Երևան, 28.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Զինծառայողը կրակել է հրամանատարի դեմքին եւ ինքնասպան եղել. մանրամասներ քննչական կոմիտեից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Զինվորական քննչական գլխավոր վարչության երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ երկու զինծառայողի մահվան դեպքի առթիվ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի բաժնից, Նախնական տվյալներով՝ 2016 թվականի փետրվարի 19-ին՝ ժամը 06:50-ի սահմաններում, N զորամասի 3-րդ ջոկի գնդացրորդ, շարքային Թ.Սլոյանը, նույն զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքի դիտակետի մոտ իրեն ամրակցված գնդացրից կրակել է նույն ջոկի հրամանատար, մարտական դիրքի ավագ, կրտսեր սերժանտ Կամո Հովհաննիսյանի դեմքի շրջանին։ Ստացած վնասվածքից Կ.Հովհաննիսյանը տեղում մահացել է, որից հետո շաքային Սլոյանը ինքն իրեն գլխի շրջանում պատճառել է հրազենային մահացու վիրավորում:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 110-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներ մատնանշող բավարար տվյալներ՝ երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, շարժառիթները պարզելու ուղղությամբ։

Քննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ավելի վաղ ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից տեղեկացրել էին, որ ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում փետրվարի 19-ին` ժամը 07:00-ի սահմաններում, տեղի ունեցած արտակարգ պատահարի արդյունքում հրազենային մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ, 1997թ. ծնված Կամո Արայի Հովհաննիսյանը և Թեմուր Շարիի Սուլոյանը:

 

Ի՞նչ պատճառով է աշխատանքից ազատվել Լուսինե Թովմասյանը. «Փաստ»Շոշափելի «վայրիվերումներ» խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ»Համերգ դիտողը դեռ կողմնորոշված էլեկտորատ չէ. «Փաստ»Գործարկվել է նոր չվերթ Ակտաու-Երևան-Ակտաու ուղղությամբ Հայ մարզիկները 23 ոսկե մեդալ են նվաճել Կիոկուշին կարատեի Աշխարհի գավաթի խաղարկությունում Վարչապետական գզվրտոց և վիրտուալ շտաբներ. Լուսավոր Հայաստանի նոր մարտավարությունը. Էդմոն ՄարուքյանՄակրոնը մտադիր է Իրանի հետ քննարկել Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնման հարցը Լիբանանը հայտարարել է Իսրայելի հետ պատերազմական վիճակը դադարեցնելու իր ցանկության մասին Ապրիլի 28-ին և 29-ին գազ չի լինելու․ հասցեներ Մերցը չի հավատում, որ ԱՄՆ-ը կկարողանա արագորեն դադարեցնել Իրանի դեմ իր ռազմական գործողությունը Կիևին 20-25 տարի կպահանջվի ԵՄ օգնությամբ հզոր տնտեսություն կառուցելու համար. Եվրահանձնաժողով Հայաստանը վրացական ոգելից խմիչքների արտահանման խոշորագույն շուկաներից մեկն է Ամերիկացին խաբեության զոհ է դարձել՝ մեքենա գնելիս կորցնելով ավելի քան 77 հազար դոլար Ի՞նչ են անում ադրբեջանական իշխանություններին հաղթած հերոսներին ներկայիս իշխանությունները՝ ձերբակալում են. Գոհար Մելոյան«Հարսնաքար»-ի մոտ բախվել են «BMW X5»-ը, «Tesla»-ն և «Toyota»-ն․ 3 վիրավորներից «Toyota»-ի վարորդը գիտակցության չգալով մահացել է Աշխատատեղ ստեղծելու խնդիր կար և առաջնահերթ ուշադրություն դարձրեցինք այն ոլորտների վրա, որոնք մեզ մոտ ավանդաբար զարգացած են եղել՝ ոսկերչությունն ու գորգագործությունը. Ռոբերտ Քոչարյան«Հայբուսակ»-ի ռեկտոր Սուրեն Հարությունյանը մահացել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Իրանը պատրաստվում է օրենք ընդունել Հորմուզի նեղուցով անցման նոր ընթացակարգերի վերաբերյալ Մեսսին միակ ֆուտբոլիստն է, որից ես իսկապես վախեցել եմ․ Շչեսնի Տուրիզմը չի կարող զարգանալ, եթե չունես նորմալ հյուրանոցներ և օդանավակայանդ խայտառակ վիճակում է. Ռոբերտ ՔոչարյանՁյուն, կարկուտ․ ի՞նչ եղանակ սպասել ապրիլի 28-ից մայիսի 2-ը Թրամփը խորհրդակցություն կանցկացնի Իրանի հարցով Ադրբեջանի բանակի գլխավոր շտաբի պետը հանդիպում է ունեցել Թուրքիայի բանակի ցամաքային զորքերի հրամանատարի հետ Իմ նախագահության տարիներին տնտեսական զարգացման տեմպերով Հայաստանն աշխարհում առաջին հնգյակի մեջ էր և նույնիսկ որակվել էր «Կովկասյան վագր»․ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է իր ղեկավարման տարիներին իրագործված տնտեսական զարգացման և ներդրումային ծրագրերինՄարդկանց հարկելիս՝ պետությունը պետք է ճիշտ գնահատի իր միջին վիճակագրական քաղաքացու կարողությունները․ Ռոբերտ ՔոչարյանՀույս ունեմ, որ այս հակամшրտությունից հետո աշխարհի աչքերը կբացվեն Իրանից եկող uպառնալիքի նկատմամբ․ Ռուբիո Ապրիլի 28-ին և 29-ին ջուր չի լինելու․ հասցեներ «31 տարիների ընթացքում ես սովորել եմ չհանձնվել». Թամարա Գևորգյանը նշում է ծննդյան տարեդարձը Սպիտակ տունը Իրանի հետ չի բանակցելու մամուլի միջոցով․ Սպիտակ տուն Սոցիոլոգիական հարցում. Ինչպիսի՞ն են հանրային տրամադրությունները ՀայաստանումԻրանի ժողովուրդը քաջաբար պայքարում է իր ինքնիշխանության համար. Պուտին Գերմանիայի դեսպանին կանչել են Ռուսաստանի ԱԳՆ Այտոսկրի կրկնակի կnտրվածք․ Լուկա Մոդրիչն այլևս խաղադաշտ դուրս չի գա 2025/26 մրցաշրջանում «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը բխում է Ադրբեջանի շահերից․ Արեգ ՍավգուլյանԱրտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Լուռ քայլերով՝ այնտեղ, որտեղ խաղաղությունը դեռ չի հասել, մենք՝ հետախույզներս, չունենք խաղաղ օր․ Արշակ ԿարապետյանԹուրքիան մեզ պարտք է, և այդ պարտքը արձանագրված է միջազգային փաստաթղթերում․ Հրայր ԿամենդատյանՆույն ձեռքը, որը ցեղասպանել է հայ ժողովրդին, այսօր էլ է մեզ սպառնում․ Ավետիք Չալաբյան5 հարց՝ հաջորդ Վարչապետին․ Ուժեղ ՀայաստանԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Գագիկ Ծառուկյանի կողմից նշված 2 մլն 450 հազար վարկառուների և կամ որ նույնն է՝ վարկային միավորների թվաքանակը փաստարկված է և համապատասխանում է իրականությանը․ Միքայել ՄելքումյանԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Ո՞ր արտահայտության համար են բերման ենթարկել Արթուր Ավանեսյանին. Նարեկ ԿարապետյանԻնչպես է Հ1-ի տնօրենն անդրադարձել Լուսինե Թովմասյանի հեռանալուն ԼԳԲՏ՝ ժողովրդավարության փոխարեն․ ինչ գին է Բրյուսելը ներկայացրել Երևանին եվրաինտեգրման դիմացՎրաստանում ծրագրում են Վերին Լարսի անցակետ տանող վերակառուցված ճանապարհը բացել 2028-ին Մարտունու և Սևանի ոստիկանները հայտնաբերել են թմրամիջոց ապօրինի պահելու և կանեփ աճեցնելու դեպքեր Աշտարակ-Գյումրի ճանապարհահատվածը կահավորված է գիշերային լուսավորությամբ Ռուսաստանը մուտքի արգելքներ է սահմանել ԵՄ-ի դեմ