Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«168 ժամ». Հաճելի է, որ Իրանը պահպանում է քաղաքական կոռեկտությունը և Հայաստանին է վերագրում որոշում կայցնելու իրավունքը

ՔԱՂԱՔԱԿԱՆ


Ներկայացնում ենք թերթի առաջնորդողից մի հատված.

«Թեհրանն ու Թբիլիսին բանակցություններ են վարում 200 մլն խմ իրանական գազը Վրաստան մատակարարելու վերաբերյալ։ Այդ մասին երեկ հայտարարել է Իրանի գազի արտահանման ազգային ընկերության գլխավոր տնօրեն Ալիռեզա Քամելին։

Ուշագրավ է, սակայն, Քամելիի՝ այս համատեքստում արված մեկ այլ հայտարարություն։ «Վրաստանը դեռ պետք է թույլտվություն ստանա Հայաստանից՝ հարևան երկրի տարածքով գազի տարանցման համար»,– ասել է իրանական պաշտոնյան։ Զուտ տեխնիկական իմաստով այս հայտարարության մեջ որևէ արտառոց երևույթ չկա, եթե հաշվի առնենք, որ խոսքը երրորդ երկրի տարածքով երկու երկրների միջև էներգակիրների մատակարարման մասին է։ Բայց առաջին հայացքից՝ տեխնիկական լինելով՝ այս հայտարարությունն իրականում ցույց է տալիս Հայաստանի քաղաքական կշիռը, ավելի ճիշտ՝ դրա բացակայությունն աշխարհում և տարածաշրջանում կատարվող գործընթացներում։

Իրանական պաշտոնյան զուտ քաղաքական կոռեկտություն է ցուցաբերել՝ հայտարարելով, թե Վրաստանը «պետք է թույլտվություն ստանա Հայաստանից», քանի որ, ինչպես բոլորը, այնպես էլ Իրանի իշխանությունները շատ լավ գիտեն, որ Հայաստանի տարածքով գազ տարանցելու համար որևէ երկրի, այդ թվում՝ Վրաստանի իշխանությունները պետք է թույլտվություն ստանան ոչ թե՝ Հայաստանից, այլ՝ Ռուսաստանից, քանի որ Հայաստանում էներգակիրների հետ կապված գրեթե ամեն ինչ, այդ թվում՝ գազամատակարարման համակարգն ամբողջությամբ,   ու  Իրան-Հայաստան   գազամուղը՝  ամբողջ   երկայնքով,   պատկանում  է  ռուսական «Գազպրոմին»։ Ընդ որում, «Գազպրոմին» է պատկանում ոչ միայն գազամատակարարման համակարգը ֆիզիկապես, այլ նաև իրավունքը՝ որոշել, թե ումից և ինչ պայմաններով կարող է Հայաստանը գազ գնել առաջիկա մի քանի տասնամյակների ընթացքում։ Ու այդ պատկանելությունն ամրագրված է Հայաստանի խորհրդարանի կողմից ընդունված ամենաստորացուցիչ օրենքով։ Եվ պատահական չէ, որ արդեն տևական ժամանակ է՝ Վրաստանի, Իրանի ու Ռուսաստանի իշխանությունները բանակցություններ են վարում իրանական գազի՝ Վրաստան արտահանման, հետագայում՝ բացառված չէ, տարանցման հարցի շուրջ։ Այդ բանակցություններում Հայաստանը որևէ կերպ ներգրավված չէ։ Քանի որ, ինչպես՛ գրեթե ամեն ինչ, այնպես էլ՝ իր տարածքում ու տարածքով որևէ գործողություն կատարելու իրավունքը զիջել է Ռուսաստանին։ Ամեն դեպքում, հաճելի է, որ մեր իրանական բարեկամները պահպանում են գոնե քաղաքական կոռեկտությունը՝ անգամ այդպես ցույց տալով, թե ինչպես են վարվում իրական, և ոչ թե՝ «ռազմավարական» բարեկամ երկրները»,–գրում է թերթը։

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Սեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿՇտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացելԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ում 9-ամյա երեխան ընկել է եռացող ջրի մեջ․ մանրամասներՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Փաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա ԿոստանյանՆեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան «ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութԻնչպիսի եղանակ է խոստանում ամբողջ հոկտեմբերըՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանՍի Ծինփինը նշել է, որ Չինաստան-ԱՄՆ բանակցությունները նոր իմաստ են հաղորդել իրենց հարաբերություններին Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը Թուլացրի պաշտպանությունս և վճարեցի դրա համար․ Ռուֆին՝ Ծառուկյանից կրած պարտության մասին Հայաստան գազի մատակարարման հետ կապված նորություն կա