Երևան, 30.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ապրելու ուժը Դավիթի նկատմամբ մեծագույն չմարող սերն է». կրտսեր սերժանտ Դավիթ Յակովլևն անմահացել է հոկտեմբերի 26-ին Շեխերում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Պայծառ, լուսավոր տղա էր Դավիթս։ Միշտ գերակտիվ է եղել, բոլորի ուշադրության կենտրոնում, իրադարձությունների կենտրոնում էր Դավիթը։ Մեր երեք տղաներից ավագն է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Դավիթի մայրը՝ տիկին Սոֆին։ Դավիթը ծնվել է Երևանում, որտեղ էլ անցել են նրա մանկությունն ու պատանեկությունը։ Սովորել է «Ուսում» հանրակրթական դպրոցում, այնուհետև յոթերորդ դասարանում ընդունվել է Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ թեքումով դպրոցը։ «Շատերը մի քանի տարի պարապում են ընդունվելու համար, իսկ նա շատ հեշտությամբ ընդունվեց այդ դպրոց։ Միայն երեք շաբաթ պարապեց կրկնուսույցի մոտ և փայլուն հանձնեց քննությունները։ Մաթեմատիկան իր տարերքը դարձավ, և հետագայում հաշվարկներն իր կյանքում վճռորոշ դեր ունեցան»։ Դավիթը «Թումո» ստեղծագործական կենտրոնի ռոբոտիքսի հաղթող թիմերից մեկի ղեկավարն է եղել։ Մինչ դպրոցն ավարտելը Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում ավարտել է «C# մակարդակ 2» և «Օբյեկտ կողմնորոշված ծրագրավորում» դասընթացները։ «Ինսթիգեյթ» ուսումնական կենտրոնում յուրացրել է ծրագրավորման Scratch և Turtle լեզուները: Գերազանց տիրապետում էր համակարգչային մի շարք ծրագրերի, ինքն էր գրում համակարգչային ծրագրեր։ Ֆիզմաթն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի պետական համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը, բայց ուսանող լինել չի հասցրել:

2019 թվականի հուլիսի 19-ին Դավիթը զորակոչվում է ժամկետային ծառայության։ Վեց ամիս ծառայել է Լուսակերտի ուսումնական զորամասում, գերազանցությամբ հանձնել քննությունները՝ ստանալով հրետանավորի դասային որակավորման երրորդ կարգ: Այնուհետև ծառայությունը շարունակել է Արցախի Իվանյանի տանկային զորամասում: Երբ խոսում ենք բանակի, ծառայության մասին, տիկին Սոֆին նշում է, որ որդու զգացողությունները շատ հակասական էին։ «Դավիթը և՛ կամքով, և՛ ֆիզիկապես շատ ուժեղ էր։ Նա ներքին կանխազգացում է ունեցել, որ իր ծառայության ժամանակ պատերազմ է լինելու, և ինքը չի վերադառնալու տուն։ Բայց դրա մասին մեզ երբեք չի ասել, այդ զգացողությամբ կիսվել է ուսուցչուհու, մի քանի ընկերների հետ։ Շատ էր շտապում կրթության հարցում, անընդհատ ինչ-որ բան էր սովորում, դպրոցին զուգահեռ ծրագրավորում էր ուսումնասիրում, իր միտքն անընդհատ զբաղված էր։ Վստահ էր, որ այդ երկու տարում շատ մեծ արդյունքների կարող է հասնել ուսման հարցում։ Բայց, չնայած այս բոլոր մտքերին, սիրով է ծառայել, ընկերական մեծ շրջապատ էր ձեռք բերել»։

Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։ «Առավոտյան յոթ անց 15 կամ 20 զանգահարեց։ Նախորդ օրը հերթապահ էր, իր հետ բավականին երկար զրուցեցինք։ Մեզ ասաց, որ բավականին լարված է սահմանին, և իրենց հրետանին, հավանաբար, կտեղափոխեն դիրքեր։ Բայց որոշ ժամանակ հետո զանգահարեց և ասաց, որ լուրջ բան չկա, ինչ-որ անիմաստ խոսակցություններ են տարածվել։ Կարծում եմ՝ ցանկացավ մեզ հանգստացնել։ Երբ ամսի 27-ի առավոտյան զանգահարեց ինձ, առաջինը, որ ասաց, սա էր. «Մա՛մ, սկսվել ա, ամեն ինչ լուրջ է»։ Այնպիսի տպավորություն էր, որ ամբողջ կյանքը սպասել է այդ իրադարձությանը։ Խնդրեց հեռախոսը հայրիկին փոխանցել։ Նրան ասաց, որ իրենց տեխնիկաներով տեղափոխում են դիրքեր։ Դավիթը դասակի հրամանատարի տեղակալն էր, հրետանային ինքնագնաց կայանքի հրամանատարն էր, հաշվարկներ էր անում։ Իրենց տեխնիկան ուղևորվում էր առաջնագծի տարբեր հատվածներ՝ մարտական գործողություններ կատարելու։ Իրենց առաջինը Ջրական են տեղափոխել։ Մի քանի օր այնտեղ են եղել։ Տարբեր ուղղություններով գնալու միջակայքում պարբերաբար վերադարձել են կենտրոնացման շրջան, այնտեղից մեկնել անհրաժեշտ ուղղություններով։ Ջրականից հետո տեղափոխվել են Հադրութ։ Ամուսինս այդ միջանկյալ հատվածներում կարողացել է իր մոտ՝ Արցախ մեկնել, հանդիպել մեր տղային։ Հադրութից տղաները վերադարձել էին կենտրոնացման շրջան, այնուհետև պետք է ուղևորվեին Մարտունի։ Այդ ժամանակ իր տեխնիկան արդեն սարքին վիճակում չի եղել։ Հոկտեմբերի 18-ի գիշերը բոլորին հավաքել և ասել են, որ շատ լավ հաշվարկներ անողներ են պետք, կարևոր գործողություն ունեն կատարելու։ Դավիթը միանգամից արձագանքել է. «Ես լավ հաշվարկներ եմ անում, իմ հաշվարկները տղաներին պետք կլինեն»։ Նա լրիվ ուրիշ տեխնիկայով, այլ անձնակազմի հետ ճանապարհվել է Մարտունի։ Երբ երեկոյան զանգեց մեզ ու ասաց, որ գնում է, չնայած նախորդ օրն իր անունը դեռ չկար կրկին առաջնագիծ մեկնողների ցուցակում, հայրիկը հարցրեց՝ ինչպե՞ս ստացվեց, որ գնում ես, իսկ Դավիթը միայն արձագանքեց. «Պա՛պ, տենց ա պետք»։ Հարցրեցինք, թե ուր են գնում, ասաց՝ որտեղ կարտոֆիլը լավ է աճում։ Հասկացանք, որ խոսքը Մարտունիի մասին է։ Այնտեղ եղած ժամանակ մեզ հետ չի զրուցել, տղաներին փոխանցել է հայրիկի հեռախոսահամարը, որ զանգեն և ասեն՝ իր հետ ամեն ինչ նորմալ է»։

Դավիթն անմահացել է հոկտեմբերի 26-ին Շեխերում։ Նրա մարտական ուղին փաստում է. «Կրտսեր սերժանտ Դավիթ Յակովլևը մասնակցել է Մարտունու, Հադրութի, Շեխերի ուղղություններով ընթացող հակահարձակողական մարտերին, ոչնչացրել է հակառակորդի երկու միավոր տանկ, զրահափոխադրիչ տեխնիկա՝ հակառակորդին պատճառելով կենդանի ուժի զգալի կորուստներ։ Հմտորեն ղեկավարելով իրեն ենթակա անձնակազմը՝ հակառակորդին պատճառել է բազմաթիվ կորուստներ, ապա վերախմբավորվելուց և զինամթերքի լիցքավորումից հետո կրկին անցել է հակագրոհի և իրեն կցված հրետանային ինքնագնաց կայանքի կրակով ապահովել շրջափակման մեջ մնացած յուրայինների նահանջը»։ Դավիթը մասնակցել է հատուկ գործողության գնդապետ Սերգեյ Շաքարյանի, ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանի և Արցախի պաշտպանության բանակի այլ բարձրաստիճան զինվորականների հետ։ Ճանապարհ անցած զինվորականների կողքին է եղել բացառապես մի քանի ժամկետային զինծառայող։ Դավիթն իր մաթեմատիկական գիտելիքների շնորհիվ ապահովել է գերճշգրիտ հաշվարկները, որոնց շնորհիվ մեծ վնասներ են հասցրել թշնամուն, բայց թշնամին թիրախավորել է նրանց և կասեցրել նրանց ընթացքը։ Բոլորն, ավաղ, անմահացել են։

Ապրելու ուժի մասին։ «Ինձ համար դա Դավիթի նկատմամբ մեծագույն սերն է, որը չի մարում։ Ես միշտ էի կրկնում, որ պաշտում եմ իրեն։ Նա միշտ մեր ընտանիքի հպարտությունն է եղել»։

Հ. Գ. - Կրտսեր սերժանտ Դավիթ Յակովլևը հետմահու պարգևատրվել է «Լավագույն զինվոր-մարզիկ», «Քաջարի մարտիկ», «Հայոց բանակի գերազանցիկ» կրծքանշաններով, «Մարտական հերթապահություն», «Հրետանավորի դասային որակավորման երրորդ կարգի», «Մարտական ծառայություն» մեդալներով։ Հուղարկավորված է Ջրվեժի գերեզմանատանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արևային վահանակներից պատրաստված ցանկապատը կարող է ավելի մատչելի լինել, քան ավանդական ցանկապատը. Որո՞նք են դրա առավելությունները Հայաստանը կարող է դուրս գալ ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից, կարող է հեռանալ Ռուսաստանից, բայց ոչ երկար ժամանակով. «Փաստ»Տիգրանաշենի ու Կիրանցի բնակիչները ՔՊ-ին շատ քիչ ձայն են տվել. Արմեն ՄանվելյանԵՄ-ն ճնշnւմ կգործադրի ՀՀ-ի վրա, որպեսզի վերջինս վիզային ռեժիմ մտցնի ՌԴ-ի հետ և միանա պատժամիջnցներին. Եվրախորհրդարանի պատգամավոր Մեր պայքարի ընկեր Ավետիք Չալաբյանի ուղերձը Վաղուց աճեցված ձուկ չեմ օգտագործում, վրայից տարօրինակ ճարպեր են հոսումԱմենակարողի օգնությամբ ագրեuորը կպատժվի արդեն այսօր. ԻՀՊԿ «Lori Peak» հանրային սննդի օբյեկտում արձանագրվել է թունավորում. արտադրական գործունեությունը կասեցվել է ՀՀ կառավարությունը կիրակի հրաժարական կտա Եվրոպան իր լոլոներով խաբել է Հայաստանին. «Փաստ» Բելգիայի Դաշնային խորհրդարանում կրկին բարձրացվել է Ավետիք Չալաբյանի քաղաքական հետապնդման հարցըԶոլաքար-Վարդենիկ ճանապարհին «Mercedes»-ը բախվել է կայանված «Ford Transit»-ին, ապա բետոնե պատնեշին և հայտնվել դաշտում․ կա տուժած Մոտոցիկլետ լվանալիս երեխան էլեկտրահարվել էՌԴ ԶՈւ-ն hարվածել է Սև ծովում Ուկրաինայի ԶՈւ-ի համար բեռներ տեղափոխող երեք նավի. ՌԴ ՊՆ «Ապրելու ուժը Դավիթի նկատմամբ մեծագույն չմարող սերն է». կրտսեր սերժանտ Դավիթ Յակովլևն անմահացել է հոկտեմբերի 26-ին Շեխերում. «Փաստ»Նույնիսկ ընտրությունները կեղծելու դեպքում ԲՀԿ-ն պետք է և կարող էր լինել խորհրդարանում. Ցոլակ Ակոպյան«Oskemen Open 2026» շախմատի միջազգային մրցաշարում Շանթ Սարգսյանը զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը 6 ամսով արգելվեց տոմատի մածուկի ներկրումը Հայաստան, այդ թվում` ԵԱՏՄ երկրներից Հայ դասախոսի համաշխարհային հաղթանակը. Հերմինե Պողոսյանն արժանացել է ձեռներեցության կրթության գերազանցության միջազգային մրցանակի. «Փաստ»Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը Դեպի ուր. արտահանման արգելքներն ու գյուղացու անելանելի վիճակը Թրամփն ունի երեք տարբերակ. առաջին՝ իսկապես հաջողության հասնել գործարք կնքելու հարցում, երկրորդ՝ շարունակել շրջափակումը, երրորդ՝ ռшզմական գործողություններ ձեռնարկել. Նեթանյահու «Արտ Լանչի» և «Քոֆի Հաուսի» օրինակը. հայկական բիզնեսի նոր մշակույթը՝ մրցակցությունից դեպի գործընկերություն. «Փաստ»Նավթի գներն աճել են «Հայաստանի ամենախորհրդավոր լիճը․ ասում են՝ այստեղ տեղի են ունենում անբացատրելի երևույթներ»Նեթանյահուն կասկածում է ԱՄՆ-ի և Իրանի միջև գործարքի կնքման հնարավորությանը. AxiosՔանդելը հեշտ է, իսկ, այ, կառուցելն ու վերականգնելը... «Փաստ»Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա ՎահենԱՄՆ-ը շատ հիասթափված կլիներ, եթե ՉԺՀ-ն զինամթերք մատակարարեր Իրանին. Թրամփ Ուկրաինական ԱԹՍ-ները hարվածել են Պենզայում և Սարապուլում գտնվող Wildberries-ի պահեստներին Աշխարհաքաղաքական շրջադարձեր, տարածքային կորուստներ և տարածաշրջանային անվտանգության իրական պատկերը. «Փաստ»Էլ ո՞ր շահառուները կարող են օգտվել գյուղոլորտի պետական աջակցության ծրագրերից. նախագիծ. «Փաստ»Արևմուտքի համար՝ Բելուջիստանը ևս մեկ գործոն կարող է հանդիսանալ Մերձավոր Արևելքում իրավիճակն ավելի թեժացնելու համար. Արտակ Զաքարյան«Ավտորիտարացման միտումներն անընդհատ աճում են՝ կապված թե՛ խոսքի ազատության սահմանափակման, թե՛ քաղաքական հետապնդումների հետ». «Փաստ»Բաքվի բարբարոսական վարչախումբը չի կարողանում ապահովել Բաքվից մի քանի կիլոմետր հեռու գտնվող ապշերոնայան բնակավայրերի տարրական կենցաղային պայմանները․ Ոսկանյան Բանտից հղված ահազանգ. Ավետիք Չալաբյանը հայտարարում է համատարած բռնաճնշումների և իշխանության անկման սկզբի մասին. «Փաստ»Լոռու մարզի մի շարք համայնքներում տրանսպորտային ճգնաժամը լուծվել է. գործարկվել է անվճար երթուղի. «Փաստ»Բռնազավթում՝ պետականացման քողի տակ. ՀԷՑ-ի շուրջ ծավալվող ապօրինությունը վտանգում է Հայաստանի ապագան. «Փաստ»Արդյոք ովքեր են. ի՞նչ են ցույց տալիս խոշորների վճարած հարկերը. «Փաստ»Թրամփը Զելենսկու հետ հանդիպման ժամանակ պնդել է, որ դադարեցնի պшտերազմըԱնգլիայի տարածքի կեսում երաշտ է հայտարարվել շոգի չորրորդ ալիքի պայմաններումՀուլիսի 30/31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու․ հասցեներՈրպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե ԱպիկյանըՄենք ուշադիր հետևում ենք նրանց յուրաքանչյուր քայլին, ովքեր փորձում են մեր տարածաշրջանում լարվածություն առաջացնել․ ԷրդողանԼոռու մարզում սննդային թnւնավորմանը բնորոշ ախտանիշներով բուժօգնության է դիմել 22 քաղաքացի. ՀՎԿԱԿՄադրիդը խնդրել է օգտագործել ԵՄ համերաշխության հիմնադրամը՝ անտառային հրդեհների պատճառովՀարսանեկան արարողության մասնակիցների միջև վիճшբանություն է տեղի ունեցել․ մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոցՀայկական ապրանքների վրա դրվող սահմանափակումների մասին և ոչ միայն. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը պետք է գիտակցի, որ իշխանություններն իրենց ձայները «գցում են աղբարկղը», և դրա դեմ պետք է պայքարել օրենքով նախատեսված բոլոր հնարավոր գործիքներով, այդ թվում փողոցով․ Աննա ԿոստանյանՋուր հավաքեք․ ջուր չի լինելու