Մոսկվան և Անկարան անդրադարձել են նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոսկվան և Անկարան անցկացրել են միջգերատեսչական խորհրդակցությունների հերթական փուլը, որի ընթացքում ռուսական կողմը թուրք գործընկերներին ներկայացրեց ուկրաինական ճգնաժամի կարգավորման վերաբերյալ իր հիմնարար մոտեցումները, հայտնել էՌուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը։
«Գործընկերներին փոխանցվեցին ուկրաինական ճգնաժամը դրա արմատական պատճառների վերացման միջոցով կարգավորելու վերաբերյալ Մոսկվայի հիմնարար մոտեցումները»,- ասվում է հայտարարության մեջ։
ԱԳՆ-ն նշել է, որ Ռուսաստանը Սև ծովում Կիևի վարչակարգի գործողությունները համարում է «կործանարար» և սպառնալիք՝ «նավագնացության անվտանգության համար, այդ թվում՝ թուրքական կողմի համար»։
Ռուսական պատվիրակությունը գլխավորել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը, ով նախկինում զբաղվել է ուկրաինական հարցերով, այդ թվում՝ Ստամբուլում և Ժնեւում Կիեւի հետ ուղղակի բանակցությունների ընթացքում։ Բացի Ուկրաինայի և Սև ծովի շուրջ ստեղծված իրավիճակից, կողմերը քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակն ու համագործակցությունը Կենտրոնական Ասիայում՝ ընդգծելով արտաքին նախաձեռնությունների անընդունելիությունը, որոնք նոր բաժանարար գծեր են ստեղծում այդ տարածաշրջաններում։
Օգոստոսի վերջին Թուրքիայի ԱԳՆ էր կանչվել Ուկրաինայի դեսպանը՝ թուրքական նավերի վրա իրականացված հարձակումից հետո։ Ավելի վաղ Անկարան դիտարկել էր առևտրային նավերի համար անվտանգության առանձին միջանցքներ ստեղծելու հարցը։
2025 թվականի դեկտեմբերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ էր արել թույլ չտալ, որ Սև ծովը վերածվի ռազմական գործողությունների թատերաբեմի։



