Երաժիշտ Սինգհին ծեծի են ենթարկել, նրա կյանքը փրկել չի հաջողվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀնդիկ երաժիշտ և ուսուցիչ Չոնգթհամ Վիկրամ Սինգհը մահացել է 55 տարեկանում՝ դաժան ծեծի ենթարկվելուց հետո։
Ըստ հնդկական լրատվամիջոցների՝ ողբերգական միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Սինգհը իր տան մոտ նկատողություն է արել ուշ ժամի աղմկող և, ենթադրաբար, հարբած տղամարդկանց խմբին։
Սովորական վեճը, սակայն, արագ վերածվել է ծեծկռտուքի։ Երաժիշտը ծանր վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։
Դեպքի առնչությամբ ոստիկանությունը ձերբակալել է 8 մարդու, այդ թվում՝ մեկ անչափահասի։ Նրանց կասկածում են հարձակմանը մասնակցելու մեջ։
Չոնգթհամ Վիկրամ Սինգհը երաժշտական աշխարհում հայտնի էր որպես Ultra Vires, Phoenix և Eastern Dark խմբերի կիթառահար։ Նա տարիներ շարունակ զբաղվել է նաև երաժշտության դասավանդմամբ։
Past.am-ը հետևում է դեպքի վերաբերյալ նոր մանրամասներին։



