Երևան, 30.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Բեսպրեդել». գյուղապետը պնդում է՝ իր դեմ «աբիժնիկներն» են բողոքել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Past.am-ին են դիմել Զովունի համայնքի քաղաքացիներ՝ բողոքելով իրենց համայնքի գյուղապետ Սերժիկ Ավետիսյանից: Նրանց պնդմամբ՝ վերջերս գյուղապետը վերացրել է իրենց գյուղի բոլոր շներին, ավելին, նրա թիրախում են հայտնվել ոչ միայն թափառող, այլև սեփական շենքերի բակերում բնակվող շները: Համայնքի բնակիչների խոսքով՝ շներին «վերացնելուն» զուգընթաց, համայնքը գտնվում է վատ վիճակում. հարևան համայնքներում ջրամատակարարումը շուրջօրյա է, իսկ իրենց մոտ ջրամատակարարումը տևում է ընդամենը երկու ժամ: Բացի այդ, ըստ ահազանգողների, Զովունիում ճանապարհները ոչ բարվոք վիճակում են:

«Անցյալ տարի գնացինք գյուղապետարան, բողոքեցինք, թե ճանապարհները կոմունիստների ժամանակից ասֆալտ չեն տեսել, թուղթ ցույց տվեցին, որ իբր տարվա մեջ երկու անգամ ասֆալտ են փռել: Հասկացանք, որ ասֆալտի գումարը դուրս է գրում, բայց ասֆալտ չի անում: Նա լրիվ «բեսպրեդել» է, ոնց ուզում, անում է: Հարց ենք ունենում, իրեն դիմում ենք, չի բարեհաճում նույնիսկ հետներս խոսել: Սպառնում է, որ իր բարեկամը Սահմանադրական դատարանում է աշխատում և իրեն ամեն ինչ կարելի է, մենք էլ պիտի հաշտվենք այդ մտքի հետ»,- մեզ հետ զրույցում ասաց Զովունի բնակիչներից մեկը:

Մեզ հետ զրույցում գյուղապետ Սերժիկ Ավետիսյանը հաստատեց տեղեկությունը, որ վերացրել է գյուղի շներին՝ տեղեկացնելով, որ դա արվել է բնակիչների բողոքի հիման վրա: Մեր այն հարցին, թե արդյոք բնակիչները գրավոր դիմում են գրել նման «խնդրանքով»՝ գյուղապետն արձագանքեց, թե գրավոր դիմումներ չի ստացել: «Շներին սրսկել են, հետո ինչ-որ կազմակերպություն՝ «Յունիգրաֆը», հավաքել, բոլորին տարել է»,- պարզաբանեց Ավետիսյանը՝ շեշտելով, որ թեև գրավոր բողոք չկար, բայց մարդիկ բանավոր միշտ բողոքել են շներից:

Նա մեկնաբանեց նաև համայնքում ոչ բարվոք ճանապարհների վերաբերյալ մեղադրանքները՝ նշելով, թե տարածքը մեծ է, ամեն մի հողամասի դիմաց անհնար է ասֆալտապատել: «էտ ասողներն աբիժնիկ են, համայնքի բյուջեից անտեղյակ են, ես ամեն ինչ կոպեկ առ կոպեկ հավաքում եմ, որ բարեկարգեմ, պետությունից գումար չի գալիս, իսկ լրիվ բարեկարգման համար փող չի հերիքում»,- ասաց գյուղապետը:

Ավետիսյանը չհամաձայնեց նաև ջրամատակարման վերաբերյալ դժգոհություններին՝ նշելով, թե «ջրամատակարան վիճակն արտակարգ է»:

Լիլիթ Լալայան

ՆԱՏՕ-ն՝ Կիևի հետ համատեղ, պատրաստվում է մշակել զենք՝ ռուսական ավիաբազաները ոչնչացնելու համար․ Զախարովա Իրավապահները հայտնաբերել են կեղծ օղիներով բեռնված մեքենա Հունիսի 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Ֆուտբոլիստների կարիերան կարճ է․ Սինիցինը կոչ է արել չքննադատել Սպերցյանին Հայաստան–Ֆրանսիա տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները քննարկվել են Էկոնոմիկայի նախարարությունում Պատերազմի սկզբից ի վեր Ռուսաստանը 15 անգամ հետաձգել է Դոնբասը գրավելու վերջնաժամկետը. Զելենսկի Արևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Վոլգա»-ն․ կան վիրավորներ ՌԴ ՊՆ հայտնել է Ուկրաինայի ենթակառուցվածքների վրա հասցված հարվածների մասին ԱԱ-2026․ Բրազիլիայի հավաքականը հաղթեց Ճապոնիայի ընտրանուն Ինչ որոշում էլ կայացնեմ, թափանցիկ կլինի․ Սերբիայի նախագահը՝ հրաժարականի մասին Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զnհերի թիվը հասել է 1,719-ի Հունիսի 30-ին, հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելու Գործարկվել է առողջապահության նախարարության նոր կայքը ՆԳՆ-ն ներկայացրել է ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնականացման նոր քարտը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին Ժամը 00:00-ից փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները Ծեծկռտnւք Երևանի անասնակերերի խանութում Արման Ծառուկյանը պատասխանել է՝ արդյո՞ք ինքն է UFC-ի ամենահարուստ մարտիկը Մանչեսթեր Սիթին նոր գլխավոր մարզիչ ունի Ֆրանսիան տեղ չունի Հորմուզի նեղուցի ականազերծման գործողության մեջ․ Իրանի ԱԳ փոխնախարար Կրեմլում մանրամասնել են Պուտին–Լուկաշենկո հանդիպման քննարկումները Վալդայում Որոշվել է երկու ծառայողի նկատմամբ կիրառել «Ծառայության դադարեցում», երեք ծառայողի նկատմամբ՝ «Խիստ նկատողություն» կարգապահական տույժերը. ՆԳՆ (տեսանյութ) Իրանի հետ պшտերազմը կարող է վերսկսվել․ Իսրայել Կաց Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում Փամբակ գետում 2 օր առաջ կորած քաղաքացու որոնողական աշխատանքներին ներգրավվել են ավելի քան 500 փրկարար և ոստիկան․ ՆԳՆ (տեսանյութ) Թուրքիան խստորեն դատապարտել է Իսրայելի հարվածները Սիրիայի վրա Էրդողանը կոչ է արել հնարավորինս արագ արդյունքների հասնել Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում Մակրոնը հայտնել է Հորմուզի նեղուցի ականազերծման հարցում Ֆրանսիայի և Օմանի միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին Հայաստանի 9 ձյուդոիստ է մասնակցում Եվրոպայի պատանեկան առաջնությանը Դուբրովնիկի ֆորումի շրջանակներում Մնացական Սաֆարյանը անդրադարձել է ՀՀ-ԵՄ գործընկերության հետևողական զարգացմանը «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում գտածոներ են հայտնաբերվել Ռուսաստանում արձագանքել են Էստոնիայի հայտարարությանը՝ Ուկրաինական դրոնների ընկնելու մասին Մխիթար Հայրապետյանը հանդիպել է ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին Շրջակա միջավայրի նախարարը աշխատանքային այցով մեկնել է Կորեա Կրեմլում նշել են՝ Մոսկվա–Կիև շփումները պետք է մնան ոչ հրապարակային Արևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Վոլգա»-ն․ կան վիրավորներ Մոսկվայում Telegram-ը տուգանվել է 3,5 միլիոն ռուբլու չափով Փաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր գյուղմթերքըԿլինի՞ պատերազմ․ ՀարցումԾխախոտը, խմիչքն ու վառելիքը թանկանում են, սպասո՞ւմ էիք․ ՀարցումՌուսաստանի ԱԳ փոխնախարար. Հայաստանը դժվար թե Եվրոպայում գտնի ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի շուկաներին համարժեք այլընտրանքներ Իտալիայի 22 քաղաքներում հայտարարվել է ծայրահեղ շոգի մասին տագնապ Իրավապահները մայրաքաղաքում թմրամիջnց պահելու դեպքեր են բացահայտվել Եվրոպական հանձնաժողովի նախագահը կժամանի Հայաստան «Ձեր հեռախոսն արգելափակված է»․ IDBank-ը զգուշացնում է կիբերշորթման դեպքերի մասինՄեկուսացնում են ազգային շահը պաշտպանող և հայանպաստ աշխատանք կատարող մարդկանց․ Արամ ՊետրոսյանՈչ մի իշխանություն իրավունք չունի «սև շուկայի» դեմ պայքարի անվան տակ ստեղծել ժողովրդի վրա թվային վերահսկողության համակարգ․ Արթուր ՄիքայելյանԻսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ տեր կկանգնի մեր երկրին. Հարցում«Մանչեսթեր Սիթի»-ն հայտնել է Էնցո Մարեսկայի՝ ակումբի գլխավոր մարզիչ նշանակելու մասին «Թրամփի երթուղին» ունի ոչ միանշանակ հեռանկարներ, սակայն նախագիծը միայն կշահեր Ռուսաստանի մասնակցությունից. Գալուզին