Երևան, 12.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՔԿԾ-ն պարզաբանում է, թե ինչու Եգորյանին չի թույլատրվել տեսակցել Գասպարիին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Քրեակատարողական ծառայությունը պարզաբանում է ներկայացրել ԶԼՄ-ներում տարածված այն տեղեկատվության վերաբերյալ, թե Վարդգես Գասպարիի պաշտպան Տիգրան Եգորյանին թույլ չեն տվել հանդիպել իր վստահորդի հետ:

Այդ կապակցությամբ քրեակատարողական ծառայությունը պարզաբանում է, որ փետրվարի 25-ին ժամը 14:17-ին Տիգրան Եգորյանը դիմում է ներկայացրել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ` հայտնելով, որ ինքը Գասպարիի պաշտպանն է եւ խնդրել է թույլատրել տեսակցել վերջինիս:

Սակայն Գասպարիի անձնական գործի ուսումնասիրությունից պարզվել է, որ այնտեղ բացակայում է վարույթն իրականացնող մարմնի կողմից ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին ուղղված համապատասխան հավաստագիր` առ այն, որ փաստաբան Տիգրան Եգորյանը Վ.Գասպարիի պաշտպանն է: Ավելին` առկա է Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ն. Խաչատրյանի թիվ 40/18-31154 գրությունը, համաձայն որի՝ կալանավորված անձ Վ.Գասպարիի պաշտպանը Դավիթ Գյուրջյանն է:

Գասպարիի պաշտպանությունը ստանձնելու վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված հիմքեր կցված չեն եղել նաեւ փաստաբան Եգորյանի կողմից ներկայացված դիմումին:

Համաձայն «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի՝ ձերբակալված կամ կալանավորված անձի տեսակցությունը փաստաբանի կամ պաշտպանի հետ տրամադրվում է այն դեպքում, երբ փաստաբանը կամ պաշտպանը ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ եւ փաստաբանական գործունեության արտոնագիր կամ փաստաբանի վկայական՝ քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին ուղղված համապատասխան հավաստագրի հիման վրա։

Ինչ վերաբերվում է քրեական գործի հետ չկապված` որպես փաստաբան, իրավաբանական օգնություն ցույց տալու հանգամանքին, ապա ըստ քրեակատարողական ծառայության տարածած հաղորդագրության` հիշյալ ընթացակարգը եւս հստակ կանոնակարգված է «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածով, ըստ որի՝ կալանավորված անձի միջնորդության հիման վրա քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ` նրան թույլատրվում են նաեւ առանձին, անարգել տեսակցություններ քրեական գործով պաշտպան չհանդիսացող փաստաբանի հետ, եթե դա կապված է կալանավորված անձին քրեական գործի քննության հետ չկապված իրավաբանական օգնություն ցույց տալու անհրաժեշտության հետ։ Սույն դեպքում ՔԿԾ-ն օրենքով սահմանված վերոհիշյալ հիմքեր չի գտել:

Արդեն նույն օրը ժամը 17:15 -ին «Նուբարաշեն» ՔԿՀ է ներկայացվել Հատուկ քննչական ծառայության թիվ 18-170-կգ-16 գրությունը, ըստ որի՝ Տիգրան Եգորյանը Հատուկ քննչական ծառայությունում քննվող մեկ այլ քրեական գործով Գասպարիի պաշտպանն է: Նոր դրանից հետո հեռախոսակապի միջոցով Տիգրան Եգորյանը տեղեկացվել է, որ իրավունք ունի անխոչընդոտ այցելել «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկ եւ տեսակցել իր վստահորդի հետ:

Գագիկ Աղբալյան

Քո ձայնը գողացել են` դուրս արի պայքարի. ՀՃԿ ղեկավար Իրանական ճգնաժամnւմ ԵՄ-ի և Մեծ յոթնյակի դաշնակիցները նշանակություն չեն ունեցել. Թրամփ Ջրհեղեղի հերթը Կողբ գյուղինն է. ուժգին ամպրոպ ու անձրև է տեղումԱդրբեջանը բացահայտ խոսում է, որ դուք իր նախագծի իրագործողներն եք․ Շիրազ ՄանուկյանՍամվել Կարապետյանի ճեպազրույցը դատական նիստից առաջ 16-ամյա աղջիկը տարօրինակ հաղորդագրություն է թողել և անհետացել ՇՄ նախարարությունը հորդորում է զերծ մնալ գետեր, լճեր և այլ բնական ջրային միջավայրեր կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելու քայլերիցԱՄՆ-ը և Իրանը կարող են հաջորդ շաբաթ հուշագիր ստորագրել. CBS Ձերբակալել են ԵՊՀ դասախոս Ալեն Ղևոնդյանին Ընտրողը «ոչ» է ասել Արցախի հարցը փակելուն․ Փաշինյանը պարտվել է․ Մենուա ՍողոմոնյանԻրազեկում․ փորձարկվելու է էլեկտրական շչակ Համոզված եմ՝ ՀՀ-ի և ՌԴ-ի ժողովուրդների բազմակողմանի կապերը այսուհետ ևս կնպաստեն փոխգործակցության ամրապնդմանը. Փաշինյանը շնորհավորել է Պուտինին «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Ռուսաստանի օրվա կապակցությամբԻմ ելքը սահմանափակման տակ դրեցին, Վերին Լարսում հերթերի մասին եթերը կանի «Արմատ Մեդիան». Նարեկ Կարապետյան Մարդկանց մոտ տարանջատումներ են,խաթարվում է համերաշխությունը․ Սարգսյանը՝ հետընտրական պրոցեսների մասին (տեսանյութ) Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. հնարավոր է նաև կարկուտ Որոշումն այնքան փնթի է կատարվել ԿԸՀ–ում, որ հասկանում ենք՝ ինչ նպատակներ ունեն. Վարդանյան Կամուրջի փլուզման հետևանքով չորս մարդ է ընկել. նրանցից մեկը դատավոր էրԲոլոր անհնարին միջոցներով արգելում են ԲՀԿ–ին մտնել ԱԺ. Իվետա Տոնոյան Մրցույթ՝ Վենետիկի ճարտարապետության 20-րդ միջազգային բիենալեում Հայաստանի տաղավարի հայեցակարգի ընտրության համարՄթության քողի տակ ԿԸՀ-ն որոշել է 2 տեղամասում ընտրության արդյունքները անվավեր ճանաչել Սա ուղիղ հարված է ԲՀԿ-ին, բայց ազդում է ընտրության լեգիտիմության վրա․ Տոնոյանը՝ ԿԸՀ-ի որոշման մասին (տեսանյութ) ՈՒղիղ․ ԲՀԿ-ն՝ «գողացված» ձայների մասին. հրատապ ասուլիս (տեսանյութ) Լիբանանում ավիահարվածի հետևանքով մալայզիացի երկու խաղաղապահ է վիրավորվելԵրբ այլևս որևէ կասկած չկար, որ ԲՀԿ-ն խորհրդարանում է, իշխանությունը որոշեց գնալ բացահայտ ջարդարարnւթյան. Ծառուկյան Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին Team Telecom Armenia-ն ճանաչվել է «Ցուցակված բաժնետոմսերի շուկայում առաջատար ոչ ֆինանսական թողարկող»ՔՊ-ի մեծամասնությունը ապահովվել է «փոշիացված» ձայների հաշվին․ Ավետիք Չալաբյան35-ամյա կինը հետծննդաբերական դեպրեսիայի պատճառով նորածնին գցել է շների առաջԱՄՆ-ը ցանկանում է մեկ երրորդով կրճատել Եվրոպայում ՆԱՏՕ-ին տրամադրվող կործանիչների թիվը. NYT Ռուսաստանում անօդաչուները հարվածել են քիմիական և նավթավերամշակման գործարանների Այս ընտրությունները հնարավոր չէ համարել արդար և թափանցիկ․ Արսեն ԳրիգորյանԲացահայտվել է մեքենայից գnղության հերթական դեպքը․ 28-ամյա երիտասարդը ձերբակшլվել է (տեսանյութ) 56-ամյա տղամարդը օձին կրակելու փոխարեն կրակել է դիմացի մարդկանցՀորդառատ տեղումների արդյունքում Սևանա լճի մակարդակը նախորդ օրվա համեմատ բարձրացել է 2սմ-ով «Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմում է ներկայացնում ԿԸՀ 15-ամյա տղան սրտի կանգ է ստացել էներգետիկ ըմպելիքի օգտագործումից հետոԻլոն Մասկը դարձել է աշխարհի առաջին տրիլիոնատերը ԱԱ-2026. Հարավային Կորեան հաղթեց Չեխիային Թրամփը ցանկանում է, որ կոնգրեսականները «չեղարկեն» իր առաջին ժամկետի իմփիչմենթներըԿԸՀ երեկվա սկանդալային որոշման մասին, և թե ինչ է պետք անել հիմա այս իրավիճակից անցնցում դուրս գալու համար. Ավետիք ՉալաբյանՈր հասցեներում ջուր չի լինի Ինչո՞ւ է այս տարի եղանակն այսքան ագրեսիվ. ո՞րն է պատճառըԻրանում հերքել են Թրամփի խոսքերը խաղաղության պայմանագրի մասին Գազայում երեք զոհ՝ հրադադարի շուրջ բանակցությունների ֆոնին Ինչպե՞ս է թմրшնյութը հայտնվել 12-ամյա տղայի օրգանիզմում․ մանրամասներ Գործող կառավարիչն առաջնորդվում է վախերով և քմահաճույքներով, իսկ Արմեն Աշոտյանը մշտապես նրա «կոկորդում» է. Աբրահամյան Հորոսկոպի 3 նշան, ովքեր այս ամառ կհարստանանՓաշինյանը կգտնվի մեկօրյա արձակուրդում ԱՄՆ-ը հայտարարել է Հորմուզի նեղուցի մոտ իրանական երկու անօդաչու խոցելու մասին