Երևան, 10.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Yerevan Wine Days-ի հոբելյանական ամփոփումը․ ինչպես անցավ և ինչով առանձնացավ Հայաստանի գլխավոր գինու փառատոնը

ՄՇԱԿՈՒՅԹ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Երևանի կենտրոնական փողոցները երեք օր շարունակ կրկին մարդաշատ էին․ մարդիկ զբոսնում էին ձեռքին գինու բաժակներով։ Հոբելյանական Yerevan Wine Days-ը հավաքեց տասնյակ հազարավոր հյուրերի, ևս մեկ անգամ ապացուցեց, որ Հայաստանի կարևոր ու սիրված զբոսաշրջային միջոցառումներից է, և հնարավորություն տվեց հայկական գինեգործներին իրենց արտադրանքը ներկայացնել միջազգային այցելուներին։ Սակայն ակնհայտ հաջողությունների հետ մեկտեղ փառատոնը կրկին բարձրացրեց հարցեր, որոնք քննարկվում են արդեն մի քանի տարի․ արդյո՞ք այն նոր գաղափարի կարիք ունի, ժամանակը չէ՞ ընդլայնելու անցկացման տարածքը, և արդյո՞ք տասներորդ փառատոնը բավականաչափ տարբերվում էր նախորդ իննից։

Երեք օր շարունակ Սարյան, Թումանյան և Մոսկովյան փողոցները վերածվել էին մեծ հետիոտնային հոսքի․ մարդկանց շարժը գրեթե չէր դադարում։ Լուսանկարչական սարքերով զբոսաշրջիկներ, աշխատանքից հետո եկած տեղացիներ, գինեգործներ, բլոգերներ ու լրագրողներ շրջում էին տասնյակ տաղավարների, համերգային հարթակների և սննդի տաղավարների միջև։

IMG_4458.jpg (106 KB)

Ամենաուշագրավ փոփոխություններից մեկը սննդի տաղավարների և լրացուցիչ ակտիվությունների թվի ավելացումն էր։ Բացի գինու համտեսներից, այցելուներին սպասում էին խաղային գոտիներ, վարպետաց դասեր և տարբեր ինտերակտիվ հարթակներ։ Փառատոնը գնալով ավելի է վերածվում լիարժեք քաղաքային տոնի, որտեղ գինին շարունակում է մնալ գլխավոր թեման, սակայն այլևս միակ պատճառը չէ այցելելու համար։

Միևնույն ժամանակ, ամենաշատ ուշադրությունը գրավում էին այն տաղավարները, որոնք այցելուներին առաջարկում էին ոչ միայն արտադրանք, այլև պատմություն։ Հերթեր ավելի հաճախ գոյանում էին ոչ միայն հայտնի գինեգործների տաղավարների մոտ, այլ հատկապես նրանց, ովքեր հետաքրքիր գաղափար էին մտածել, յուրահատուկ ներկայացում ապահովել կամ իրենց ապրանքանիշի շուրջ հատուկ մթնոլորտ ստեղծել։ Երբ փառատոնին ներկայացված են տասնյակ գինեգործարաններ, այցելուների ուշադրությունը դառնում է ոչ պակաս կարևոր ռեսուրս, քան հենց գինու որակը։

Screenshot (6).png (533 KB)

Այս տարվա փառատոնի հետաքրքիր հատվածներից մեկը գործնական հանդիպումներն ու բաց քննարկումներն էին՝ նվիրված գինուն, սննդին և զբոսաշրջությանը։ Եղանակային պայմանների պատճառով ծրագրի մի մասը փոփոխվեց, սակայն որոշ ելույթներ, այնուամենայնիվ, կայացան։ Դրանցից հատկապես հիշարժան էր լուսանկարիչ, հրապարակախոս և ճանապարհորդ Նատա Բրետտելի հետ հանդիպումը։ Խոսելով սննդի թեմայով լրագրության մասին՝ նա առաջարկեց սննդին և գինուն նայել ոչ թե պարզապես որպես արտադրանքի, այլ որպես մարդկային պատմություն ներկայացնելու առիթի։

Նրա կարծիքով՝ ընթերցողներին և ճանապարհորդներին գրավում են ոչ այնքան ուտեստներն ու խմիչքները, որքան դրանց հետևում կանգնած մարդիկ, հիշողություններն ու ճակատագրերը։ Որպես օրինակ՝ նա պատմեց Տորոնտոյում հայկական ռեստորան կատարած այցի մասին, որտեղ հաստատության պատմությունն իրականում վերածվել էր ընտանիքի պատմության, մոր հիշատակի և ուտելիքի միջոցով աշխարհի հետ հայերի մասին խոսելու փորձի։

IMG_4486.jpg (70 KB)

Առանձին անդրադառնալով հայկական խոհանոցի ապագային՝ Նատա Բերտտելը նշեց, որ երկար ժամանակ հայկական խոհանոցը բավական պահպանողական էր, սակայն վերջին տարիներին ավելի ու ավելի շատ երիտասարդ խոհարարներ պատրաստ են փորձարկումների, նոր ձևեր որոնելու և ավանդական բաղադրատոմսերը նորովի ներկայացնելու։

«Մենք դեռ այս ճանապարհի սկզբում ենք, բայց տարեցտարի ավելի շատ համարձակ ու հետաքրքիր նախագծեր են հայտնվում»,– ընդգծեց նա։

IMG_4467.jpg (85 KB)

Ինչ-որ առումով այս զրույցը համահունչ էր հենց փառատոնին։ Տասը տարիների ընթացքում Yerevan Wine Days-ը նույնպես սովորական գինու համտեսներից վերածվել է մի միջավայրի, որտեղ ավելի հաճախ խոսվում է ոչ միայն գինու համի, այլ նաև դրա հետևում կանգնած մարդկանց, մշակույթի և պատմությունների մասին։

IMG_4705.jpg (52 KB)

Փառատոնի գլխավոր ձեռքբերումներից մեկը շարունակում է մնալ նրա ազդեցությունը Հայաստանի զբոսաշրջային հեղինակության վրա։ Հազարավոր օտարերկրյա այցելուների համար Yerevan Wine Days-ը դառնում է հայկական գինեգործության, խոհանոցի և քաղաքային մշակույթի հետ առաջին ծանոթությունը։ Տասը տարվա ընթացքում փառատոնը վերածվել է երկրի ամենաճանաչելի այցեքարտերից մեկի և ապացուցել, որ կարող է զբոսաշրջիկներ ներգրավել ոչ պակաս արդյունավետ, քան բազմաթիվ միջազգային միջոցառումներ։

IMG_4755.jpg (74 KB)

Հոբելյանական Yerevan Wine Days-ի գլխավոր եզրակացությունը, հավանաբար, այն է, որ փառատոնը այլևս կարիք չունի ապացուցելու իր նշանակությունը։ Այն արդեն դարձել է Հայաստանի ամենախոշոր զբոսաշրջային միջոցառումներից մեկը, ճանաչելի բրենդ և հայկական գինեգործության առաջխաղացման արդյունավետ հարթակ։

IMG_4471.jpg (105 KB)

Այսօր փառատոնի առջև այլ խնդիր է դրված։ Եթե առաջին տարիները նվիրված էին աճին և այցելուների ներգրավմանը, ապա հաջորդ տարիները, հավանաբար, կպահանջեն նոր գաղափարներ և ավելի համարձակ լուծումներ։ Քանի որ տասնյակ հազարավոր հյուրեր հավաքել Yerevan Wine Days-ը արդեն կարողանում է։ Հիմա գլխավոր հարցն այն է՝ արդյո՞ք փառատոնը կկարողանա զարմացնել նրանց, ովքեր այնտեղ վերադառնում են ամեն տարի։

Հետևեք մեզ՝ այստեղ

Ակնհայտ է համակարգային բարոյահոգեբանական ճգնաժամը. «Փաստ»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Կոտայքի մարզում «ՎԱԶ 2106»-ը գլխիվայր շրջվել է. վարորդը մահացել է ՌԴ ԱԴԾ-ն Մոսկվայում ձերբակալել է Մեծ Բրիտանիայի դեսպանատան անվտանգության աշխատակցի Ադրբեջանը խաղաղության անվան տակ շարունակ նոր սպառնալիքներ է հնչեցնում. Մենուա ՍողոմոնյանԵրկրի վրա գրանցվել է ռեկորդային տաք օգոստոս․ Լևոն Ազիզյան Իրանական ավիրահարվածներից ամերիկյան ռազմական ինքնաթիռներ են վնասվել Հորդանանի ռազմաբազայում «Մա՛մ ջան, քեզ լավ կպահես, կսպասես իմ զանգին». Սերյոժա Երանոսյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Հադրութում, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»Բեսենտն ասել է, որ Թրամփը հրաժարվում է քնել Սպիտակ տանը որոշել են Ուիթքոֆին և Քուշներին փոխարինել ԿՀՎ-ի տնօրենով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններում Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Ամերիկան ընտրություններում դեմոկրատների հաղթանակի դեպքում կդառնա կոմունիստական. Թրամփ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ»Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»Վթար է․ ջուր չի լինելու Քարնին Զելենսկիի հետ կհանդիպի սեպտեմբերի 10-ին Կալգարիում Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է հարված հասցնել Իրանին միջուկային օբյեկտում գործունեության համար Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ»Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ»Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ»Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ»«Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ»Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՍեպտեմբերի 10/11-ին լույս չի լինելու24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանն ու Մակրոնն ընդգծել են խաղաղության ամրապնդմանը միտված քայլերի իրականացման կարևորությունըՄեսսին ընդլայնում է բիզնես-կայսրությունը․ նա մեկ տարում երկրորդ ակումբն է գնում ԻսպանիայումՖիդանն իր ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է իրավիճակը տարածաշրջանումԵրևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 2-8-ըՏեսեք, թե ինչ է տեղի ունենում, երբ փաստերը չեն համապատասխանում քարոզչությանը. Ուժեղ ՀայաստանՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները բացահայտել են ավազակության դեպքըՍահմանային անցակետում առևտրի համար տրվել է կոդ. Հայ-թուրքական սահմանի Ալիջան անցակետում շինաշխատանքները շարունակվում ենՎանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինենՀայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորություններըԱրթիկ-Ալագյազ ավտոճանապարհին ՌԴ պաշտպանության նախարարության «ԿամԱԶ»-ը բախվել է քարերինՀայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահՄիաժամանակ տուգանվել է վեց ռադիոընկերություն․ ՀՌՀՀՊեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցինԲյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահՄխիթարյանը կարող էր փրկել «Ինտերին»․ իտալական մամուլի անդրադարձըՀայաստանցի աշակերտները գրագիտության ցուցանիշներով վերջինն են տարածաշրջանումԹբիլիսյան խճուղում արծիվը խճճվել է բարդու ճյուղերի մեջ. փրկարարները դուրս են բերել թռչունինԼեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն«Կարապետյան» հիմնադրամի աջակցությամբ հայկական «Սաղմոսերգու» և «Գեղարդ» երգչախմբերը Իտալիայում մասնակցեցին բացառիկ հոգևոր և մշակութային ծրագրիՄեկ ու կես ամիս փակ է լինելու Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածըԿիևում սննդամթերքի դեֆիցիտ է. GuardianԱրագածոտնի մարզի Ցամաքասար բնակավայրում փորձարկվելու է էլեկտրաշչակ 14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակՓաշինյանի թիմում կան պատգամավորներ, ովքեր քաղաքական ճնշման տակ ճամբարափոխ կլինեն. Ավետիք Չալաբյան