Երևան, 07.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Արևմտյան Ադրբեջանի» թեման պետական ծրագիր է Բաքվի համար. Սուրենյանցի և Նահապետյանի քննարկումը (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

Այսօր Euromedia24-ի եթերում կայացել է քննարկում՝ «Ոչ Արևմտյան Ադրբեջան» շարժման համակարգողներ Հայկ Նահապետյանի և Սուրեն Սուրենյանցի մասնակցությամբ։

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից վերջին տարիներին ակտիվորեն առաջ մղվող «Արևմտյան Ադրբեջանի» հայեցակարգին, ադրբեջանցիների վերադարձի վերաբերյալ հնչող հայտարարություններին, ինչպես նաև այդ նարատիվների քաղաքական և անվտանգային հնարավոր հետևանքներին Հայաստանի համար։

Բանախոսները ներկայացրել են իրենց գնահատականները տարածաշրջանային զարգացումների, Ադրբեջանի միջազգային հարթակներում իրականացվող գործունեության և Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների վերաբերյալ։

Հայկ Նահապետյանի գնահատմամբ՝ «Արևմտյան Ադրբեջանի» նախագիծը միայն Հայաստանի հետ կապված նախաձեռնություն չէ, այլ շատ ավելի լայն աշխարհաքաղաքական հաշվարկների մաս է կազմում։

Նրա խոսքով՝ Իրանում ևս գոյություն ունեն տարբեր մոտեցումներ տարածաշրջանային ազդեցության վերականգնման վերաբերյալ, սակայն այնտեղ տարածված է այն տեսակետը, որ պատմական կենտրոնը պետք է լինի Թավրիզը կամ Սպահանը, ոչ թե Բաքուն։ Մինչդեռ Ադրբեջանի իշխանությունները փորձում են ձևավորել այն պատկերացումը, թե ներկայիս Ադրբեջանը պատմական մեծ կայսրության իրավահաջորդն է։

Նահապետյանի համոզմամբ՝ այս ծրագրի շահառուների թվում կան նաև արտաքին դերակատարներ, որոնք տարածաշրջանում սեփական ռազմավարական նպատակներն են հետապնդում։ Նրա կարծիքով՝ եթե Իրանը թուլանար արտաքին ճնշումների կամ ռազմական գործողությունների հետևանքով, Ադրբեջանը կարող էր փորձել ընդլայնել իր ազդեցությունը նաև Իրանի հյուսիսային շրջանների ուղղությամբ։

«Խոսքը միայն Հայաստանի մասին չէ։ Սա շատ ավելի մեծ աշխարհաքաղաքական նախագծի տարր է, որի շրջանակում Ադրբեջանը փորձում է պատմական, իրավական և քաղաքական հիմքեր ստեղծել իր հետագա հավակնությունների համար», — նշել է նա։

Նահապետյանի խոսքով՝ միջազգային հարթակներում ակտիվորեն շրջանառվող «Արևմտյան Ադրբեջանի» թեման նպատակ ունի նախապատրաստել քարոզչական և իրավական հիմք, որպեսզի հետագայում հնարավոր գործողությունները ներկայացվեն ոչ թե որպես տարածքային հավակնություններ, այլ որպես «փախստականների վերադարձի» գործընթաց։

Նա նաև ընդգծել է, որ վտանգը, իր գնահատմամբ, տեսական չէ, այլ գործնական բնույթ ունի, քանի որ Ադրբեջանը տարբեր միջազգային կառույցներում հետևողականորեն առաջ է մղում այդ օրակարգը։

Անդրադառնալով «Ոչ Արևմտյան Ադրբեջան» շարժման գործունեությանը՝ Սուրեն Սուրենյանցը նշել է, որ միջազգային կառույցներից մեծ արձագանքներ չեն ակնկալել, սակայն իրենց հիմնական նպատակը եղել է թեման հանրային և քաղաքական օրակարգ բերելը։

Երկու կանանց սեռական շահագործման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է ՀՎԿԱԿ-ը հորդորում է ժամանակավորապես չօգտագործել ծորակի ջուրըԿարեն Դեմիրճյանին հիշում ենք ոչ միայն որպես անցյալի ղեկավար. Մհեր ԱվետիսյանՀիմա ասում են բա մեզ պե՞տք էր Տիգրանաշենը՝ «դժգույն, դժբախտ», մեկ ա էնտեղ մեզ են ընտրել, ինչ ուզենք, կանենք, ասեք, կանենք. Աննա ԿոստանյանԼճի հատակին հայտնաբերված հազվագյուտ ատրճանակը կարող է լույս սփռել 14 տարի առաջ տեղի ունեցած սարսափելի զանգվածային սպանության վրաԿառավարության ծրագրով նախատեսված «հոգևոր անվտանգության» դրույթները սկսել են կենսագործվել. Մենուա ՍողոմոնյանԽոշոր անջատումներ․ լույս չի լինի՝ սեպտեմբերի 7-ին, 8-ին, 9-ին, 10-ին և 11-ին Մենք այստեղ ենք՝ Հայաստանին փոփոխություն բերելու համար ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկաՊատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ ԶաքարյանԻմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ ՇարմազանովՀռոմի պապը կոչ է արել բացել դիվանագիտության ճանապարհը Ուկրաինայում 40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ումԳեղհովիտում 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում․ կան վիրավnրներ Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Էներգոդարի շուկային, կան վիրավորներ Դելիում փլուզվել է տղամարդկանց ուսանողական հանրակացարանը․ մեկ մարդ է զոհվել, տասնյակները մնացել են փլատակների տակ «Համաչափ պատասխանների դարաշրջանն ավարտվել է». Ղալիբաֆը ԱՄՆ-ին սպառնացել է Իրանի ավելի կոշտ արձագանքով Ստիպված ենք պաշտպանել մեր շուկան, առաջարկում ենք Հայաստանին համատեղ աշխատել․ Օվերչուկ Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը մարզական հավաք կանցկացնի Տեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն և Նորվեգիան զորավարժություններ են անցկացրել ՆԱՏՕ-ի առաքելության շրջանակներում Սեպտեմբերի 15-ից դպրոցականների գրաֆիկը փոխվում է․ մանրամասներ Իրանը ստեղծել է տնտեսական պատերազմի շտաբ՝ ռազմական գործողությունների հետևանքների դեմ պայքարելու համար Հռոմի պապը կոչ է արել բացել դիվանագիտության ճանապարհը Ուկրաինայում Զելենսկու խորհրդականը առաջարկել է մտածել Կիևից բնակիչների տարհանման մասին Սոմալիլենդի ճանաչման հարցը Հայաստանի արտաքին օրակարգում չկա․ ԱԳՄԱՆ Սիրիայում դրուզների շրջանում հակամարտության նոր փուլ․ ԱՄՆ-ն կողմերին զսպվածության կոչ է արել Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» բժշկական կենտրոն տեղափոխված 8-ամյա տղան մահացել է Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին. Հեգսեթ Այն փաստը, որ Պուտինը հանդիպել է ԱՄՆ հատուկ բանագնացների հետ, վկայում է վստահության մթնոլորտի մասին. Պեսկով Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն ՄնացականյանՀրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի շենքերից մեկի 7-րդ հարկի բնակարանում. բնակիչները տարհանվել են «Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահՖորտ-Լոդերդեյլում «Ինտեր Մայամի»-ի ու «Ատլանտա Յունայթեդ»-ի հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի Գերմանիայի Սաքսոնիա-Անհալտում մեկնարկել են երկրամասային խորհրդարանի ընտրությունները․ ծայրահեղ աջ AfD-ն պատմության մեջ առաջին անգամ կարող է հաղթել Եգիպտոսում հեռուստահաղորդավարուհին դատապարտվել է մահվան ԻՀՊԿ. Իրանի տնտեսական շրջափակումը ԱՄՆ-ի համար ավելի թանկ է արժենում, քան Թեհրանի համար Սարդարապատում 42-ամյա վարորդը «Ford Fusion»-ով վրաերթի է ենթարկել 87-ամյա հետիոտնի․ նա մահացել է Իսպանիան չի կարող վերահսկել իր սահմանները․ Թրամփ Կալիֆոռնիայում մասնավոր ինքնաթիռի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվել Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 6-ին Ճապոնիայի վարչապետը Ռուսաստանից պահանջել է հեռացնել Խաբարովսկում տեղադրված «Ճապոնիայի նկատմամբ հաղթանակի» հուշարձանը Անսպասելի ավա՞րտ. Բենզեման չի կարող վերադառնալ Լիգա 1 և մոտ է կարիերան ավարտելուն Իշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ ՎարդևանյանՑԱՀԱԼ-ի ԳՇ պետն անսպասելիորեն տագնապ է հայտարարել բանակում՝ մի քանի ճակատով պատերազմին պատրաստվածությունը ստուգելու համար ԱՄՆ-ը վախենnւմ էր, որ ռшզմամթերքի պակասի մասին արտահոսքը տեղի է ունեցել լրտեuի պատճառով․ CBS Սեպտեմբերի 6/7-ին ջուր չի լինի տասնյակ հասցեներում