Երևան, 09.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ֆրանսիայում անոմալ տապը սպառնում է Շամպայնի, Բորդոյի և Բուրգունդիայի խաղողի բերքին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Ֆրանսիայում ամառային հյուծիչ տապը դանդաղեցնում է խաղողի աճը գինեգործական հիմնական տարածաշրջաններում, ներառյալ Շամպայնը, Բորդոն և Բուրգունդիան, ինչը սպառնում է բերքի կրճատմամբ և կարող է հանգեցնել դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում խաղողահավաքի ամենավաղ ժամկետներից մեկին, երեքշաբթի Reuters գործակալությանը հայտնել են արտադրողները։

Հունիսի վերջի ռեկորդային շոգի ալիքը, որին անցյալ շաբաթվանից հաջորդել է նոր տաք ու չոր եղանակը, դանդաղեցրել է խաղողի վազի զարգացումը աշխարհում գինեգործական երկրորդ խոշորագույն պետությունն Ֆրանսիայում և վնաս հասցրել երիտասարդ բույսերին:

«Մենք տեսնում ենք, թե ինչպես է բերքի ներուժը բառացիորեն հալվում արևի տակ»,- հայտարարել է Բուրգունդիայի գինեգործական ոլորտի BIVB կազմակերպության նախագահ Լորան Դելոնեն՝ նշելով, որ արտադրողների մտահոգության գլխավոր պատճառը ջրի պակասն է։

Օդերևութաբանների կանխատեսումներով՝ մինչև հուլիսի 14-ը Ֆրանսիայի գինեգործական հիմնական շրջաններում սպասվում են քիչ տեղումներ կամ դրանց իսպառ բացակայություն։ Դա կերկարաձգի երաշտի շրջանը, որը շատ վայրերում արդեն շարունակվում է ավելի քան երեք շաբաթ։

Շամպայնում արտադրողները սպասում են պատմության մեջ ամենավաղ բերքահավաքին։ Ենթադրվում է, որ խաղողահավաքը կսկսվի մոտավորապես օգոստոսի 15-ին՝ գրեթե մեկ ամիս շուտ, քան ընդունված էր մի քանի տասնամյակ առաջ։

Ներկայում ակնկալվում է, որ բերքատվությունը կլինի մոտ 10%-ով ցածր, քան անցյալ տարի։ Այդուհանդերձ, արտադրության ընդհանուր ծավալը գուցե այդքան կտրուկ չնվազի, քանի որ արտադրողները կկարողանան օգտագործել նախկինում կուտակված պաշարները, հայտարարել է Շամպայնի խաղող արտադրողների միության նախագահ Մաքսիմ Տուբարը։

«Բախտներս բերել է, որ ձմեռը շատ խոնավ էր, ուստի հողը սկզբնական շրջանում չափազանց չոր չէր։ Բայց հիմա տեսնում ենք, որ խաղողն այլևս չի մեծանում»,- ասել է Տուբարը։

Նա հավելել է, որ Շամպայնի արտադրողները դեռ կարող են վերանայել իրենց կանխատեսումները, եթե առաջիկա երկու շաբաթվա ընթացքում տարածաշրջանում առանց ամպրոպների ուժեղ անձրևներ տեղան։

Բորդոյում և Բուրգունդիայում, որտեղ տապն էլ ավելի ուժգին էր, արտադրողները հայտարարել են, որ դեռ վաղ է բերքի ծավալների հստակ գնահատականներ տալ, սակայն զգուշացրել են, որ նվազումը «զգալի» է լինելու։

Միաժամանակ, մասնագետների կարծիքով, գինու որակը պարտադիր չէ, որ տուժի։ Այդուհանդերձ, շոգն ու երաշտը կարող են հանգեցնել խաղողի մեջ շաքարի պարունակության բարձրացմանը, ինչը կարող է ազդել գինու համի և ալկոհոլի մակարդակի վրա։

Շատ տարածաշրջաններում բերքահավաքը ևս անսովոր վաղ կսկսվի։ Բորդոյում «կրեման» փրփրուն գինու արտադրության համար առաջին հատապտուղները սպասվում են արդեն օգոստոսի առաջին շաբաթվա ընթացքում, իսկ Բուրգունդիայում առաջին խաղողահավաքը, հավանաբար, կսկսվի օգոստոսի 20-ի մոտակայքում։

Հետևեք մեզ՝ այստեղ

Մոլդովայի հնարավոր միավորումը Ռումինիայի հետ կօգներ ապահովել մոլդովացիների անվտանգությունը. Սանդու Մեկնարկել է BACEE միջազգային համաժողովը․ գլխավոր հովանավորը Կոնվերս Բանկն էԻրանը չի հրաժարվի ԱՄՆ-ի հետ երկխոսությունից՝ չնայած նրանց հարձակումներին. Փեզեշքիան Ժանտախտի վտանգը ցնցում է Ռուսաստանը․ առեղծվածային մահ, աղմկահարույց մանրամասներ Դուբլ՝ 8 րոպեում․ Նեյմարը փրկել է «Սանտոս»-ին պարտությունից Հորմուզի նեղուցում լցանավեր են պայթել. Fars Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը և «Նարեկացի» հայագիտական ինստիտուտը կհամագործակցեն Հույս ունեմ, որ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի իրականացնել այս պատվավոր առաքելությունը. Լուկաշենկո Կեսօրից հետո առանձին շրջաններում կանձրևի. եղանակի տեսություն «ՓԱՍՏ». «Ալֆա-Ֆարմ»-ն ու «Նազիկ Ավդալյան» հիմնադրամը կնքել են համագործակցության հուշագիր Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ ԶաքարյանՓեզեշքիանը Պուտինի հետ քննարկել է երկկողմ համագործակցության ամրապնդման և ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերաբերյալ հարցեր «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկում «Kia Forte»-ն բախվել է երկաթե սյանը․ տուժածներ չկան Ուիթքոֆը և Քուշները ուրբաթ օրը կհանդիպեն Ուկրաինայի ներկայացուցիչների հետ Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին. Ալիև Կրեմլը համաձայն է Ռուբիոյի այն գնահատականի հետ, որ այս պահին Ուկրաինայի հակամшրտության խաղաղ կարգավորման հեռանկարներ չկան. Պեսկով Սպասվում է շքեղ հրավառություն Հաղթանակ Զբոսայգուց Կրիշտիանուն մեր ժառանգության մի մասն է. Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Խաղաղության հասնելու միայն մեկ իրական տարբերակ կար. Փաշինյան Նյու Յորքում ICE-ի աշխատակիցը երեխայի աչքի առաջ կրակել է տղամարդու վրա NYT. Պենտագոնը պատրաստվում է Իրանի դեմ նոր ռազմական գործողությունների Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է Եմենում ստեղծված իրավիճակի պատճառով իրավիճակի սրման վտանգի մասին Մոսկվայում տասնյակ ինքնաթիռներ չեն կարողացել վայրէջք կատարել. ինչ է կատարվում «Զվարթնոցում» Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում «Խետաֆեին» թույլ չեն տալիս պայմանագիր կնքել «Ռեալի» նախկին ավագի հետ Ուիթքոֆը և Քուշները նախատեսում են Մոսկվայում քննարկել Ուկրաինայի կարգավորման հարցըԻշխանությանը հանգիստ չեն տալիս իր նախաձեռնած հակաեկեղեցական արշավի շարունակական ձախողումները Փաշինյանն ու Փեզեշքիանը համոզմունք են հայտնել, որ առաջիկայում Հայաստան-Իրան հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Թրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ջրաշեն բնակավայրում 52-ամյա վարորդը «Opel»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվելՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻ՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 9-ից 13-ինԱրտակարգ իրավիճակ՝ ԵրևանումՓաշինյանը թուրքամետ գործիչ է, և իր վարած քաղաքականությունը դրա ապացույցն է. Ավետիք ՉալաբյանՓաշինյանն իր իսկ խմբագրած զեկույցից ցնցվե՞լ է․ բա ո՞ւմ համար էր այդ ներկայացումը. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելՈ՞ր ուսումնական հաստատություններում հոկտեմբերի 19-ից 30-ը դասեր չեն լինելու, որն է պատճառըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՀոկտեմբերի 9-ին Երևանում և մարզերում լույս չի լինիԱրմավիրում կապարակնքվել է 4 լցակայան«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է մեր ԵկեղեցինՄոսկվան ողջունում է Ուկրաինայի հարցով Հնդկաստանի խաղաղության ջանքերը. ՊեսկովՁորաղբյուրում բախվել են «Mercedes GLS 450»-ը, «JAC»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՈւղևորը փորձել է բացել ինքնաթիռի դուռը 6000 մետր բարձրության վրա և մի քանի ժամ անց մահացել էԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԻրանի միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցներն ու հարձակումները չեն կասեցրել երկրի առաջընթացը․ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար