընթացին:

Այլ կերպ ասած՝ կրկին քաղաքական նպատահարմարությունը վեր է ամեն տեսակի տնտեսումից, օպտիմալացումից և քաղաքական ռազմավարությունից: Իսկ, թե ինչ քաղաքական նպատակահարմարություններ կարող են առաջիկայում ի հայտ գալ, վախենում ենք անգամ կռահել:

Լիլիթ Լալայան

Ալիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութՄինչև 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ալմա Աթայում Վթար է․ ջուր չի լինելու Անկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Հորոսկոպի 3 նշան, ովքեր հոկտեմբերին կարող են մեծ հարստություն ստանալԹումանյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն ստանում է ընտրության մասնակիցների ձայների 95.1%-ը. Խուդաթյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Պետք է հասկանալ սեփական դերը յուրաքանչյուր խաղում․ Յամալ Թաղման նպաստ․ ո՞վ կարող է ստանալ և ի՞նչ ժամկետում է պետք դիմել Ինդոնեզիայում նավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 66-ի ՀԷՑ-ի բաժնետոմսերի վերաբերյալ վաղը նոր հանրային լսումներ կանցկացվենԹումանյան համայնքում ընտրողներն ամենաակտիվն են. ԿԸՀ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին Տոկաևը Կոսանովի հրաժարականից հետո Ղազախստանի նոր պաշտպանության նախարար է նշանակել Արաղչին Ֆիդանի հետ հանդիպմանը․ Իրանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ՝ հանուն խաղաղության և անվտանգության վերականգնման Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, և այդպես կլինի միշտ»․ Էրդողան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Վաղ թե ուշ բոլորն էլ պարտվում են․ Լամին Յամալ Մեքքայի համաձայնագիրը կարող է քայլ լինել դեպի մուսուլմանների միասնություն. Փեզեշքիա Ռուսաստանում հարվածների վերաբերյալ Starlink-ի տվյալների տրամադրումը շատ վնաuակար, պոտենցիալ վտանգավnր և անխոհեմ քայլ կլինի. Պեսկով Ռուսաստանը հարվшծել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով