Երևան, 11.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մոտ մեկուկեսդարյա... «նորագույն» տեխնոլոգիան. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչքան էլ զարմանալի թվա, բայց փաստ է, որ ներկայում մեզ բոլորիս հայտնի արևային մարտկոցն այնքան էլ նորագույն տեխնոլոգիա չէ: Առաջին ֆոտոգալվանային արևային մարտկոցը տեղադրվել է հեռավոր 1884 թվականին, երբ Չարլզ Ֆրիտսը Նյու Յորքի իր տան տանիքի վրա փայտե շրջանակի վրա հավաքել է բիլիարդի սեղանի չափ վահանակ: Ֆրիտսն օգտագործել էր ոսկու բարակ թաղանթով պատված սելեն՝ հասնելով արևի լույսն էլեկտրաէներգիայի վերածելու 1 տոկոսից էլ պակաս արդյունավետության: Բնականաբար, Ֆրիտսի նախագիծը զարգացում չստացավ, քանի որ ոսկին և սելենն այն էժան ու տարածված նյութերը չէին, որոնք սովորաբար հանգեցնում են առևտրային առումով կենսունակ և մրցունակ ապրանքների:

Ավելի ուշ կանադացի Ջորջ Քովը, հիմնվելով Ֆրիտսի աշխատանքի վրա, ստեղծեց «արևային էլեկտրական գեներատոր»՝ օգտագործելով կիսահաղորդչային նյութ, որը շատ նման էր այն հիմնական նյութ սիլիցիումին, որն օգտագործվում է ժամանակակից արևային վահանակներում: Այն ժամանակվա թերթերը գրում էին, որ գեներատորի կառուցումն արժեցել է մոտ 20 դոլար (այսօրվա համարժեքով՝ մոտ 660 ԱՄՆ դոլար), և որ սարքը կարող է ապահովել տնային տնտեսության էներգիայի բոլոր կարիքները 10 տարվա ընթացքում։ Դրա ցուցադրությունը 1909 թվականին Հալիֆաքսում գրավեց զգալի ներդրողների, և Քովը Նյու Յորքում արհեստանոց բացեց հանգանակված 5 միլիոն դոլար ներդրումով։

Այնուամենայնիվ, արևային մարտկոցների զանգվածային արտադրության պատմությունը տարօրինակ ընթացք ստացավ։ Գյուտարարը հայտարարեց, որ իրեն սպառնում են և առաջարկում 25000 դոլար, որպեսզի հրաժարվի իր նախագծից: Այսինքն, նրան ցանկանում են դուրս մղել դեռևս չզբաղեցված շուկայից։ Հետո Քովին մեղադրեցին խարդախության մեջ, նրա բիզնեսը փլուզվեց և այդպես էլ չվերականգնվեց, իսկ 1911 թվականին ածխի և նավթի արտահանման աճը շուտով արևային արևային նորարարությունը կանգնեցրեց մոտ 40 տարով:

Միայն հետո՝ 1954 թվականին, գիտնականներ Ջերալդ Փիրսոնը, Կալվին Ֆուլերը և Դերիլ Չապինը Bell Labs-ում ստեղծեցին առաջին գործնական սիլիցիումային արևային մարտկոցը 6 % արդյունավետությամբ։

Արևային վահանակների առաջին խոշոր կիրառումը տեղի է ունեցել 1958 թվականին, երբ տիեզերք արձակվեց Vanguard I արբանյակը: Դա արևային էներգիայով աշխատող առաջին սարքն էր: Չնայած 1960-80-ական թվականներին արևային էներգիայի ոլորտում տեխնոլոգիական առաջընթացը դանդաղ էր, բայց ֆոտոգալվանների կիրառումն առաջադիմում էր՝ հատկապես հեռավոր վայրերում, որտեղ էլեկտրահաղորդման գծերը անիրագործելի էին կամ չափազանց թանկ:

Միայն 1989 թվականին են մշակվել բազմաանցումային բջիջները։ Այդ բջիջներն ունեն տարբեր նյութերի շատ բարակ շերտեր՝ ավելի շատ արևային էներգիա գրավելու համար: Մինչև 2006 թվականը հետազոտողները նման բջիջներով հասել են 46 % արդյունավետության: Այնուամենայնիվ, նման բջիջները մնում են շատ թանկ և հիմնականում օգտագործվում են մասնագիտացված օդատիեզերական ծրագրերում:

Ներկայում պերովսկիտն է հիմք դարձել ֆոտոգալվանային ներուժի համար: Իր յուրահատուկ բյուրեղային կառուցվածքի շնորհիվ այն հնարավորություն է տվել տանդեմ բջիջներին (համակցելով սիլիցիումի և պերովսկիտի շերտերը) հասնել ավելի քան 30 % արդյունավետության:

Ժամանակակից արևային մարտկոցները նախագծվում են 25-30 տարի աշխատելու համար, ընդ որում՝ տարեցտարի դրանց արդյունավետությունը անկում է ապրում, բայց նույնիսկ այդ դեպքում էլ նրանք կորցնում են իրենց տարեկան արտադրական հզորության մոտ մեկ տոկոսը: Ներկայում արևային էներգիան մաքուր էներգիայի ամենահզոր և ամենատարածված ձևերից մեկն է, քանի որ աշխարհը կենտրոնացած է մինչև 2050 թվականը ածխածնի արտանետումների կրճատման վրա:

Երկար ճանապարհ անցնելով՝ Չարլզ Ֆրիտսի պարզ գյուտից արևային մարտկոցը դարձել է մարդկության ամենակարևոր նորարարություններից մեկը՝ մաքուր էներգիայի հուսալի, տնտեսապես կենսունակ ձևը, որը կարող է բավական արագ մասշտաբավորվել, որպեսզի ապահովի մարդկության էլեկտրաէներգիայի անընդհատ աճող պահանջարկը:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով զոհված ալպինիստների թիվը հասել է 15-իԲալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգՇիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ է սպասվումԵկել ենք Տիգրանաշեն՝ ցույց տալու Փաշինյանին, թե ինչու այն չպետք է հանձնի. Նարեկ ԿարապետյանԹրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները«Հայաստանը պետք է հստակ կանգնի Ռուսաստանի կողքին». Մհեր ԱվետիսյանԶարգացում, ոչ թե հանձնում․ այսօր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները եղան ՏիգրանաշենումՄենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ ՀայաստանԿոնվերս Բանկի նախաձեռնությամբ քննարկվել են հայ-լեհական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներըՀայոց ցեղասպանության թանգարանը համալրվել է նոր աուդիոգիդերով և ռադիոգիդերովԹուրքական ԱԹՍ-ները խնդիր են դարձել Հունաստանի համարԳերմանիան նպատակ ունի թույլ չտալ, որ ծայրահեղ աջերը հասանելիություն ստանան պատերազմական գաղտնի ծրագրին. Bloomberg«ՀայաՔվեն» վերահաստատում է Արցախի բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանության շուրջ իր աննահանջ հանձնառությունըԱյգեստանում գործարկվելու է էլեկտրական շչակՉինաստանում բեռնատար նավում բռնկված հրդեհի հետևանքով 25 մարդ է զոհվելBaghramyan Residence-ը միավորում է ոլորտի առաջատար գործընկերներինՄեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը Ռեալի նախկին ֆուտբոլիստը նշել է ՉԼ-ի երկու գլխավոր ֆավորիտներին՝ չընդգրկելով Մոուրինյուի թիմինՄարդը ղեկավար է դառնում ոչ այն պահին, երբ իրեն այդպես է կոչում, այլ երբ իր շուրջը ստեղծում է կարգ, վստահություն և պատասխանատվություն․ Մհեր ԱվետիսյանԱբու Դաբին կարող է Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վայր լինել Ատոմ Մխիթարյան անդրադարձը Հայաստանում վերջին տարիներին կրթության բնագավառում ստեղծված աղետալի վիճակինՆԱՏՕ-ն չի մասնակցում Հորմուզի նեղուցի ականազերծմանը. Ռյուտե Ես որևէ բան չունեմ Ծառուկյանի դեմ, բայց չեմ ցանկանում տեսնել, թե ինչպես է նա հաղթում․ Գեյջի Նորատ Տեր-Գրիգորյանցի քայլը ահազանգ է, նրա ամեն քայլը հաշվարկված է․ վետերան Տիգրանաշենի հանձնումը մեծագույն աղետ և բախման առիթ է դառնալու. Ավետիք ՉալաբյանՍոչիի օդանավակայանում սահմանափակումները հանվել են Դեկտեմբերից հետո ռուսական գազը հնարավոր է թանկանա. Հրայր ԿամենդատյանԿրթության որակն էապես ընկնում է, և ունենք շատ վատ ցուցանիշներ. Ատոմ ՄխիթարյանՕդեսայի մոտ նավին ռուսական անօդաչուի հարվածի հետևանքով երկու ադրբեջանցի է զոհվել Ռուսական ռազմաբազայի դուրսբերումը կարող է մեծ ռիսկ լինել մեր երկրի համար. Աննա ԿոստանյանԱբովյանում 37-ամյա վարորդը «Chevrolet»-ով վրաերթի է ենթարկել 18-ամյա հետիոտնիԿես տարում Հայաստանն Ադրբեջանից ներմուծել է մոտ 18 մլն դոլարի վառելիք, իսկ արտահանում չի եղելԵՊՀ-ն հեղինակազրկում են․ ռեկտորի ընտրությունը՝ կանոնադրության կոպիտ խախտմամբ․ Սողոմոնյան Զարգացում, ոչ թե հանձնում. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Տիգրանաշենի ճանապարհինԱմիօ բանկը աջակցում է ֆինանսական գրագիտության զարգացմանը Որդին զրկել է կյանքից մորը նրա սենյակում տիրող անկարգությшն պատճառով Վլադիմիր Պուտինը և Նարենդրա Մոդին բանակցություններ կանցկացնեն Հատուկ հայտարարություն կլինի Տիգրանաշենից. «Ուժեղ Հայաստան»Հայաստանի քաղաքացի դառնալն այլևս «խաղուպար» չի լինելու, իսկ 1,5 միլիոն չունեցողները պատանդ են մնալու երկրում Ուկրաինայի նախագահը ժամանել է Կանադա Իսրայելի հարվածից Գազայում ընտանիք է զոհվել՝ ծնողները և երկու երեխաները Թուրքիայում նախարարների հեռախոսները թիրախավորվել են լրտեսական ծրագրի կողմից ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Yandex-ի գերակա դիրքը, տաքսու վարորդների եկամուտն ու առաքիչ ռոբոտները. Արամ Մխիթարյան Առևտրային պատերազմները շարունակվում են․ Պեսկովը մի շարք հայտարարություններ է արել Եվրախորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքվեարկի Հայաստանի համար մաքսային արտոնություններ սահմանելու հարցով Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմին Հարավային Կորեան մոտ է ԱՄՆ-ում ավելի քան 100 մլրդ դոլարի ներդրումների գործարքին․ WSJ Չինաստանում նավի վրա տեղի ունեցած հրդեհի հետևանքով զnhվել է առնվազն 20 մարդ Նեպալում սողանքի զոհերի թիվը հասել է 1374-ի