Երևան, 17.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ԱՄՆ-ում հավանություն են տվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնող օրինագծին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մեծամասնությամբ հավանություն է տվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնող օրինագծին։

Սեպտեմբերի 16-ին նախաձեռնության օգտին քվեարկել է 262 կոնգրեսական, դեմ՝ 159-ը։ Ավելի վաղ Սենատը պաշտպանել էր օրինագիծը՝ 86 կողմ և 11 դեմ ձայներով։ Այժմ փաստաթուղթը սպասում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հաստատմանը։ Սպիտակ տան խոսնակը «The Wall Street Journal»-ին հայտնել է, որ Թրամփը մտադիր է ստորագրել այն։

«Դժոխային պատժամիջոցներ» օրինագիծը (այս տերմինը շրջանառության մեջ է դրել նախաձեռնության հեղինակներից մեկը՝ հանգուցյալ սենատոր Լինդսի Գրեհեմը) ԱՄՆ նախագահին լիազորում է 100%-անոց մաքսատուրքեր սահմանել ռուսական նավթի և բնական գազի հինգ խոշորագույն գնորդների, ինչպես նաև այն երկրների նկատմամբ, որոնք էական աջակցություն են ցուցաբերում Ռուսաստանին՝ պատժամիջոցները շրջանցելու հարցում։ Բացի այդ, ԱՄՆ արտահանվող ռուսական ապրանքները կարող են ենթարկվել 500%-անոց մաքսատուրքի։ Փաստաթուղթը նաև նախատեսում է անհատական ​​պատժամիջոցներ Վլադիմիր Պուտինի, նրա մերձավոր շրջապատի, բարձրաստիճան զինվորական և քաղաքական պաշտոնյաների, խոշոր գործարարների և նրանց հարազատների, բանկերի, էներգետիկ խոշոր ընկերությունների, ինչպես նաև «ստվերային նավատորմի» դեմ։ Այնուամենայնիվ, ԱՄՆ նախագահը պահպանում է ազգային անվտանգության նկատառումներով այդ սահմանափակումները կասեցնելու լիազորությունը։ Թրամփի խնդրանքով՝ տեքստում ներառվել է նաև Իրանի դեմ պատժամիջոցները մինչև 2031 թվականը երկարաձգող դրույթ։

«Այս օրինագիծը ամերիկյան միասնության հզոր ազդանշան է հաղորդում և վարչակազմին տրամադրում է իր տրամադրության տակ եղած բոլոր գործիքները՝ օգնելու այս պատերազմը [նկատի ունենալով Ուկրաինայի պատերազմը] հասցնել արդարացի ավարտի, և մենք հպարտ ենք այն նախագահին ստորագրման ուղարկելու համար»,- հայտարարել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը։

Ավելի վաղ մի շարք դեմոկրատներ և հանրապետականներ քննադատել էին օրինագիծը՝ նշելով, որ այն Թրամփին լրացուցիչ լիազորություններ է տալիս մաքսատուրքերի հարցում՝ միաժամանակ լայն հնարավորություններ ընձեռելով բացառություններ անելու պատժամիջոցային ռեժիմից։ Օրենսդիրները նաև մտահոգություն էին հայտնել, որ ռուսական էներգակիրների գնորդների նկատմամբ երկրորդային մաքսատուրքերի կիրառումը կարող է ապակայունացնել շուկաները և հանգեցնել ԱՄՆ-ում գների բարձրացման։

Պուտինը շնորհավորել է Մոդիին ծննդյան օրվա առթիվ և բարձր գնահատել կայացած բանակցությունները Նյու Յորքի քաղաքապետը, որը կողմ է Նեթանյահուի ձերբակալությանը, դեմ չէ նրա այցին Հայաստանում արտադրված պտուղ-բանջարեղենի ամեն երկրորդի մեջ թունաքիմիկատներ կան. Հարություն ՄնացականյանԹրամփը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտությունը շուտով կավարտվի Լոռու մարզի Լերմոնտովո բնակավայրի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ Սաուդյան Արաբիայում սպառվում են հրթիռներ որսացող միջոցները․ AP Պետք է ընտրություն կատարել. ի՞նչ են նախատեսում ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերը. «Փաստ»ՌԴ ԶՈւ-ն գիշերվա ընթացքում խnցել է 641 ուկրաինական ԱԹՍ. ՌԴ ՊՆ Գեղարքունիքի Ծաղկունք գյուղում գայլերի hարձակման հետևանքով 250-ից ավելի գառ ու ոչխար է uատկել 49-րդ տիտղոսն ու համաշխարհային ռեկորդներ. Մեսսիի հոբելյանական գոլն օգնեց «Ինտեր Մայամի»-ին նվաճել Չեմպիոնների գավաթը ԱԳՆ-ի առևտրի առարկան այս ընթացքում Հայաստանի հողերն են եղել. Նարեկ ԿարապետյանՀույս ունենք, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը կհասնեն խաղաղության. Թուրքիայի ՊՆ Ի՞նչ է հուշում վրացական փորձը. «Փաստ»ԵՊՀ-ն ազգային ինքնության և հայրենասիրության պահպանման կարևորագույն կառույց է․ Մենուա ՍողոմոնյանԵրևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան Ադրբեջանը պատերազմում է մեր ինքնության դեմ, իսկ դուք ինքնիշխան հեզությամբ լռում եք․ Սյուզաննա Ավետիսյանը՝ ՔՊ-ինԱՄՆ-ում հավանություն են տվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնող օրինագծին 9 գոլ, 3 նշանակված 11-մետրանոց մեկ խաղում, «Բարսելոնա»-ն հաղթել է «Ռասինգ»-ին Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 17-ին Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ»Պարույր Հովհաննիսյանը պաշտոնապես ավարտել է ECOSOC-ի փոխնախագահի պաշտոնում իր գործունեությունը Կոնգրեսն ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու մասին օրինագիծը «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» խորագրով միջազգային համաժողովին հանդես եմ գալիս ելույթով․ Փաշինյան Հյուսիսային Կորեան մեղադրել է Միացյալ Նահանգներին և նրա դաշնակիցներին միջուկային պատերազմի ներուժի կուտակման մեջ Մեքսիկայի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնա «Եղբայրս աշխույժ էր, ճարպիկ, ընկերասեր ու շփվող». Վահագն Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ»Թրամփը հայտարարել է, որ Իրանը ձգտում է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետ Հայ հոգևոր առաջնորդներն ու Թրամփը քննարկել են խաղաղությանն առնչվող հարցեր Նիագարան կլուսավորվի Հայաստանի դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են «Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ»Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը և Մեքսիկան մոտ են առևտրային համաձայնագրի կնքմանը Հյուսիսային Կորեան մեղադրել է Ճապոնիային և Կորեայի Հանրապետությանը միջուկային զենքի ստեղծման փորձերի մեջ Վթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 17/18-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Լույս չի լինելու Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ»Հայաստանի հավաքականները վստահ հաղթանակներով են մեկնարկել 2026 թվականի շախմատի համաշխարհային օլիմպիադան Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ»Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ»Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ»Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ»Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնաԻսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցով