Հարբած տղամարդը ներքնազգեստով խեղդել է կնոջը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆովոսիբիրսկի մարզի Բերդսկ քաղաքում 55-ամյա տղամարդուն կասկածում են կնոջ սպանության մեջ։ Ինչպես հայտնում է տարածաշրջանի քննչական կոմիտեն, դեպքը տեղի է ունեցել ամառանոցային տարածքում՝ ամուսինների միջև առաջացած կոնֆլիկտի ժամանակ։
Ըստ գերատեսչության՝ տղամարդը եղել է ալկոհոլի ազդեցության տակ և կնոջը խեղդել է կրծկալով։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ սպանության հատկանիշներով։ Կասկածյալը ձերբակալվել է, և առաջիկայում նրան մեղադրանք կներկայացվի։
Ինչպես տեղեկանում է Past.am-ը, ռուսական լրատվամիջոցները նախկինում ևս հաղորդել են նմանատիպ ծանր հանցագործությունների մասին։
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



