Երևան, 10.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Շատ փայլուն ելույթ ունեցավ և պայծառ ապագա ունի, համոզված եմ». Նարեկ Հախնազարյանը՝ «Դասական Եվրատեսիլ 2026» -ի հաղթող մասնակցի մասին

ՄՇԱԿՈՒՅԹ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ինչպես արդեն հայտնել էինք, Լեհաստանը ներկայացնող 18-ամյա ակորդեոնահար Միհալ Ստոչելը հաղթել է Երևանում կայացած «Դասական Եվրատեսիլ 2026» 22-րդ միջազգային մրցույթում։

Միհալի կողմից Մայկուսյակի` ակորդեոնի համար «Դասական կոնցերտի» երրորդ մասի կատարումը տպավորել է միջազգային ժյուրիին և Լեհաստանին ապահովել մրցույթում թվով չորրորդ հաղթանակով։

Մրցույթում Լատվիան ներկայացնող մարիմբահարուհի Սոնյա Միսինյան գրավել է երկրորդ, իսկ Հայաստանը ներկայացնող ֆլեյտահարուհի Էլեն Վիրաբյանը՝ երրորդ պատվավոր տեղերը։

Լատվիական հանրային ծառայությունների մեդիան (LSM) հայտարարվել է որպես «Դասական Եվրատեսիլ 2027»-ի հյուրընկալող երկիր։

18-ամյա ակորդեոնահար Միհալ Ստոչելը հաղթել է «Դասական Եվրատեսիլ» միջազգային հեղինակավոր 22-րդ մրցույթում, որն այս տարի Հայաստանի հանրային հեռուստաընկերության նախաձեռնությամբ անցկացվում էր Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Մրցույթը կազմակերպվել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության և Եվրոպական հեռարձակողների միության (EBU) համագործակցության շրջանակում` Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձր հովանու ներքո։ Մրցույթը կայացավ հունիսի 6-ին` հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 123-րդ տարեդարձի օրը։ Առաջին մրցանակը հաղթողին հանձնեց Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

Ազգությամբ լեհ Ստոչելը միջազգային ժյուրիին տպավորել է Միկոլայ Մայկուսյակի` ակորդեոնի համար «Դասական կոնցերտի» 3-րդ մասի կատարմամբ։

«Դասական Եվրատեսիլ 2026»-ում երկրորդ պատվավոր տեղը գրաված լատվիացի մարիմբահար Սոնյա Միսինյան և երրորդ տեղը գրաված հայ ֆլեյտահարուհի Էլեն Վիրաբյանը գերազանց ելույթներ ունեցան և արդարացրին մրցույթի բարձր չափանիշները։ «Դասական Եվրատեսիլը» դասական երաժշտության ապագա աստղերին բացահայտող ամենակարևոր հարթակներից է։

Այս հաղթանակով Ստոչելը Լեհաստանին բերեց «Դասական Եվրատեսիլում» իր 4-րդ հաղթանակը։

Պատվավոր առաջին տեղը գրավելուց հետո տարեկից պատանի երաժիշտներին դիմելով` Միհալը նշեց. «Փորձեք հաջորդ անգամ և երբեք մի հանձնվեք։ Կարծում եմ` դա շատ կարևոր է։ Եթե ցանկանաք, ապա կկարողանաք»։

Միհալ Ստոչելը ակորդեոն նվագել սկսել է յոթ տարեկանից, և այժմ համարվում է իր սերնդի լավագույն արտիստներից մեկը։ 2026 թվականին նա արժանացել է «Տարվա լավագույն պատանի երաժիշտ» տիտղոսին։ Միհալը նաև մոտ 30 տեղական և միջազգային մրցույթների դափնեկիր է։ Նրա երաժշտացանկում դասական և ժամանակակից գործեր են` փոխադրված ակորդեոնի համար։

Ժյուրիի անդամ, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, թավջութակահար Նարեկ Հախնազարյանը նկատում է. «Ես համարում եմ, որ տղան՝ Միհալը շատ փայլուն ելույթ ունեցավ... Շատ վառ, շատ արտիստիկ, ռիթմիկ... Եվ ունի պայծառ ապագա, համոզված եմ»:

Երեկոյի ընթացքում հայտարարվեց, որ Լատվիայի հանրային ծառայությունների մեդիան (LSM) կհյուրընկալի հաջորդ՝ 2027 թվականի «Դասական Եվրատեսիլը»։ Հաջորդ տարվա մրցույթը տեղի կունենա Լիեպայա քաղաքում, որը նաև Եվրոպայի՝ 2027 թվականի մշակութային մայրաքաղաքներից մեկն է։ Մրցույթի շրջանակում LSM-ը դառնալու է գլխավոր հեռարձակողը և աշխատելու է Great Amber համերգասրահի հետ «Լիեպայա 2027» ծրագրի շրջանակում։

Այս տարվա «Դասական Եվրատեսիլին» մասնակցում էին 11 պատանի երաժիշտներ հետևյալ երկրներից՝ Հայաստան (AMPTV), Բելգիա (RTBF), Կիպրոս (CYBC), Չեխիա (CT), Գերմանիա (WDR), Լատվիա (LSM), Լեհաստան (TVP), Պորտուգալիա (RTP), Սերբիա (RTS), Շվեդիա (SVT) և Շվեյցարիա (SRF):

«Դասական Եվրատեսիլ» միջազգային մրցույթը նախաձեռնվել է 1982 թվականին Եվրոպական հեռարձակողների միության (EBU) կողմից։ Նշանավորելով ստեղծարարությունը, մշակութային բազմազանությունն ու երաժշտության համընդհանուր լեզուն՝ մրցույթը մի հարկի տակ է հավաքում 12-21 տարեկան տաղանդավոր երաժիշտների՝ նպատակ ունենալով ոգեշնչել և միավորել աշխարհի տարբեր անկյուններում գտնվող մարդկանց։

Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը ստանձնել էր այս տարվա մրցույթի կազմակերպչական և հեռարձակման աշխատանքները․ մրցույթն ուղիղ ռեժիմով հեռարձակվել է եվրոպական 11 երկրում և հեռուստաէկրանների մոտ հրավիրել միլիոնավոր մարդկանց։

Համլետ Առաքելյանն ու Հրաչուհի Ութմազյանը մրցույթի հաղորդավարներն էին, երիտասարդ մենակատարներին նվագակցում էր Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Էդուարդ Թոփչյանի խմբավարությամբ։

Լուսանկարները՝ Աքսաննա Ոսկանյանի

Հետևեք մեզ՝ այստեղ

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Կոտայքի մարզում «ՎԱԶ 2106»-ը գլխիվայր շրջվել է. վարորդը մահացել է ՌԴ ԱԴԾ-ն Մոսկվայում ձերբակալել է Մեծ Բրիտանիայի դեսպանատան անվտանգության աշխատակցի Ադրբեջանը խաղաղության անվան տակ շարունակ նոր սպառնալիքներ է հնչեցնում. Մենուա ՍողոմոնյանԵրկրի վրա գրանցվել է ռեկորդային տաք օգոստոս․ Լևոն Ազիզյան Իրանական ավիրահարվածներից ամերիկյան ռազմական ինքնաթիռներ են վնասվել Հորդանանի ռազմաբազայում «Մա՛մ ջան, քեզ լավ կպահես, կսպասես իմ զանգին». Սերյոժա Երանոսյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Հադրութում, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»Բեսենտն ասել է, որ Թրամփը հրաժարվում է քնել Սպիտակ տանը որոշել են Ուիթքոֆին և Քուշներին փոխարինել ԿՀՎ-ի տնօրենով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններում Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Ամերիկան ընտրություններում դեմոկրատների հաղթանակի դեպքում կդառնա կոմունիստական. Թրամփ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ»Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»Վթար է․ ջուր չի լինելու Քարնին Զելենսկիի հետ կհանդիպի սեպտեմբերի 10-ին Կալգարիում Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է հարված հասցնել Իրանին միջուկային օբյեկտում գործունեության համար Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ»Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ»Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ»Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ»«Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ»Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՍեպտեմբերի 10/11-ին լույս չի լինելու24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանն ու Մակրոնն ընդգծել են խաղաղության ամրապնդմանը միտված քայլերի իրականացման կարևորությունըՄեսսին ընդլայնում է բիզնես-կայսրությունը․ նա մեկ տարում երկրորդ ակումբն է գնում ԻսպանիայումՖիդանն իր ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է իրավիճակը տարածաշրջանումԵրևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 2-8-ըՏեսեք, թե ինչ է տեղի ունենում, երբ փաստերը չեն համապատասխանում քարոզչությանը. Ուժեղ ՀայաստանՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները բացահայտել են ավազակության դեպքըՍահմանային անցակետում առևտրի համար տրվել է կոդ. Հայ-թուրքական սահմանի Ալիջան անցակետում շինաշխատանքները շարունակվում ենՎանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինենՀայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորություններըԱրթիկ-Ալագյազ ավտոճանապարհին ՌԴ պաշտպանության նախարարության «ԿամԱԶ»-ը բախվել է քարերինՀայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահՄիաժամանակ տուգանվել է վեց ռադիոընկերություն․ ՀՌՀՀՊեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցինԲյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահՄխիթարյանը կարող էր փրկել «Ինտերին»․ իտալական մամուլի անդրադարձըՀայաստանցի աշակերտները գրագիտության ցուցանիշներով վերջինն են տարածաշրջանումԹբիլիսյան խճուղում արծիվը խճճվել է բարդու ճյուղերի մեջ. փրկարարները դուրս են բերել թռչունինԼեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն«Կարապետյան» հիմնադրամի աջակցությամբ հայկական «Սաղմոսերգու» և «Գեղարդ» երգչախմբերը Իտալիայում մասնակցեցին բացառիկ հոգևոր և մշակութային ծրագրիՄեկ ու կես ամիս փակ է լինելու Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածըԿիևում սննդամթերքի դեֆիցիտ է. GuardianԱրագածոտնի մարզի Ցամաքասար բնակավայրում փորձարկվելու է էլեկտրաշչակ 14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակՓաշինյանի թիմում կան պատգամավորներ, ովքեր քաղաքական ճնշման տակ ճամբարափոխ կլինեն. Ավետիք ՉալաբյանՏեղի ունեցավ «Գիշատիչների խնջույքը» նոր ֆիլմի պրեմիերան (լուսանկարներ)