Tour of Armenia մեծամասշտաբ մրցաշարը Հայաստանում անվտանգ և անխոչընդոտ անցկացնելու համար նախապատրաստվել է ավելի քան 550կմ ճանապարհ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆTour of Armenia մեծամասշտաբ մրցաշարը Հայաստանում անվտանգ և անխոչընդոտ անցկացնելու համար նախապատրաստվել է ավելի քան 550կմ ճանապարհ։
Ճանապարհների պատշաճ վիճակը նման միջազգային հեծանվավազքի կազմակերպման կարևոր նախապայմաններից է։ Այդ աշխատանքը պահանջում է հետևողականություն, պատասխանատվություն և ամեն մանրուքի նկատմամբ ուշադրություն։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
«Շնորհակալություն ենք հայտնում «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի մասնագետներին և ճանապարհների սպասարկումն իրականացնող ընկերությունների աշխատակիցներին՝ մրցավազքի երթուղու պատշաճ վիճակն ապահովելու, ճանապարհների անվտանգությունն ու անցանելիությունը պահպանելու համար»,-նշված է հաղորդագրության մեջ։
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



