10 պատճառ, թե ինչու է քայլելն ավելի օգտակար, քան կարծում եք
ԼԱՅՖԾանրաբեռնվածության այս տեսակը համընդհանուր է բոլորի համար: Եվ անգամ ամենօրյա, թեկուզ կես ժամ տևող արագ քայլքը կարող է նշանակալիորեն լավացնել ինքնազգացողությունն ու առողջությունը: Բացի այն բանից, որ ծանրաբեռնվածության այդ պարզագույն ձևը թույլ է տալիս ակտիվորեն այրել ավելորդ կալորիաները, այն բազմաթիվ օգտակար և բուժիչ փոփոխություններ է առաջացնում: Ներկայացնում ենք քայլելու օգտակար հատկությունները:
- Քայլելն օգտակար է ինչպես ինտելեկտի, այնպես էլ հոգեբանական առողջության համար:
- Այն բարձրացնում է մկանային տոնուսը:
- Բարելավում է սրտանոթային համակարգը և նվազեցնում է արյան ճնշումը:
- Նպաստում է մարսողական համակարգի լավ աշխատանքին:
- Քայլելուց հետո բարձրանում է տրամադրությունը:
- Նվազեցնում է գլաուկոմայով հիվանդանալու հավանականությունը:
- Քայլելն օգնում է վերահսկել քաշը:
- Ամրապնդում է ոսկորները:
- Նվազեցնում է շաքարային դիաբետով հիվանդանալու հավանականությունը:
- Լավացնում է թոքերի աշխատանքը:



