Երևան, 10.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի վերաբերյալ Moody’s-ի որոշման միայն դրական գործոնները, բայց ոչ ռիսկերը․ FIP

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հուլիսի 30-ին կառավարության նիստում անդրադառնալով Moody’s Ratings միջազգային վարկանիշային գործակալության՝ Հայաստանի սուվերեն վարկանիշի վերաբերյալ գնահատականին, հայտարարել է․  «Moody’s-ը Հայաստանի վարկանիշի հեռանկարը վերանայել է «կայունից»  «դրականի», իսկ երկարաժամկետ սուվերեն վարկանիշը վերահաստատել է Ba3 մակարդակում»։ 

Անդրադառնալով վարկանիշի հեռանկարի բարելավմանն ու սուվերեն վարկանիշի՝ Ba3 մակարդակում պահպանմանը՝ վարչապետը ներկայացրել է գործակալության գնահատականում արձանագրված դրական փոփոխությունները՝ մատնանշելով քաղաքական և աշխարհաքաղաքական ռիսկերի նվազումը, տնտեսական աճի հեռանկարների բարելավումն ու տնտեսության կառուցվածքային ներուժի ամրապնդումը։ 

«Փաստերի ստուգման հարթակը» կառավարության նիստում հնչած պնդումները համադրել է Moody’s Ratings-ի ամբողջական որոշման հետ և արձանագրել, որ վարչապետի կողմից պաշտոնական ներկայացման մեջ տեղ չեն գտել գործակալության մատնանշած մի շարք առանցքային ռիսկեր և վերապահումներ։ Այս մասին գրում է FIP-ը։

*Moody’s Ratings-ը (Moody’s Investors Service) աշխարհի խոշորագույն և ամենահեղինակավոր միջազգային վարկանիշային գործակալություններից մեկն է (S&P Global Ratings-ի և Fitch Ratings-ի հետ միասին մտնում է համաշխարհային «Մեծ Եռյակի» մեջ)։ 

Կառավարության նիստում չներկայացված ռիսկերը

Խաղաղության պայմանագրի կնքման անորոշությունը

Moody’s-ը հեռանկարի բարելավման պատճառների թվում իսկապես նշում է Ադրբեջանի հետ լայնածավալ ռազմական բախման հավանականության նվազմամբ պայմանավորված աշխարհաքաղաքական և քաղաքական ռիսկերի թուլացումը։ Միաժամանակ, սակայն, գործակալությունը զգուշացնում է, որ լիարժեք խաղաղության պայմանագրի կնքումը դեռևս քիչ հավանական է։

«Տեսանելի ապագայում լիարժեք խաղաղության պայմանագրի կնքումը քիչ հավանական է, քանի որ Ադրբեջանը շարունակում է պահանջել, որ Հայաստանը փոխի իր Սահմանադրությունը, ինչը Երևանի համար շարունակում է մնալ քաղաքականապես զգայուն և ներքաղաքական առումով բարդ հարց»,- նշված է որոշման մեջ։

Ռուսաստանի հետ հարաբերություններից բխող տնտեսական ռիսկերը

Գործակալությունն անդրադարձել է նաև Հայաստանի փոփոխվող արտաքին քաղաքական կողմնորոշմանն և Ռուսաստանի հետ հարաբերությունների շուրջ պահպանվող անորոշությանը։ Moody’s-ի գնահատմամբ՝ երկու երկրների սերտ տնտեսական կապերի պայմաններում այդ անորոշությունը կարող է ազդել Հայաստանի տնտեսական անվտանգության վրա։

«Թեև աշխարհաքաղաքական ռիսկերը նվազել են, Հայաստանի փոփոխվող արտաքին կողմնորոշման և Ռուսաստանի հետ հարաբերությունների շուրջ անորոշությունները շարունակում են ռիսկեր ստեղծել Հայաստանի տնտեսական անվտանգության համար՝ հաշվի առնելով երկու երկրների սերտ տնտեսական կապերը»,- նշված  է որոշման մեջ։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

Հետևեք մեզ՝ այստեղ

«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը հակադարձել է Փաշինյանին՝ հանքի բացման վերաբերյալ հայտարարությունից հետո Զոհերի մեջ երեխաներ կան․ Ուկրաինայի հերթական արյունալի գիշերըՏԻՄ ընտրություններում կուսակցական բաղադրիչը ոչ մի նշանակություն չունի. Մենուա ՍողոմոնյանՆոբելյան կոմիտեն վստահ չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության» հարցում, կամ չի կարևորում այն․ Արտակ Զաքարյան ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների ուսումնական ծրագրերի կատարելագործմանը Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Դպրոցներում ուսուցչական անձնակազմը գտնվում է քաղաքական լուրջ ճնշման տակ. Ատոմ ՄխիթարյանՊուտինը Թրամփին է փոխանցել Իրանի տեսլականը hակամարտության հնարավոր կարգավորման վերաբերյալ ՊՆ զորամասում զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Շղթայական ավտովթար Երևանում․ բախվել են «Mercedes»-ը, 2 «Changan»-ներն ու «Գազել»-ը Airbus ուղևորատար ինքնաթիռը Չիլիի ափերի մոտ արտակարգ իրավիճակի մասին ազդանշան է տվել Դպրոցական ավտոբուսի 200 մետր բարձրությունից ընկնելու հետևանքով հինգ մարդ է մահացելՏարածաշրջանում անվտանգությունն անհնար է ապակայունացնող գործողությունների պահպանման դեպքում․ Փեզեշքիան Սիրելի´ հայրենակիցներ, Երևանը մեր պատմական ժառանգությունն է, մերօրյա պատասխանատվությունն ու գալիք սերունդներին փոխանցվելիք ազգային արժեքը. «Համահայկական ճակատ» կուսակցությունՌուսաստանը ԱՄՆ-ին Ուկրաինայի հարցով որևէ զիջում չի առաջարկել դիզվառելիքի վերաբերյալ համաձայնագրի դիմաց. ISW Ժամանեցինք Վայոց ձորի մարզ, կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը. Փաշինյան Հենրիխ Մխիթարյան․ Եթե հայրս 33 տարեկանում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ես ֆուտբոլիստ չդառնայի Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Հայաստանի կանանց հավաքականն այսօր կմրցի Ինդոնեզիայի ընտրանու հետ Թրամփը նախատեսում է հանդիպել Մելոնիի հետ Ֆլորիդայում կայանալիք G20 գագաթնաժողովի շրջանակներում 8-ամյա տղան անզգուշաբար ընկել է ջրհորըՔաղցկեղի դեղերի գները Հնդկաստանում կարող են նվազել մինչև 70 տոկոսով Փաշինյանի գլխավորությամբ Ամուլսարի հանքը «կբացեն». ովքեր են մեկնել Վայոց Ձոր Էրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել ԿարապետյանՀրազդանում մի շարք շենքեր մինչև ժամը 17։00-ն ջուր չեն ունենա ՌԴ դեսպանատունը շնորհավորել է Երևանին՝ մայրաքաղաքի 2808-ամյակի առթիվ Վարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԻնչ տեսք ունեն թոշակները զարգացած երկրներում. ինչ վիճակում է հայ թոշակառունՓաշինյանը պայծառատես է, իր ապագան տեսնում է. Ավետիք Չալաբյան «Ալ-Նասրը» խոշոր հաշվով հաղթեց «Ալ-Դիրիային»․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 980-րդ գոլը Միջին վիճակագրական քաղաքացին գիտի, որ մեր երկրում անվտանգություն ասվածը միայն թղթի և գովազդային արշավների շրջանակներում է․ Տիգրան Աբրահամյան Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան»Երևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրա Ինչ անակնկալ գին կունենա ոսկին 2026 թվականի վերջինՍյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ․ «Հրապարակ»ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ» Կադրային բանկի անակնկալները. «Հրապարակ» Հոկտեմբերի 12/13-ին լույս չի լինելու․ հասցեներ Ռուսաստանում առաջարկել են ուժեղացնել ներգաղթյալների նկատմամբ ճնշումըՀրշեջ-փրկարարները մարել են Բենյամին բնակավայրում բռնկված հրդեհը և կանխել կրակի տարածումը դեպի հարակից տունԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբՊանամայի ափերի մոտ 7,6 մագնիտուդով երկրաշարժից հետո նոր՝ 6,0 մագնիտուդով ցնցում է գրանցվելՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀոկտեմբերի 12/13-ին ջուր չի լինելուՀայաստանի պետական շահն ու արժանապատվությունը՝ քաղաքական զիջումների ստվերում. Հրայր ԿամենդատյանՎարչապետի լիազորությունները դատապարտյալների փոխանցման հարցում․ ի՞նչ է սահմանում օրենքը. Հրայր ԿամենդատյանՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար. «Տաշիր» բարեգործական հիմնադրամը սիրով հրավիրում է բոլոր գյումրեցիներին՝ միասին տոնելու հայրաքաղաքի տոնըԱվտովթարից մահացել է Արարատի փոխհամայնքապետի եղբայրը