Երևան, 08.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Երբ վերահսկում են ոչ միայն արտադրական կարևոր գործոնները, այլ նաև սարդերի քանակը. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Շատ հաճախ խոշոր և հայտնի ապրանքանիշերի ստվերներում կան արտադրողներ, որոնք արտադրում են, մեղմ ասած, ոչ ավելի վատ ապրանքներ, քան իրենց հայտնի մրցակիցները, իսկ երբեմն նույնիսկ գերազանցում են նրանց: Նմանատիպ օրինակներ կարող եք գտնել մարդկային գործունեության ցանկացած ոլորտում: Եվ կոնյակի արտադրությունն էլ բացառություն չէ։

Շատ երկրներում, այդ թվում՝ հատկապես հետխորհրդային, շատերի համար, օրինակ՝ «Hennessy» կամ «Courvoisier» բառերը հոմանիշ են թանկարժեք և լավ կոնյակի հետ: Մինչդեռ Ֆրանսիայի Կոնյակի շրջանում կան բավականին մեծ թվով թորման գործարաններ, որոնք արտադրում են բարձրագույն դասի ըմպելիքներ։ Այդ արտադրողներից մեկն էլ Camus կոնյակի տունն է։ Այն հայտնվել է 1863 թվականին, երբ Ժան Բատիստ Քամյուն որոշեց սկսել իր անունով կոնյակի արտադրությունը։ Մինչ այդ Ժան Բատիստը, որը Կոնյակի նահանգում խաղողի այգիներ ուներ, իր արտադրած կոնյակի սպիրտները վաճառում էր այն ժամանակվա ավելի հայտնի կոնյակ արտադրողներին: Հենց սկզբից էլ այդ թորման արտադրամասի համար կոնյակ ստեղծելու հիմնական սկզբունքներից մեկը եղել է միայն բերքի լավագույն մասի օգտագործումը։ Բացի այդ, թորման մեջ օգտագործվել է ընտանեկան մի քանի գաղտնիք, որոնց շնորհիվ Քամյուի կոնյակի սպիրտները հաջողություններ են ունեցել այլ կոնյակի տներում։

Մինչև հիմա էլ կոնյակի արտադրության բոլոր փուլերը՝ խաղողի բերքահավաքից մինչև շշալցում, գտնվում են Քամյու ընտանիքի լիակատար վերահսկողության ներքո։ Այդ կոնյակի տունն այսօր էլ շարունակում է մնալ ընտանեկան բիզնես, չնայած այն հանգամանքին, որ գնման շատ շահավետ առաջարկներ մեկ անգամ չէ, որ արվել են կոնյակ արտադրող ավելի խոշոր ընկերությունների կողմից: Ավելին, այդ տանը կոնյակի սպիրտները խառնելու արվեստը փոխանցվում է հորից որդի։ Camus կոնյակի տան ներկայիս ղեկավար Ժան Պոլը հիմնադիր Ժակ Բատիստի անմիջական ժառանգն է։

Այդ ընտանիքն իր խաղողի այգիներում աճեցնում է Ugni Blanc և Colombard խաղողներ, որոնցից ստացվում է կոնյակի սպիրտը։ Կոնյակի պատրաստման գործընթացը բավականին ավանդական է ամեն ինչում, բացի հնեցման գործընթացից։ Camus-ի սպիրտների հնեցումը բաղկացած է երկու փուլից: Նախ՝ երիտասարդ սպիրտները հնեցնում են նոր տակառներում մինչև 60 օր, որից հետո դրանք լցնում են հին տակառների մեջ։ Հատկապես հին տակառներում է ապագա կոնյակի մեջ դաբաղանյութերի մակարդակը ճշգրիտ վերահսկվում, իսկ անհրաժեշտության դեպքում տակառների հին տախտակները փոխարինվում են նորերով։ Հատուկ այդ նպատակների համար էլ Camus կոնյակի տունը պահպանում է իր սեփական արտադրամասը:

Այս արտադրողի կողմից կոնյակի ստեղծման հանդեպ մանրակրկիտ վերաբերմունքի ցուցիչներից մեկն այն է, որ նկուղի վարպետը վերահսկում է ոչ միայն ջերմաստիճանը, խոնավությունը և կոնյակի ստեղծման համար կարևոր այլ գործոնները, այլ նաև նկուղում սարդերի քանակը, որոնք պայքարում են փայտակեր միջատների դեմ:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Փյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունըԱդրբեջանի ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ը«Հայ վիրտուոզներ»-ի աննախադեպ ճամփորդական ամառըBloomberg. Եվրոպան մինչև ձմեռ Ուկրաինայի համար նոր Patriot հրթիռներ կգնիՄոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալՈսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդներըՓաշինյանն Ալիևի աշխատակիցն է և չունի որևէ ուժ նրան դիմադրելու. Ավետիք ՉալաբյանՔննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանՈստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել էՈրքա՞ն կտևի ռուս-ուկրաինական պատերազմըՆիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետին Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին Պուտինը հաստատեց․ արտերկրում թաքնվողների համար խիստ սահմանափակումներ կգործեն Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Գազ չի լինի 09:30-ից մինչև 17:00-ն սեպտեմբերի 9-ին ԱՄՆ-ն ցանկանում է հասանելիություն ստանալ Վենեսուելայի ոսկուն. ԶԼՄ-ներ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Ճապոնիան պետք է դասեր քաղի պատմությունից և խզի կապերը միլիտшրիզմի հետ. ՉԺՀ ԱԳՆ Գրանցվեց հուշամրցաշարի նոր ռեկորդ. հուշամրցաշարն անցկացվեց Կապանի համայնքապետի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբՀովք բնակավայրում 75-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը․ կան վիրավnրներ Կիևը պատրաստ է ստանալ նույնիսկ այնպիսի hրթիռներ, որոնց պիտանիության ժամկետն արդեն սպառվում է. Անդրեյ Սիբիհա Հասարակ սննդակարգ, որի միջոցով կնիհարեք 10կգԱՄՆ-ի վերադարձը Իսլամաբադի հուշագրով ստանձնած իր պարտավորությունների կատարմանը կարող է նպաստել Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորմանը. Արաղչի France Football-ը հրապարակել է տարվա լավագույն ակումբ մրցանակի հինգ թեկնածուների անունները Ջուր չի լինի մինչեւ 22:00-ն ԱԹՍ-ն Զապորոժիեում հարձակվել է գնացքի վրա Տզի խայթոցից հետո երեխա է մահացելԱզատի ջրամբարի հայելու մակերեսը նախորդ տարվա համեմատ շուրջ 83․3%-ով ավել է ԵՄ-ն շարունակում է անել ամեն ինչ, որպեսզի թույլ չտա Ուկրաինայում հուսալի երկարաժամկետ կարգավորման ուղիների քննարկումը․ Լավրով Ընդդիմությունն իր աշխատանքով պետք է փորձի ամրապնդել դիրքերը ՏԻՄ-երում. Արեգ ՍավգուլյանԵթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա ԿոստանյանՀրավիրում եմ լրատվամիջոցների ուշադրությունը. Մենուա Սողոմոնյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր ԱվետիսյանԱրսեն Հարությունյանը RAF լիգայում չեմպիոնական գոտեմարտ կանցկացնի Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքումՑուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվելԾաղկահովիտի խաչմերուկում բախվել են «ԳԱԶ 53» մակնիշի բեռնատարը և «Mercedes»-ը․ կա 1 զnհ, 2 վիրավnր Ինչպես մեծ ընտանիքում․ Ռոսսոտրուդնիչեստվոյի ղեկավարը՝ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների մասին ՌԴ-ն վստահ է Ուկրաինայի hակամարտությունում իր հաղթանակին, այն շատ մոտ է․ Պեսկով Երբ ձուկը նեխման են ենթարկում, որ դառնա... ուտելի. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 սեպտեմբերի). Հիմնադրվել է Մխիթարյան միաբանությունը. «Փաստ»Արմավիրի մարզի Գայ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի ևս 3-5 աստիճանով, ապա աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով Իրականում ի՞նչ կատարվեց ընտրություններից հետո. ինչո՞ւ ոմանց մոտ լռություն սկսվեցԱռնվազն հինգ մարդ է զnhվել Չինաստանի հարավ-արևելյան նահանգում սելավի հետևանքով Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ»Մեծ Բրիտանիան 135 մլն դոլար կհատկացնի ԱՄՆ-ից Ուկրաինայի համար Patriot-ի hրթիռներ գնելու նպատակով Ֆինլանդիան 356 մլն եվրո արժողությամբ պարիսպ է կառուցել Ռուսաստանի հետ սահմանին «Ուկրաինան պարտվում է պատերազմում». The Spectator