Երևան, 21.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Թրամփի ճանապարհն» ընկել է Իրանի գերության մեջ. «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ng.ru-ն «Փաշինյանը արագացման ուղի է ընտրել. «Թրամփի ճանապարհն» ընկել է Իրանի գերության մեջ» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները մեծացնում են առևտուրը և պատրաստվում են երկկողմ համագործակցությունը բարձրացնել նոր մակարդակի։ Այդ նպատակով Երևանը համաձայնության է եկել Վաշինգտոնի հետ՝ արագացնելու «Թրամփի ուղին միջազգային խաղաղության և բարգավաճման համար» (TRIPP) նախագծի աշխատանքները, ասել է Նիկոլ Փաշինյանը։

ng.ru-ի հետ զրուցած փորձագետները կարծում են, որ վարչապետի՝ TRIPP-ի մասին հայտարարությունները նրա՝ որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդի նախընտրական քարոզարշավի մասն են կազմում։

«Խորհրդարանական ընտրություններից առաջ TRIPP-ի մասին խոսելն անիմաստ է, քանի որ ամբողջ նախագիծը կապված է Փաշինյանի կառավարության հետ։ Եթե ներկայիս ընդդիմությունը գա իշխանության, այն չի իրականացնի։ Թե ինչ կլինի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա բոլոր նախաձեռնությունների հետ, նույնպես մեծ հարց է։ Այդ առումով այս պահին սա զուտ քարոզչություն է։ «Թրամփի ճանապարհի» մասին խոսելով՝ Հայաստանի իշխանությունները փորձում են «Զանգեզուրի միջանցքի» մասին ադրբեջանական հռետորաբանությունը տեղափոխել ավելի կառուցողական ուղղությամբ։ Փաշինյանը նաև ցանկանում է օգտագործել TRIPP-ը՝ Բաքվին արված բոլոր զիջումները որպես խաղաղության և բարգավաճման ուղի ներկայացնելու համար», կարծում է Կովկասի ինստիտուտի գիտաշխատող Հրանտ Միքայել յանը։

«Փաշինյանը ցանկանում է ամրապնդել իր դիրքերը ընտրություններից առաջ, պատասխանել ընդդիմության քննադատությանը և հանրությանը ցույց տալ, որ ինքը չի սխալվել, և որ իր կողմից որպես Հայաստանի գոյության երաշխիք ներկայացված նախագիծը չի ձախողվել։ Մյուս կողմից՝ սա ազդանշան է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի համար, որ, չնայած տարածաշրջանում փոփոխված իրավիճակին, նրա պնդած նախագիծը շարունակվում է», - հավելել է քաղաքագետ Կարեն Իգիթյանը։

Միևնույն ժամանակ, փորձագետները կասկածում են, որ շինարարական աշխատանքները կարող են սկսվել ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմի պայմաններում։ Անգամ նման նախագծի համար ներդրող գտնելը դժվար կլինի։ «Ընդամենը երկու ամիս առաջ ԱՄՆ փոխնախագահ Ջ. Դ. Վենսը հայտարարել էր, որ ամերիկացիները ներդրողներ են փնտրում նախագծի համար, սակայն այս պահին դրանք չկան», - նշել է Իգիթյանը։ Միքայել յանն իր հերթին նշել է, որ պատերազմից առաջ էլ Իրանը խառը զգացմունքներ ուներ իր սահմանի մոտ ամերիկյան ճանապարհի կառուցման վերաբերյալ, իսկ հիմա դա նրան ընդհանրապես դուր չի գալիս։ Ի վերջո, Իրանն արդեն ապացուցել է իր կարողությունը ոչնչացնելու օտարերկրյա ենթակառուցվածքները նույնիսկ շատ ավելի դժվար պայմաններում, եզրափակել է փորձագետը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարՌուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս 16-ամյա աղջիկ է ընկել տրամվայի տակԹրամփը կարծում է, որ Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունը դիզելային վառելիքի արտադրության նկատմամբ Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչելԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանԵրևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՏղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներինՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին Զուգարանում նորածին երեխա են գտելՍեպտեմբերի 23-ից 25-ը Սին կայցելի ԱՄՆ Հորմուզի նեղուցով լցանավերի տեղաշարժը կրճատվել է ավելի քան կիսով չափ․ Reuters Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Կայծակը հարվածել է չորս երեխաների հորըՊատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՄեսսիի պատմական տուգանայինն ու 930-րդ գոլը. «Ինտեր Մայամի»-ն ոչ-ոքի խաղաց Երկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից Շնորհավոր բոլորիս Անկախության տոնը, Աստված զորավիգ մեր սուրբ հայրենիքին, մեր անկախ պետությանը, և մեր արարող ժողովրդին. Ավետիք ՉալաբյանԻտալիան կարող է դպրոցներում արգելել նիկաբներ ու բուրկաներ կրելը Հայաստանի զուգահեռ իրականությունների «անկախությունը». Աննա ԿոստանյանՎլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության օրվա առիթով Մենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ հանուն հզոր, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի. Էդմոն ՄարուքյանՎարչապետն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին Մենք կարող ենք տարբեր կերպ մտածել, վիճել, չհամաձայնել միմյանց հետ, բայց մեր Հայրենիքը մեկն է. և մեր ժողովուրդն անբաժանելի է. Վահե Դարբինյան Ուկրաինան հարվածներ է հասցրել Ուֆայի նավթավերամշակման գործարանի վրա Իրանի հետ hակամարտությունում ժամանակն աշխատում է ամերիկյան կողմի օգտին. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ռուսաստանում ընտրություններն ավարտվեցին․ հիմա ի՞նչ կլինի ռուբլու հետԿրեմլը հույս ունի վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Անկախության նկատմամբ արտաքին ոտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները. Սամվել Կարապետյան Երևանում այսօր երթևեկության սահմանափակումներ կլինեն Մաղթում ենք խաղաղ կյանք և բարգավաճում․ ՀՀժում ՌԴ դեսպանությունը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվՇնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. ՀՀ-ում ԵՄ առաքելություն Ողբերգական դեպք՝ Տավուշի մարզում. «Իջևան» ԲԿ-ում մահացած պտուղ է ծնվելGoogle-ն իր գլխավոր էջը զարդարել է հայկական եռագույնով Փաշինյանը պետք է հասկանա՝ Հայաստանի անկախության հռչակումն Ալիևի հետ քննարկման ենթակա չէ. Ուժեղ Հայաստան