Երևան, 30.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Պայքարը լինելու է երկարատև, դիրքային ու համակարգված. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները, կարծես, չբերեցին հայ հանրության կողմից այդքան սպասված արմատական և կտրուկ իշխանափոխությունը, եթե, իհարկե, ընդդիմությունը համակերպվի հրապարակված արդյունքների հետ։

Ընդդիմադիր դաշտը, առաջին տպավորությամբ, չկարողացավ ամբողջությամբ իրացնել իր առջև դրված առավելագույն նպատակները, և հակաեկեղեցական հստակ գործելաոճով հայտնի վարչախմբին հաջողվեց դեռևս պահպանել պետական ղեկը։ Այդուհանդերձ, բացառելով ինքնախաբեության գործոնը՝ վստահաբար պետք է արձանագրենք, որ ընդդիմության համար այս արդյունքը պարտություն համարելը կլինի կոպիտ ռազմավարական սխալ։ Սառնասիրտ քաղաքականության օբյեկտիվ լեզվով ասած՝ սա իշխող ուժի դիրքերի զգալի թուլացում է, քանի որ, ինչպես հասկանում եմ, նրանք վերընտրվեցին էապես պակաս լիազորություններով և վերջնականապես կորցրեցին իրենց նախկին բացարձակ իշխանությունը։ Ստեղծվել է միանգամայն նոր հավասարակշռություն, որը հայ ազգային ուժերից պահանջում է մարտավարական կտրուկ ու խելամիտ փոփոխություններ։ Այս իրողությունը հասկանալու համար պետք է դիմել Սուրբգրային իմաստությանը։ Ելք գրքում Աստված, խոսելով խոստացված երկրից թշնամիների վտարման մասին, ասում է. «Մեկ տարում նրանց քո առջևից չեմ հալածի, որպեսզի երկիրն ամայի չդառնա...Կամաց-կամաց նրանց կհալածեմ քո առջևից, մինչև որ դու բազմանաս և ժառանգես երկիրը» (Ելք 23 – 29։30)։ Սա մեծագույն դաս է մերօրյա իրականության համար։ Մինչ այժմ ողջ հանրային պայքարը տարվում էր մեծ մասամբ էմոցիոնալ գերսպասումներով և արագ հաղթանակի ակնկալիքով։ Այսօր արդեն ակնհայտ է՝ հակաեկեղեցական արշավի և ապազգային երևույթների դեմ պայքարը լինելու է երկարատև, դիրքային ու համակարգված։

Կարծում եմ՝ գործող վարչախումբը այլևս չի կարող գործել նախկին ագրեսիվությամբ ու բացարձակ անպատժելիությամբ։ Սա բացառիկ ռազմավարական պատուհան է Սուրբ Էջմիածնի և էությամբ հայ հանրության համար՝ անցնելու երկարաժամկետ, հաստատուն դիրքային ամրապնդման և սեփական ռեսուրսների ճիշտ վերադասավորման։ Այս ընտրություններով հայ հանրությունը մասնակիորեն սահմանափակեց գործող իշխանության բացարձակ կամայականությունները (կրկնեմ, որ սա այն դեպքում, եթե հավաքական ընդդիմությունն ու ժողովուրդը համակերպվեն հայտարարված արդյունքների հետ)։ Իմ դիտարկմամբ, հաջորդ տրամաբանական փուլը պետք է լինի հոգևոր-մշակութային և գաղափարական դիմադրության խորացումը անմիջապես «գետնի վրա»՝ կրթական օջախներում, համայնքային կառույցներում և տեղական լրատվամիջոցներում ու սոցիալական հարթակներում։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Ամենայն հայոց կաթողիկոսի շուրջ համախմբումն այս նոր իրավիճակում դառնում է ոչ միայն զուտ կրոնական հավատքի, այլև հայկական պետականության պահպանման գործնական, կենսական հարց։ Մեր գլխավոր խնդիրն է թույլ չտալ հուսահատության մուտքը ազգային ուժերի շարքեր։ Պայքարը չի ավարտվել, այն պարզապես տեղափոխվել է ավելի խորքային, արժեքային և երկարաժամկետ հարթություն, որտեղ հայ հոգու տոկունությունը միշտ հաղթելու է։

ԳԵՆԱԴԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունԳառնիում կստեղծվի հայկական գորգարվեստին նվիրված նոր մշակութային կենտրոնԶՈՒ ԳՇ պետը քննարկել է կարգապահության և ծառայողական հարաբերությունների հարցերՎրաստանից արտաքսվել է մոտ 100 օտարերկրացի, այդ թվում՝ ռուսներ և ադրբեջանցիներՍյունիքի և Վայոց ձորի 12 համայնքում կամրապնդվեն աղետներին պատրաստվածության և վաղ ազդարարման կարողություններըՆոր Հաճնի կամրջի տակ երիտասարդ կնոջ մարմին է հայտնաբերվելՀայաստանում ՄԻԱՎ-ով վարակման նոր դեպքերն աճել են ավելի քան 20%-ով. UNAIDSԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1500-ըԳազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանի ու Սևանի որոշ հասցեներում՝ հուլիսի 31-ինԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Նալբանդյան փողոցումԹուրքիայում Հայոց ցեղասպանություն բառի համար փակված ռադիոկայանը դիմել է դատարանԲախվել են թիվ 65 և 4 երթուղիները․ բուժօգնության է դիմել 5 անձԲաքվում հաղթած մարզիկները վերադարձել են ՀայաստանՈւկրաինայի ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 2 մարդ է զոհվել Զապորոժիեիում. այլ զոհեր նույնպես եղել ենԵրկու աշխատողներ կոյուղու մեջ են ընկել Գազ չի լինի հուլիսի 31-ին 10:00-ից մինչև ժամը 17:00-ն Հանձնելու են Տիգրանաշենն ու միջանցքը՝ կտրելով Սյունիքն ու Վայոց ձորը մնացած Հայաստանից․ Ավետիք ՉալաբյանՈւնենք հարյուրավոր մասնագիտություններ, որոնք, ցավոք, բուհ դիմելիս ուսանողները չեն նախընտրում. Ատոմ ՄխիթարյանՆոր Հաճնի խոշոր ավտովթարի հետևանքով վիրավորներից մեկը մահացել է Չեմ ցանկանում Թուրքիայի «աղտոտված քաղաքական մթնոլորտի» մաս լինել. Թուրքիայի նախկին վարչապետ ՎՏԲ-Հայաստան Բանկ. «Կայուն» ավանդ՝ մինչև 10% տարեկան տոկոսադրույքով և բջջային հավելվածով ձևակերպելու հնարավորությամբԻրանի հարավ-արևմտյան մասում գտնվող երկու ուսանողական հանրակացարանի շենք վնաuվել է ԱՄՆ ԶՈւ-ի hարվածների հետևանքով Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և կոմբայնը․ կա վիրավnր ԱՄՆ-ի հարձակումների հետևանքով Քեշմ կղզում 3 մարդ է զոհվել Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումըՍեփականության իրավունքը և ՀԷՑ-ի շուրջ զարգացումները․ ինչ հարցեր են առաջանումԻսրայելական ԱԹՍ-ները թիրախավորել են Լիբանանի հարավային շրջանները Կյանքից հեռացել է Սոկրատ Խանյանը Հաղորդագրությունները չհիմնավորված են և բնավ փաստացի չեն. ՉԺՀ ԱԳՆ ներկայացուցիչը՝ Իրանին hրթիռային համակարգեր ուղարկելու մասին Ինչպես համատեղել ինովացիաներն ու հանքարդյունաբերությունըՈրտեղ է գտնվել Վահե ԱպիկյանըՀայաստանում խոշոր ներդրում կատարողները երաշխիք չունեն, որ իշխանություններն իրենց չեն սահմանափակի. Հրայր ԿամենդատյանՈվքեր են պահում Հայաստանի տնտեսության ողնաշարը․ ինչ են ցույց տալիս խոշոր հարկատուների տվյալները10.9 մլն դրամի համակարգչային հափշտակnւթյուն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Եվրահանձնաժողովը Կիևին 3,47 միլիարդ եվրո է հատկացրել uպառազինnւթյան համար «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի պատանի ջութակահարը Էստոնիայում անցկացվող կրթական ուղևորությանը Ամենավտանգավոր մարզաձևերից մեկը. ե՞րբ կարող է սահնակը Բոյինգի արագություն «բացել». «Փաստ»ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լքված շենքում լուսանկար անելիս 15-ամյա տղան կորցրել է հավասարակշռությունն ու ընկելԱսում էր` եթե գնամ, կտխրե՞ս. անհետ կորած համարվող Վահեի մայրը մանրամասներ է պատմում Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 հուլիսի). Ստեղծվել են «եռյակ» դատարաններ. «Փաստ»Արմատների մեջ ժամանակը դառնում է հավերժություն. «Փաստ»Արևային վահանակներից պատրաստված ցանկապատը կարող է ավելի մատչելի լինել, քան ավանդական ցանկապատը. Որո՞նք են դրա առավելությունները Հայաստանը կարող է դուրս գալ ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից, կարող է հեռանալ Ռուսաստանից, բայց ոչ երկար ժամանակով. «Փաստ»Տիգրանաշենի ու Կիրանցի բնակիչները ՔՊ-ին շատ քիչ ձայն են տվել. Արմեն ՄանվելյանԵՄ-ն ճնշnւմ կգործադրի ՀՀ-ի վրա, որպեսզի վերջինս վիզային ռեժիմ մտցնի ՌԴ-ի հետ և միանա պատժամիջnցներին. Եվրախորհրդարանի պատգամավոր Մեր պայքարի ընկեր Ավետիք Չալաբյանի ուղերձը Վաղուց աճեցված ձուկ չեմ օգտագործում, վրայից տարօրինակ ճարպեր են հոսումԱմենակարողի օգնությամբ ագրեuորը կպատժվի արդեն այսօր. ԻՀՊԿ «Lori Peak» հանրային սննդի օբյեկտում արձանագրվել է թունավորում. արտադրական գործունեությունը կասեցվել է