Երևան, 28.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արման Թաթոյանը պատկերացնում է ՄԻՊ-ի պաշտոնում հնարավոր բոլոր մարտահրավերներն ու դժվարությունները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Արման Թաթոյանը պատկերացնում է բոլոր դժվարություններն ու խնդիրները, որոնք կարող են առաջանալ օմբուդսմենի պաշտոնում իր գործունեության ընթացքում: Այս մասին Ազգային ժողովում ՄԻՊ-ի ընտրության քննարկման ընթացքում ասաց Արման Թաթոյանը՝ պատասխանելով ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հարցին: «Ես արդեն ասել եմ, որ աշխատել եմ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում և շատ լավ պատկերացնում են բոլոր այն խնդիրներն ու դժվարությունները, որոնք կարող են առաջ գալ: Դրա համար ես առաջ եմ քաշել այնպիսի սկզբունքներ, աշխատանքի այնպիսի մեթոդներ, որոնք գործադրելու եղանակով ես հնարավորություն կունենամ ընտրվելու դեպքում պաշտոնավարել մինչև  ժամկետի ավարտը»,-  նշեց Արման Թաթոյանը:

Անդրադառնալով պատգամավորի մտահոգությանը, որ Թաթոյանը չի կարողանալու անկաշկանդ աշխատել, քանի որ նրա թեկնածությունը ներկայացրել է իշխող Հանրապետական խմբակցությունը՝ ՄԻՊ թեկնածուն պատասխանեց. «Այո, ինձ առաջադրել է խորհրդարանում քաղաքական մեծամասնություն կազմող խմբակցությունը, սակայն դա որևէ նշանակություն չի կարող ունենալ: Մարդու իրավունքների պաշտպանը պաշտպանված է այնքան ուժեղ սահմանադրական երաշխիքներով, իսկ աշխատանքի ճիշտ սկզբունքներ որդեգրելու դեպքում հնարավոր է հաղթահարել բոլոր դժվարությունները և մարտահրավերները: Ես ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ շատ կարևորում եմ նաև իմ բարոյական սկզբունքները: Ես իմ բոլոր աշխատանքներում աշխատել եմ գնալ մինչև վերջ, իսկ բարդությունների դեպքում մշտապես փորձել եմ գտնել դրանց լուծումները»:

Արման Թաթոյանը չհամաձայնեց Նաիրա Զոհրաբյանի դիտարկման հետ, թե արդարադատության փոխնախարարի պաշտոնը զբաղեցրած անձը, իշխանության ներկայացուցիչը չի կարող զբաղեցնել մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը: Նա նկատեց, որ ամբողջ աշխարհքում ընդունված պրակտիկա է, որ գործադիրում աշխատած անձինք կարող են հետագայում զբաղվել իրավապաշտպան գործունեությամբ: «Արդարադատության նախարարությունում ես իրականացրել եմ բացարձակապես մասնագիտական աշխատանք: Ունեցել եմ բավարար ինքնուրույնություն, որպեսզի կարողանամ հասնել իմ կողմից առաջ քաշված խնդիրների լուծմանը»,- եզրափակեց նա:

 

 

Գործարկվել է նոր չվերթ Ակտաու-Երևան-Ակտաու ուղղությամբ Հայ մարզիկները 23 ոսկե մեդալ են նվաճել Կիոկուշին կարատեի Աշխարհի գավաթի խաղարկությունում Վարչապետական գզվրտոց և վիրտուալ շտաբներ. Լուսավոր Հայաստանի նոր մարտավարությունը. Էդմոն ՄարուքյանՄակրոնը մտադիր է Իրանի հետ քննարկել Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնման հարցը Լիբանանը հայտարարել է Իսրայելի հետ պատերազմական վիճակը դադարեցնելու իր ցանկության մասին Ապրիլի 28-ին և 29-ին գազ չի լինելու․ հասցեներ Մերցը չի հավատում, որ ԱՄՆ-ը կկարողանա արագորեն դադարեցնել Իրանի դեմ իր ռազմական գործողությունը Կիևին 20-25 տարի կպահանջվի ԵՄ օգնությամբ հզոր տնտեսություն կառուցելու համար. Եվրահանձնաժողով Հայաստանը վրացական ոգելից խմիչքների արտահանման խոշորագույն շուկաներից մեկն է Ամերիկացին խաբեության զոհ է դարձել՝ մեքենա գնելիս կորցնելով ավելի քան 77 հազար դոլար Ի՞նչ են անում ադրբեջանական իշխանություններին հաղթած հերոսներին ներկայիս իշխանությունները՝ ձերբակալում են. Գոհար Մելոյան«Հարսնաքար»-ի մոտ բախվել են «BMW X5»-ը, «Tesla»-ն և «Toyota»-ն․ 3 վիրավորներից «Toyota»-ի վարորդը գիտակցության չգալով մահացել է Աշխատատեղ ստեղծելու խնդիր կար և առաջնահերթ ուշադրություն դարձրեցինք այն ոլորտների վրա, որոնք մեզ մոտ ավանդաբար զարգացած են եղել՝ ոսկերչությունն ու գորգագործությունը. Ռոբերտ Քոչարյան«Հայբուսակ»-ի ռեկտոր Սուրեն Հարությունյանը մահացել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Իրանը պատրաստվում է օրենք ընդունել Հորմուզի նեղուցով անցման նոր ընթացակարգերի վերաբերյալ Մեսսին միակ ֆուտբոլիստն է, որից ես իսկապես վախեցել եմ․ Շչեսնի Տուրիզմը չի կարող զարգանալ, եթե չունես նորմալ հյուրանոցներ և օդանավակայանդ խայտառակ վիճակում է. Ռոբերտ ՔոչարյանՁյուն, կարկուտ․ ի՞նչ եղանակ սպասել ապրիլի 28-ից մայիսի 2-ը Թրամփը խորհրդակցություն կանցկացնի Իրանի հարցով Ադրբեջանի բանակի գլխավոր շտաբի պետը հանդիպում է ունեցել Թուրքիայի բանակի ցամաքային զորքերի հրամանատարի հետ Իմ նախագահության տարիներին տնտեսական զարգացման տեմպերով Հայաստանն աշխարհում առաջին հնգյակի մեջ էր և նույնիսկ որակվել էր «Կովկասյան վագր»․ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է իր ղեկավարման տարիներին իրագործված տնտեսական զարգացման և ներդրումային ծրագրերինՄարդկանց հարկելիս՝ պետությունը պետք է ճիշտ գնահատի իր միջին վիճակագրական քաղաքացու կարողությունները․ Ռոբերտ ՔոչարյանՀույս ունեմ, որ այս հակամшրտությունից հետո աշխարհի աչքերը կբացվեն Իրանից եկող uպառնալիքի նկատմամբ․ Ռուբիո Ապրիլի 28-ին և 29-ին ջուր չի լինելու․ հասցեներ «31 տարիների ընթացքում ես սովորել եմ չհանձնվել». Թամարա Գևորգյանը նշում է ծննդյան տարեդարձը Սպիտակ տունը Իրանի հետ չի բանակցելու մամուլի միջոցով․ Սպիտակ տուն Սոցիոլոգիական հարցում. Ինչպիսի՞ն են հանրային տրամադրությունները ՀայաստանումԻրանի ժողովուրդը քաջաբար պայքարում է իր ինքնիշխանության համար. Պուտին Գերմանիայի դեսպանին կանչել են Ռուսաստանի ԱԳՆ Այտոսկրի կրկնակի կnտրվածք․ Լուկա Մոդրիչն այլևս խաղադաշտ դուրս չի գա 2025/26 մրցաշրջանում «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը բխում է Ադրբեջանի շահերից․ Արեգ ՍավգուլյանԱրտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Լուռ քայլերով՝ այնտեղ, որտեղ խաղաղությունը դեռ չի հասել, մենք՝ հետախույզներս, չունենք խաղաղ օր․ Արշակ ԿարապետյանԹուրքիան մեզ պարտք է, և այդ պարտքը արձանագրված է միջազգային փաստաթղթերում․ Հրայր ԿամենդատյանՆույն ձեռքը, որը ցեղասպանել է հայ ժողովրդին, այսօր էլ է մեզ սպառնում․ Ավետիք Չալաբյան5 հարց՝ հաջորդ Վարչապետին․ Ուժեղ ՀայաստանԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Գագիկ Ծառուկյանի կողմից նշված 2 մլն 450 հազար վարկառուների և կամ որ նույնն է՝ վարկային միավորների թվաքանակը փաստարկված է և համապատասխանում է իրականությանը․ Միքայել ՄելքումյանԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Ո՞ր արտահայտության համար են բերման ենթարկել Արթուր Ավանեսյանին. Նարեկ ԿարապետյանԻնչպես է Հ1-ի տնօրենն անդրադարձել Լուսինե Թովմասյանի հեռանալուն ԼԳԲՏ՝ ժողովրդավարության փոխարեն․ ինչ գին է Բրյուսելը ներկայացրել Երևանին եվրաինտեգրման դիմացՎրաստանում ծրագրում են Վերին Լարսի անցակետ տանող վերակառուցված ճանապարհը բացել 2028-ին Մարտունու և Սևանի ոստիկանները հայտնաբերել են թմրամիջոց ապօրինի պահելու և կանեփ աճեցնելու դեպքեր Աշտարակ-Գյումրի ճանապարհահատվածը կահավորված է գիշերային լուսավորությամբ Ռուսաստանը մուտքի արգելքներ է սահմանել ԵՄ-ի դեմ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան բողոք է ներկայացրել WORLD BOXING-ին «Հեղափոխական» վստահությունից՝ մինչև կառավարման ճգնաժամ. ի՞նչ է ցույց տալիս Համաշխարհային բանկի վերլուծությունը«Նիկոլի իրական վարկանիշը կարող եք հասկանալ մեքենաների ռեակցիայից». Արմեն Աշոտյան