Երևան, 09.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Axios․ Թրամփը «Մեծ յոթնյակի» գագաթաժողովում հասկացրել է, որ կարող է հրաժարվել «Անքորիջի պայմանավորվածություններից»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Ուկրաինան այժմ Ռուսաստանի դեմ պատերազմում «իսկապես բավական լավ է դիմակայում»։

Axios-ի տվյալներով՝ «Մեծ յոթնյակի» (G7) գագաթաժողովի ընթացքում նա նաև հիասթափություն է հայտնել Վլադիմիր Պուտինի դիրքորոշումից և հասկացրել, որ կարող է հրաժարվել «Անքորիջի պայմանավորվածություններից», որոնց շրջանակում ԱՄՆ-ը համաձայնել էր, որ խաղաղ համաձայնագրի դեպքում Դոնբասը կմնա Ռուսաստանի վերահսկողության տակ։

Պարբերականի երկու աղբյուրների խոսքով, որոնք ներկա են եղել G7-ի առաջնորդների հանդիպմանը, Թրամփը թերահավատորեն է արտահայտվել Պուտինի վերաբերյալ և խոսել է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելու հնարավորության մասին։

Միևնույն ժամանակ, պարբերականի զրուցակիցները նշել են, որ գագաթաժողովի մյուս մասնակիցները կասկածում են, թե այդ հայտարարությունները կհանգեցնեն կոնկրետ գործողությունների։

Այս ֆոնին Ուկրաինան զգալիորեն ակտիվացրել է Ռուսաստանի տարածքի նկատմամբ հեռահար անօդաչու հարվածների արշավը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է «ազդեցության 40-օրյա գործողության» մեկնարկի մասին, որի նպատակը Մոսկվային խաղաղ համաձայնագիր ստորագրել հարկադրելն է։

Իր հերթին, Պուտինը պնդում է, որ Ռուսաստանը պատրաստ է խաղաղ բանակցությունների, բայց՝ իր պայմաններով։ Նա ընդունել է, որ ուկրաինական անօդաչուների հարվածները որոշակի վնաս են հասցնում, սակայն վստահություն է հայտնել, որ դրանք չեն կարող ապակայունացնել ռուսական հասարակությունը։

Axios-ի գնահատմամբ՝ շարունակվող և էլ ավելի բարդացող ուկրաինական անօդաչու արշավն արդեն շարքից հանել է մի շարք նավթավերամշակող ձեռնարկություններ, խաթարել է ռուսական զորքերի մատակարարման լոգիստիկան և պատերազմի չորս տարվա ընթացքում առաջին անգամ Ռուսաստանի շատ բնակիչների ստիպել է անմիջականորեն զգալ դրա հետևանքները։

Հարվածների հետևանքները հատկապես նկատելի են օկուպացված Ղրիմում, որտեղ տեղի իշխանությունները դադարեցրել են վառելիքի վաճառքը և հայտարարել արտակարգ իրավիճակ։ Ուկրաինան հարվածներ է հասցնում նաև էներգետիկ օբյեկտներին և տրանսպորտային ենթակառուցվածքին, որը թերակղզին կապում է Ռուսաստանի հետ։

Միևնույն ժամանակ, ինչպես նշել է պարբերականը, առայժմ պարզ չէ, թե անօդաչուների հարվածների նոր արշավը կկարողանա արդյոք խթան հաղորդել խաղաղ բանակցություններին։ Որոշ վերլուծաբաններ կարծում են, որ ճնշումը Մոսկվայի վրա ուժեղանում է, մյուսները ենթադրում են, որ նման հարձակումները միայն կամրապնդեն հօգուտ պատերազմի շարունակման տրամադրությունները Ռուսաստանում։

Հետևեք մեզ՝ այստեղ

Նոր դարաշրջան կուսակցությունն Եղեգնաձոր քաղաքում էԲանակը, ցավոք, դադարել է լինել ուժի և հաղթանակի խորհրդանիշ. Ավետիք ՉալաբյանԳյուղմթերք արտադրողները հնարավոր է չկարողանան մարել իրենց վարկային պարտավորությունները. Հրայր ԿամենդատյանԱրամ Վարդևանյանը բարձր է գնահատել ՀՀ-Իտալիա համագործակցությունն ու զարգացող հարաբերություններըՆախկին խորհրդային մարմնամարզիկ Արթուր Հակոբյանը ցմահ որակազրկվել է ԱՄՆ-ում Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը Եվրոպայում ռուսների «որս» է հայտարարված. Մեդվեդև ՀՀ-ի համար ԵՄ ժամանակավոր առևտրային արտոնություններն ուժի մեջ կմտնեն վաղվանից ՀԱՊԿ գծով Ռուսաստանի հարցմամբ ձերբակալված ուկրաինուհին կարողացել է լքել Ղազախստանը Իրանը հարված է հասցրել Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Պենտագոնի ղեկավարը հաստատել է, որ զինծառայողի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերով Փեզեշքիանն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Իրանի մասնակցությամբ Զելենսկին խոսել է Կիևի էներգետիկ խնդիրների մասին Պայթյուն Հունաստանի նավթավերամշակման գործարանում, կան տուժածներ Ռուբինյանը կարևորել է ԵՄ դիտորդական առաքելության հետագա զարգացումը Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման հետևանքները կզգանք, երբ այն ազդի գազի գնի վրա. Արմեն ՄանվելյանԹրամփը SpaceX-ի պարտատոմսեր է գնել՝ հուշագրի ստորագրումից երկու օր առաջ Հանքարդյունաբերության ապագան՝ տեխնոլոգիաների և մարդկանց միասնությունն էՊուտինը, Ալիևը և Փեզեշքիանը եռակողմ հանդիպում են ունեցել Ամիօ բանկը՝ «Յուվենտուսի» երրորդ ակադեմիայի և «Բոսկո Վելթաուն» նախագծի զարգացման գործընկերՍաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Ճապոնիան կօգնեն Հարավարևելյան Ասիայի երկրներին նավթի պաշարներ կուտակել Ընդդիմադիր ուժերին սատարելու համար մարդկանց հալածում են. Մենուա ՍողոմոնյանԻՀՊԿ-ն հերքել է Հորմուզի նեղուցով անցնող նավթի ծավալների վերաբերյալ ԱՄՆ-ի պնդումները Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել էՈղջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» ԱՄՆ-ն թույլ չի տա հակամարտություն Թուրքիայի ու Հունաստանի միջև Ֆասթ Բանկի աջակցությամբ բարեգործական համերգ է տեղի ունեցելԱշակերտուհուն հարվածած ուսուցչուհու նկատմամբ կիրառվել է տնային կալանք ԱՊՀ երկրների ղեկավարները գագաթնաժողովի արդյունքներով համատեղ հայտարարություն են ընդունել ՀՀ ֆուտզալի հավաքականը նախապատրաստվում է Աշխարհի առաջնությանը «Ոսկե ժամ»․ IDBank-ը բացատրում է՝ ինչպես ճիշտ վարվել զեղծարարների հարձակումից հետո Ինչպիսի եղանակ է սպասվում հոկտեմբերի 9-14-ը Մենք ունենք պատմական հայրենիք, որի մասին միշտ հիշելու և մտածելու ենք. Ցոլակ ԱկոպյանԿիպրոսի երկու համայնքների ղեկավարները կհանդիպեն հոկտեմբերի 13-ին ՍԴ-ն մերժել է կառավարության ծրագրի և Կաթողիկոսի հեռացման դրույթի դեմ ընդդիմության դիմումը Իտալիայի գինեգործարանից գողացել են 30,000 շիշ գինի՝ 5 միլիոն եվրո արժողությամբ Նելլի Քոչարյանը BACEE-ի համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի միջազգային հարաբերությունների զարգացման տեսլականըՄոլդովայի հնարավոր միավորումը Ռումինիայի հետ կօգներ ապահովել մոլդովացիների անվտանգությունը. Սանդու Մեկնարկել է BACEE միջազգային համաժողովը․ գլխավոր հովանավորը Կոնվերս Բանկն էԻրանը չի հրաժարվի ԱՄՆ-ի հետ երկխոսությունից՝ չնայած նրանց հարձակումներին. Փեզեշքիան Ժանտախտի վտանգը ցնցում է Ռուսաստանը․ առեղծվածային մահ, աղմկահարույց մանրամասներ Դուբլ՝ 8 րոպեում․ Նեյմարը փրկել է «Սանտոս»-ին պարտությունից Հորմուզի նեղուցում լցանավեր են պայթել. Fars Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը և «Նարեկացի» հայագիտական ինստիտուտը կհամագործակցեն Հույս ունեմ, որ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի իրականացնել այս պատվավոր առաքելությունը. Լուկաշենկո Կեսօրից հետո առանձին շրջաններում կանձրևի. եղանակի տեսություն «ՓԱՍՏ». «Ալֆա-Ֆարմ»-ն ու «Նազիկ Ավդալյան» հիմնադրամը կնքել են համագործակցության հուշագիր Նիկոլն ու ՔՊ-ն հրաժարվում են մեր ժողովրդի բազմաշերտ ու հարուստ պատմությունից․ Արտակ ԶաքարյանՓեզեշքիանը Պուտինի հետ քննարկել է երկկողմ համագործակցության ամրապնդման և ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերաբերյալ հարցեր «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկում «Kia Forte»-ն բախվել է երկաթե սյանը․ տուժածներ չկան