Երևան, 13.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Աշխարհաքաղաքական շրջադարձեր, տարածքային կորուստներ և տարածաշրջանային անվտանգության իրական պատկերը. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հետխորհրդային տարածաշրջանում վերջին տասնամյակների զարգացումները հստակ օրինաչափություն են ի ցույց դնում. անվտանգային համակարգերի կտրուկ փոփոխությունն ու արտաքին քաղաքական վեկտորի անհավասարակշիռ վերանայումը հաճախ հանգեցնում են ծանր հետևանքների։ Տարածաշրջանային պետությունների համար սեփական անվտանգությունը միջազգային նոր կենտրոնների հետ կապելու փորձերը ոչ միայն չեն երաշխավորում կայունություն, այլև շատ հաճախ դառնում են տարածքային ամբողջականության և պետականության կորստի պատճառ։

Այս համատեքստում Հարավային Կովկասում ընթացող ռազմաքաղաքական տեղաշարժերը, դաշնակցային հարաբերությունների վերանայումը և ուժերի հավասարակշռության խախտումը ստեղծել են մի իրավիճակ, երբ անվտանգային նոր սպառնալիքներն ավելի քան տեսանելի են դառնում։ Հայաստանի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական իրողությունների, արտաքին քաղաքական սխալների և տարածաշրջանային մարտահրավերների շուրջ «Փաստը» զրուցել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանի հետ։

«Փաստի» հետ զրույցում Արշակ Կարապետյանը, անդրադառնալով արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության հետևանքներին, զուգահեռներ անցկացրեց հետխորհրդային այլ պետությունների հետ։ Նա նշեց, որ եվրոպական ուղեգիծ որդեգրած առաջին երկրներից Մոլդովան ի վերջո կորցրեց Մերձդնեստրը և այժմ կանգնած է սեփական պետականությունը կորցնելու վտանգի առջև։ Նույն կերպ Վրաստանը՝ Սահակաշվիլիի ղեկավարման տարիներին, դեպի Եվրոպա ձգտելու արդյունքում կորցրեց Աբխազիան և Հարավային Օսեթիան։ Ըստ նրա՝ Հայաստանը, սկսելով «ռեվերանսներ» անել Եվրոպային, կորցրեց Լեռնային Ղարաբաղը և մի շարք սահմանամերձ տարածքներ, և այս գործընթացը դեռ շարունակվելու է։ Կարապետյանը հավելեց, որ Ուկրաինան նույնպես, եվրոպական ձգտումների ճանապարհին, կորցրեց ու շարունակում է կորցնել տարածքներ՝ կանգնելով պետականության կորստի առաջ։

Անդրադառնալով տեղեկատվական դաշտի զարգացումներին՝ Կարապետյանն իր տարակուսանքն արտահայտեց հայկական որոշ լրատվամիջոցների որդեգրած գծի վերաբերյալ։ Նա նկատեց, որ այդ ԶԼՄ-ները չարախնդությամբ ու խանդավառությամբ տարածում են լուրեր, թե իբր Մոսկվայում և Ռուսաստանի այլ շրջաններում բենզինի ու վառելիքի լուրջ պակասուրդ (դեֆիցիտ) կա։ Հակադարձելով նման պնդումներին և խոսելով ռազմական իրական կարողությունների մասին՝ նա ընդգծեց, որ աշխարհում չգիտի ավելի հզոր ու արդյունավետ ՀՕՊ համակարգ, քան Ռուսաստանինն է. անգամ մասշտաբային հարձակումների ժամանակ, երբ օդ են բարձրանում հարյուրավոր թիրախներ (օրինակ՝ 400 օբյեկտ), դրանց 99 տոկոսը խոցվում է։ Իսկ հասցված հնարավոր վնասները, նրա խոսքով, կրում են վերականգնելի բնույթ և չեն հանգեցնում անդառնալի ռազմավարական կորուստների։

Անդրադառնալով ադրբեջանական կողմի հռետորաբանությանը՝ Արշակ Կարապետյանը նկատեց, որ ադրբեջանցիներն իրենց արդեն Ալեքսանդր Մակեդոնացի են պատկերացնում և գրում են, թե պատրաստվում են պատերազմել Ռուսաստանի կամ Իրանի դեմ։ Նա հիշեցրեց, որ նրանք ընդամենը գյուղատնտեսությամբ, միրգբանջարեղեն վաճառելով զբաղվող մարդիկ են, և բացի Հայաստանից (այն էլ այն պայմաններում, երբ իշխանության գլխին է այսօրվա բռնապետը), Ադրբեջանը որևէ մեկին հաղթելու շանս չունի։

Զրույցի ավարտին Կարապետյանը վստահություն հայտնեց, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, և ամեն ինչ վերադառնալու է իր տեղը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հարձակում իրանական բեռնանավի վրա Քեշմ կղզու մոտ Մյասնիկյան պողոտայում բախվել են «Nissan Sentra»-ն և «Lexus RX350»-ը․ վերջինը բախվել է երկաթե սյանը և կոտրել այն Tour of Armenia-ն Հայաստանում հեծանվային սպորտի զարգացմանը նոր խթան կհաղորդի. վարչապետ Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներինՎրաստանն արգելել է իրանական ավիաընկերությունների թռիչքները՝ ԱՄՆ պատժամիջnցների պատճառով Իրանական լրատվամիջոցը հրապարակել է Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության մանրամասները Գլենդեյլում հայ եղբայրները մտել են այրվող ծերանոցի շենքը և փրկել վեց տարեցների ՌԴ ԶՈւ-ն հարվածներ են հասցրել Ուկրաինայի Օդեսայի և Նիկոլաևի մարզերի ենթակայաններին. ՌԴ ՊՆ Հրդեհ Երևանի ուսումնական հաստատություններից մեկի հետնամասում Թրամփը հայտարարել է, որ ամերիկացիներին 5 հազարական դոլար վճարելու համար Կոնգրեսի հավանությունը կարող է չպահանջվել Դիլիջանում աշակերտը դասից փախչելիս լուսամուտից ցատկելու հետևանքով տեղափոխվել է հիվանդանոցԱնհայտ անձը փորձել է ներխուժել Քամալա Հարիսի Մալիբուում գտնվող տունը Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում հետագա էսկալացիան կանխելու ուղղությամբ գործադրվող ջանքերը ՌԴ-ն ինտենսիվորեն հարվածում է Օդեսային «Ինտեր Մայամի»-ն բաց թողեց հաղթանակը. Մեսսին խփել է իր կարիերայի 928-րդ գոլը Հայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան Այսօր մինչև ժամը 23։00-ն արգելված է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը Երևանի կենտրոնի մեծ մասում Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումներիՀայաստանի և Իրանի մաքսային ծառայությունների ղեկավարները «կանաչ միջանցքի» հուշագիր են ստորագրել Ռուսաստանն Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններ է ակնկալում. Պեսկով Արհեստական ​​բանականությունը կարող է ավելի վտանգավոր լինել, քան միջուկային զենքը. Իլոն Մասկ ԱՊԼ. «Արսենալ»-ը հաղթել է «Սանդերլենդ»-ին ՌԴ ԶՈւ-ն հարվածներ են հասցրել Ուկրաինայի Օդեսայի և Նիկոլաևի մարզերի ենթակայաններին. ՌԴ ՊՆ Վթար. ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-ում տեղակայված ՌԴ զորամասում Երևանում այսօր կգործեն երթևեկության կազմակերպման ժամանակավոր սահմանափակումներ Պուտինի և Զելենսկու հանդիպումը Մայամիում G20-ի գագաթնաժողովի ընթացքում անհնար է. Պեսկով Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի ռազմական բազային հրթիռներով և անօդաչու սարքերով հարվածելու մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ 40-ամյա վարորդը «Toyota»-ով մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 13-ին Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը Ուկրաինայում զոհվել է արցախցի Գրիգորի Գալստյանը Սեպտեմբերի 13-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր «Օդեսա» նավահանգստում խnցվել է Ուկրաինայի ԶՈՒ համար ռшզմական բեռներ փոխադրող նավ. ՌԴ ՊՆ Իրան-Օման համաձայնագիրը չի ենթադրում Հորմուզի նեղուցի բացում Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ Գյումրիում հարեւանները վիճել են ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ, որն ավարտվել է հոր ու որդու դանակահարությամբՅՈՒՆԵՍԿՕ․ առաջիկա 30 տարում Միջերկրական ծովում գրեթե հաստատ ավելի քան մեկ մետր բարձրությամբ ալիք կառաջանաՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԻրանը յոթ պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցը բացելու համարԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՊահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի. Էդմոն ՄարուքյանՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցըՉկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղածAVA Residences Interiors by ELIE SAAB Maison. շինարարության մեկնարկը ԵրևանումԹրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվի