Երբ մարդիկ կկարողանան ապրել Լուսնի վրա․ կանխատեսում
ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ամերիկյան Voyager Technologies տիեզերական ընկերության գործադիր տնօրեն Դիլան Թեյլորի խոսքով՝ մարդկությունը կկարողանա ապրել և աշխատել Լուսնի վրա արդեն հաջորդ տասնամյակում։
«Մարդիկ Լուսին կմեկնեն 2020-ականների վերջին։ Այնտեղ մենք կունենանք ինչ-որ լուսնային բազա։ Այն, հավանաբար, կլինի փչովի բնակավայր՝ կյանքի ապահովման համակարգով։ 2030-ականներին՝ 2032, 2033 թվականներին, դուք կկարողանաք նստել Նյու Յորքի հյուսիսում գտնվող ձեր պատշգամբում, նայել Լուսնին և տեսնել լույսերը, քանի որ մարդիկ այնտեղ կապրեն և կաշխատեն», - ասել է նա CNBC-ին տված հարցազրույցում։
Թեյլորը նաև նշել է, որ «տիեզերքն ավելի տարածված է, քան երբևէ», և արդյունաբերությունը նոր է սկսում զարգանալ։ Նա կարծում է, որ տվյալների կենտրոնները կարող են գործել տիեզերքում հինգ տարվա ընթացքում։
Ավելի վաղ ամերիկյան SpaceX ընկերության գործադիր տնօրեն Իլոն Մասկը հայտարարել էր, որ առաջին քաղաքը Լուսնի վրա կարող է հայտնվել 10 տարուց էլ պակաս ժամանակում։
«The Wall Street Journal»-ը հաղորդում է, որ ընկերությունը նախատեսում է Starship տիեզերանավի առաջին անօդաչու վայրէջքը կատարել Լուսնի վրա 2027 թվականի մարտին։
Հետևեք մեզ՝ այստեղ



