Երևան, 17.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Եվրամիությանը միանալու ճանապարհը բախվել է անսպասելի խոչընդոտի. «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

pravda.ru-ն «Հայաստանը հայտնվել է սեփական ամբիցիաների թակարդում. Եվրամիությանը միանալու ճանապարհը բախվել է անսպասելի խոչընդոտի» վերնագրով հոդվածում գրում է, որ Երևանը ստիպված է զգուշություն ցուցաբերել եվրոպական ինտեգրման հարցում՝ ռուսական էներգետիկ ռեսուրսներից կրիտիկական կախվածության և Արևմուտքում իրական տնտեսական հեռանկարների բացակայության պատճառով, pravda. ru-ի հետ զրույցում բացատրել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Եվրոպայի ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Վլադիմիր Շվեյցերը։ Նա ընդգծել է, որ Հայաստանում տարբեր քաղաքական ուժերի միջև պայքարը շարունակվում է։ Չնայած ԵՄ մտնելու ազգային ընդհանուր երազանքին, դրա իրականացման վերաբերյալ տեսակետները տարբեր են։ ԵՄ–ին միանալու հիմնական խոչընդոտներից մեկը մնում է Բրյուսելի պահանջը՝ անզիջում պայքար մղել կոռուպցիայի դեմ, որը տարածված խնդիր է ԵՄ ձգտող բազմաթիվ երկրների համար: Քաղաքական էլիտաները ստիպված են հաշվի առնել, որ ԵՄ-ին միանալը պահանջում է ներքին խոր վերափոխումներ, որոնց պատրաստ չեն գործընթացի բոլոր մասնակիցները։ «Եվրամիությունն ասում է՝ մինչև դուք իրական պայքար չսկսեք կոռուպցիայի դեմ, մենք ոչինչ չենք անի ձեզ համար: Սա վերաբերում է նաև Հայաստանին: Ավելին, պետք է նաև հաշվի առնել էներգետիկ ռեսուրսները, որոնցով Հայաստանը, անշուշտ, հետաքրքրված է, բայց դրանք ստանում է Ռուսաստանից», - նշել է Շվեյցերը։

Մասնագետը հավելել է, որ ԵՄ տնտեսական հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ չափազանց սահմանափակ է: Հանրապետության գյուղատնտեսական արտահանումը, այդ թվում՝ միրգը և կոնյակը, կարևոր չեն եվրոպական շուկայի համար: Միևնույն ժամանակ, ԵՄ–ում ճգնաժամը և վերազգային կառույցների նկատմամբ աճող դժգոհությունը ստիպում են Բրյուսելին ավելի պրագմատիկ մոտեցում ցուցաբերել ընդլայնման հարցում: Հայաստանը շատ ավելի է հետաքրքրված ԵՄ-ով, քան ԵՄ–ն Երևանով, իսկ Ադրբեջանի հետ չլուծված հակամարտությունը միայն ավելացնում է եվրոպացի պաշտոնյաների գլխացավանքը: «Այն դեպքում, երբ ԵՄ–ն քիչ հետաքրքրություն է ցուցաբերում Հայաստանի նկատմամբ, Ռուսաստանը պահպանում է տնտեսական կապերը և փոխադարձ հետաքրքրությունները։ Սակայն դա նույնը չէ. այդ կապերն ավելի կարևոր են Երևանի համար, քան Մոսկվայի։ Դա հատկապես ճիշտ է էներգետիկ ռեսուրսների առումով, որոնք Հայաստանը ստանում է մեզանից», - բացատրել է փորձագետը՝ կանխատեսելով, որ Մոսկվայի և Երևանի միջև հարաբերություններում ստատուս քվոն կպահպանվի։ Նրա խոսքով, կարճաժամկետ հեռանկարում փոխգործակցությունը կմնա ներկայիս մակարդակում՝ առանց որևէ էական բարելավման կամ վատթարացման, իսկ ընդհանրապես՝ համաշխարհային անկայունության պայմաններում հետխորհրդային տարածքում միջազգային հարաբերությունները կարող են փոփոխվել, բայց առայժմ կողմերը ձգտում են հարթել կոպիտ եզրերը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հանքարդյունաբերությունը ՀՀ տնտեսության կարևոր ոլորտներից է և զգալի ներդրում ունի երկրի զարգացման և արտահանման ներուժի ձևավորման գործում. ՏԿԵ փոխնախարար Դավիթաշենում հայտնի ռեստորանային համալիրում ծննդյան խնջույքն ավարտվել է ծեծկռտուքով․ ոստիկանությունը կանխել է հնարավոր հաշվեհարդարը Գործող ռեժիմի կառավարման թիվ մեկ գործիքը՝ բռնաճնշnւմն է, որի դառը հետևանքներն արտահայտված են քաղաքական իրողություններում․ Տիգրան Աբրահամյան Հայաստանում հոկտեմբերի 17-ին սպասվում է անձրև և ամպրոպ Պետություն պետության ներսում. ի՞նչ կշահի Հայաստանը և ի՞նչ կկորցնի. «Փաստ»Նիկոլ Փաշինյան, Ալեն Սիմոնյան, բերեք այդ փաստաթուղթը ցույց տվեք. Չալաբյանը՝ Տիգրանաշենի մասին Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան Հայաստանի և Ղրղզստանի միջև փաստաթղթերի ստորագրման արարողությունը Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել էԵվրամիությանը միանալու ճանապարհը բախվել է անսպասելի խոչընդոտի. «Փաստ»Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին Ծաղկաձորում անցկացվող Mining Armenia Forum 2026-ն այս անգամ առանձնացավ նաև նորարարական լուծմամբ. Արտյոմ ՊետրոսյանՀորմուզի նեղուցում նավթատարը ականի է բախվել Գյումրին եղել և մնում է պետականության ու ազգային ոգու ամենաամուր հենարաններից մեկը «Ուժեղ Հայաստան»-ը՝ Գյումրու տոնի առթիվ Հայտնի երգչուհուն Ռուսաստանում «օտարերկրյա գործակալ» են ճանաչել «Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին. «Փաստ»Ավտովթար՝ Վանաձորի «Իմպերիա» հարսանյաց սրահի դիմաց․ կան վիրավորներ Թրամփը կասեցնում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներն ու մաքսատուրքերը Տարադրամի փոխարժեքն այսօր. դոլարի գինը փոխվե՞լ էԿներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ»Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. ուղիղ«Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ»Ինչպիսի՞ եղանակ է սպասվում այսօր Գազ չի լինելու․ հասցեներ ԱՄՆ-ն Մոսկվային է փոխանցել ռուսական դիզելի հնարավոր գնորդների ցանկը Ֆրանսիայում սպասում են 500 բողոքի ակցիաների և զանգվածային անկարգությունների մտավախություն ունեն Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Իրանը հայտարարել է Պարսից ծոցից ԱՄՆ նավերին էլ ավելի հեռու հետ մղելու ծրագրերի մասին Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Ես շատ ուրախ կլինեմ տեսնել Պուտինին G20 գագաթնաժողովում․ ԹրամփՊԵԿ-ը ներկայացրել է սեպտեմբերին իրականացված հսկողական միջոցառումների արդյունքներըԾանրորդ Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում 3 մեդալ է նվաճելՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀՀ-ն ու ԱՄԷ-ն քննարկել են կենսաբազմազանության պահպանության ոլորտում համագործակցության ընդլայնումը«Չեմ ների». Սիրուշոն նորություն ունիՀանրային տարածքներում տեղադրվող արձաններն ու հուշարձանները միայն «քար կամ բրոնզ» չեն. դրանք ձևավորում են քաղաքի դիմագիծը. Հրայր ԿամենդատյանՏիգրան Կարապետյանը Եվրոպայի փոխչեմպիոն էԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան Լիաննա Գասպարյանի հետՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ելույթ է ունեցել Mining Armenia Forum 2026-ի ընթացքում«Վեոլիա Ջուր»-ը Գորիսում իրականացնում է ջրամատակարարման համակարգի լայնածավալ վերակառուցումՄենք կշարունակենք հետևողականորեն աշխատել միջազգային հավասարակշռված քաղաքականության իրականացման ուղղությամբ․ Լենա ՄաթևոսյանՎինիսիուսը աստղ չէ․ Անտոնիո Կասանո«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմին