Երևան, 08.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ)՝ ՀՀ դրամով թողարկված պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում։

Ցուցակման խորհրդանշական զանգը հնչել է սեպտեմբերի 8-ին, իսկ ՎԶԵԲ-ի պարտատոմսերի առևտուրը Հայաստանի ֆոնդային բորսայում կմեկնարկի նույն օրը։

Արարողությանը մասնակցել և խորհրդանշական զանգը հնչեցրել են Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ Հրանտ Հակոբյանը, ՎԶԵԲ-ի մշտական գրասենյակի ղեկավար Ռեմոն Զաքարիան և Հայաստանի ֆոնդային բորսայի տնօրեն Հայկ Եգանյանը։

Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ Հրանտ Հակոբյանը նշել է․ «ՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով թողարկված պարտատոմսերի ցուցակումը Հայաստանի ֆոնդային բորսայում կարևոր իրադարձություն է մեր կապիտալի շուկայի զարգացման տեսանկյունից։ Միջազգային հեղինակավոր ֆինանսական կառույցի կողմից նման գործիքի թողարկումն ու դրա հասանելիությունը տեղական շուկայում նպաստում են ֆինանսական շուկայի խորացմանը, տեղական արժույթով ֆինանսավորման գործիքակազմի ընդլայնմանը և ներդրողների համար նոր հնարավորությունների ստեղծմանը։ Կոնվերս Բանկը կարևորում է իր մասնակցությունը նման նախաձեռնություններին և շարունակելու է աջակցել Հայաստանի ֆինանսական էկոհամակարգի զարգացմանը»։

Հայաստանում ՎԶԵԲ-ի մշտական գրասենյակի ղեկավար Ռեմոն Զաքարիան նշել է․ «ՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերի հաջող թողարկումն ու ցուցակումը վկայում են Հայաստանի ֆինանսական շուկայի ենթակառուցվածքների և տնտեսական հեռանկարների նկատմամբ մեր շարունակական վստահության մասին։ Տեղական արժույթով կապիտալի շուկաների զարգացումը ՎԶԵԲ-ի առանցքային առաջնահերթություններից է, քանի որ այն նպաստում է խնայողություններն արդյունավետ ներդումների ուղղելուն, ընդլայնում է բիզնեսի ֆինանսավորման հնարավորությունները և ամրապնդում տնտեսության դիմակայունությունը։ Մենք շնորհակալ ենք Կոնվերս Բանկին և Հայաստանի ֆոնդային բորսային՝ այս գործարքը շուկա բերելու հարցում համագործակցության համար և ակնկալում ենք շարունակել համատեղ աշխատանքը՝ Հայաստանի կապիտալի շուկաների հետագա խորացման ուղղությամբ»։

Հայաստանի ֆոնդային բորսայի տնօրեն Հայկ Եգանյանը նշել է․ «Ուրախ ենք ողջունելու ՎԶԵԲ-ի՝ տեղական արժույթով թողարկված պարտատոմսերի մուտքը Հայաստանի ֆոնդային բորսա։ ՎԶԵԲ-ը երկար տարիներ Հայաստանի՝ տեղական արժույթով կապիտալի շուկայի զարգացման կարևոր գործընկերներից է։ Նոր թողարկումը ևս մեկ անգամ վկայում է Հայաստանի շուկայական ենթակառուցվածքների նկատմամբ վստահության և տեղական արժույթով պարտատոմսերի շուկայի զարգացման ներուժի մասին։

Այս պարտատոմսերի ցուցակումը դիտարկում ենք որպես ևս մեկ կարևոր քայլ՝ Հայաստանում առավել խոր, բազմազան և միջազգային շուկաներին ինտեգրված կապիտալի շուկա ձևավորելու ճանապարհին»:

ՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվել էր Հայաստանի ֆոնդային բորսայի հարթակում՝ աճուրդի միջոցով։ Կոնվերս Բանկը հանդես է եկել որպես թողարկման տեղաբաշխող ՝ ապահովելով ողջ գործընթացը։

Թողարկման ընդհանուր ծավալը կազմել է 5 մլրդ ՀՀ դրամ, տոկոսադրույքը լողացող է, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս, արժեկտրոնների վճարումները՝ կիսամյակային։

Մանրամասն՝ 010 511 211, conversebank.am

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

ՀՀԿ ԵԿ-ում միշտ հետաքրքիր է, միշտ օգտակար, իսկ ամենակարևորը՝ միշտ գաղափարներով ու նոր նախաձեռնություններով լի․ Հենրիխ ԴանիելյանՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն էԴարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Փյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունըԱդրբեջանի ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ը«Հայ վիրտուոզներ»-ի աննախադեպ ճամփորդական ամառըBloomberg. Եվրոպան մինչև ձմեռ Ուկրաինայի համար նոր Patriot հրթիռներ կգնիՄոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալՈսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդներըՓաշինյանն Ալիևի աշխատակիցն է և չունի որևէ ուժ նրան դիմադրելու. Ավետիք ՉալաբյանՔննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանՈստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել էՈրքա՞ն կտևի ռուս-ուկրաինական պատերազմըՆիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետին Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին Պուտինը հաստատեց․ արտերկրում թաքնվողների համար խիստ սահմանափակումներ կգործեն Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Գազ չի լինի 09:30-ից մինչև 17:00-ն սեպտեմբերի 9-ին ԱՄՆ-ն ցանկանում է հասանելիություն ստանալ Վենեսուելայի ոսկուն. ԶԼՄ-ներ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Ճապոնիան պետք է դասեր քաղի պատմությունից և խզի կապերը միլիտшրիզմի հետ. ՉԺՀ ԱԳՆ Գրանցվեց հուշամրցաշարի նոր ռեկորդ. հուշամրցաշարն անցկացվեց Կապանի համայնքապետի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբՀովք բնակավայրում 75-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը․ կան վիրավnրներ Կիևը պատրաստ է ստանալ նույնիսկ այնպիսի hրթիռներ, որոնց պիտանիության ժամկետն արդեն սպառվում է. Անդրեյ Սիբիհա Հասարակ սննդակարգ, որի միջոցով կնիհարեք 10կգԱՄՆ-ի վերադարձը Իսլամաբադի հուշագրով ստանձնած իր պարտավորությունների կատարմանը կարող է նպաստել Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորմանը. Արաղչի France Football-ը հրապարակել է տարվա լավագույն ակումբ մրցանակի հինգ թեկնածուների անունները Ջուր չի լինի մինչեւ 22:00-ն ԱԹՍ-ն Զապորոժիեում հարձակվել է գնացքի վրա Տզի խայթոցից հետո երեխա է մահացելԱզատի ջրամբարի հայելու մակերեսը նախորդ տարվա համեմատ շուրջ 83․3%-ով ավել է ԵՄ-ն շարունակում է անել ամեն ինչ, որպեսզի թույլ չտա Ուկրաինայում հուսալի երկարաժամկետ կարգավորման ուղիների քննարկումը․ Լավրով Ընդդիմությունն իր աշխատանքով պետք է փորձի ամրապնդել դիրքերը ՏԻՄ-երում. Արեգ ՍավգուլյանԵթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա ԿոստանյանՀրավիրում եմ լրատվամիջոցների ուշադրությունը. Մենուա Սողոմոնյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր ԱվետիսյանԱրսեն Հարությունյանը RAF լիգայում չեմպիոնական գոտեմարտ կանցկացնի Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքումՑուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվելԾաղկահովիտի խաչմերուկում բախվել են «ԳԱԶ 53» մակնիշի բեռնատարը և «Mercedes»-ը․ կա 1 զnհ, 2 վիրավnր Ինչպես մեծ ընտանիքում․ Ռոսսոտրուդնիչեստվոյի ղեկավարը՝ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների մասին ՌԴ-ն վստահ է Ուկրաինայի hակամարտությունում իր հաղթանակին, այն շատ մոտ է․ Պեսկով Երբ ձուկը նեխման են ենթարկում, որ դառնա... ուտելի. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 սեպտեմբերի). Հիմնադրվել է Մխիթարյան միաբանությունը. «Փաստ»Արմավիրի մարզի Գայ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի ևս 3-5 աստիճանով, ապա աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով Իրականում ի՞նչ կատարվեց ընտրություններից հետո. ինչո՞ւ ոմանց մոտ լռություն սկսվեցԱռնվազն հինգ մարդ է զnhվել Չինաստանի հարավ-արևելյան նահանգում սելավի հետևանքով Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ»