Երևան, 30.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ստեփանակերտում երկու տաճարների ավերումը Հայոց ցեղասպանության նախաշեմին շատ խորհրդանշական է. Ռուսաստանի հայերի միություն

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Ռուսաստանի հայերի միությունը վրդովմունք է հայտնել Ադրբեջանի կողմից հայկական քրիստոնեական և մշակութային-պատմական ժառանգության հետևողական ոչնչացման կապակցությամբ:

Կազմակերպությունն ընդգծում է, որ Ստեփանակերտում երկու տաճարների՝ Սուրբ Աստվածամոր հովանու մայր տաճարի և Սուրբ Հակոբ եկեղեցու ավերումը Հայոց ցեղասպանության նախաշեմին շատ խորհրդանշական է:

«Հատկանշական է, որ Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչները, ներառյալ նախագահ Իլհամ Ալիևը, նախկինում էլ չեն թաքցրել տարածաշրջանում հայկական մշակութային ժառանգության փոփոխման կամ ոչնչացման հետ կապված իրենց մտադրությունները»,- ասված է հայտարարության մեջ:

Ավելին, այդ ամենն ուղեկցվել է ադրբեջանական լրատվամիջոցների համապատասխան հռետորաբանությամբ: Միությունը քննադատությանը չդիմացող է համարել այն փաստարկները, ըստ որոնց մի շարք հուշարձաններ իբր կառուցվել են «առանց ադրբեջանական իշխանությունների հետ համաձայնեցման»:

«Տրամաբանական է հարցնել. իսկ հայերը ո՞ւմ հետ պետք է համաձայնեցնեին այնպիսի գլուխգործոցների կառուցումը, ինչպիսիք են Գանձասարի (XIII դար) և Դադիվանքի (IX–XIII դդ.) վանքերը, մ.թ.ա. I դարում հիմնադրված Տիգրանակերտ հնավայրը և նրա տարածքում գտնվող Վանկասարի եկեղեցին (VII դար), Ծիծեռնավանքը (IV–VI դարեր), Օխտը Դռնի (VI դար) և Գտչավանք (XIII դար) եկեղեցիները, Ամարասի վանքը (IV դար), Ղազանչեցոցը (XIX դար) և ավելի քան հինգ հարյուր այլ քրիստոնեական ճարտարապետական հուշարձաններ, որոնք հազարավոր տարիներ առաջ իրենց պատմական հողերի վրա կառուցել են հայերը, նաղքան աշխարհի քարտեզի վրա հայտնվել է Ադրբեջանը, որը «համաձայնեցում» է պահանջում տաճարների, հուշարձանների և հուշահամալիրների կառուցման համար այն հողերում, որոնց հետ նա ոչ մի առնչություն չի ունեցել»,- նշված է հայտարարության մեջ: 

Ռուսաստանի հայերի միությունը միաժամանակ քննադատել է Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը: Հեղինակները համոզված են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խուսափում է Ստեփանակերտում ավերված հայկական տաճարների մասին ուղղակի հարցերի պատասխաններից, ինչով փաստացի ձայնակցում է Ալիևին և արձակում նրա ձեռքերը՝ հետագա ցեղասպան քաղաքականության իրականացման համար:

Հետևեք մեզ՝ այստեղ

Նոր Հաճնի կամրջի տակ երիտասարդ կնոջ մարմին է հայտնաբերվելՀայաստանում ՄԻԱՎ-ով վարակման նոր դեպքերն աճել են ավելի քան 20%-ով. UNAIDSԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1500-ըԳազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանի ու Սևանի որոշ հասցեներում՝ հուլիսի 31-ինԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Նալբանդյան փողոցումԹուրքիայում Հայոց ցեղասպանություն բառի համար փակված ռադիոկայանը դիմել է դատարանԲախվել են թիվ 65 և 4 երթուղիները․ բուժօգնության է դիմել 5 անձԲաքվում հաղթած մարզիկները վերադարձել են ՀայաստանՈւկրաինայի ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 2 մարդ է զոհվել Զապորոժիեիում. այլ զոհեր նույնպես եղել ենԵրկու աշխատողներ կոյուղու մեջ են ընկել Գազ չի լինի հուլիսի 31-ին 10:00-ից մինչև ժամը 17:00-ն Հանձնելու են Տիգրանաշենն ու միջանցքը՝ կտրելով Սյունիքն ու Վայոց ձորը մնացած Հայաստանից․ Ավետիք ՉալաբյանՈւնենք հարյուրավոր մասնագիտություններ, որոնք, ցավոք, բուհ դիմելիս ուսանողները չեն նախընտրում. Ատոմ ՄխիթարյանՆոր Հաճնի խոշոր ավտովթարի հետևանքով վիրավորներից մեկը մահացել է Չեմ ցանկանում Թուրքիայի «աղտոտված քաղաքական մթնոլորտի» մաս լինել. Թուրքիայի նախկին վարչապետ ՎՏԲ-Հայաստան Բանկ. «Կայուն» ավանդ՝ մինչև 10% տարեկան տոկոսադրույքով և բջջային հավելվածով ձևակերպելու հնարավորությամբԻրանի հարավ-արևմտյան մասում գտնվող երկու ուսանողական հանրակացարանի շենք վնաuվել է ԱՄՆ ԶՈւ-ի hարվածների հետևանքով Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և կոմբայնը․ կա վիրավnր ԱՄՆ-ի հարձակումների հետևանքով Քեշմ կղզում 3 մարդ է զոհվել Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումըՍեփականության իրավունքը և ՀԷՑ-ի շուրջ զարգացումները․ ինչ հարցեր են առաջանումԻսրայելական ԱԹՍ-ները թիրախավորել են Լիբանանի հարավային շրջանները Կյանքից հեռացել է Սոկրատ Խանյանը Հաղորդագրությունները չհիմնավորված են և բնավ փաստացի չեն. ՉԺՀ ԱԳՆ ներկայացուցիչը՝ Իրանին hրթիռային համակարգեր ուղարկելու մասին Ինչպես համատեղել ինովացիաներն ու հանքարդյունաբերությունըՈրտեղ է գտնվել Վահե ԱպիկյանըՀայաստանում խոշոր ներդրում կատարողները երաշխիք չունեն, որ իշխանություններն իրենց չեն սահմանափակի. Հրայր ԿամենդատյանՈվքեր են պահում Հայաստանի տնտեսության ողնաշարը․ ինչ են ցույց տալիս խոշոր հարկատուների տվյալները10.9 մլն դրամի համակարգչային հափշտակnւթյուն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Եվրահանձնաժողովը Կիևին 3,47 միլիարդ եվրո է հատկացրել uպառազինnւթյան համար «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի պատանի ջութակահարը Էստոնիայում անցկացվող կրթական ուղևորությանը Ամենավտանգավոր մարզաձևերից մեկը. ե՞րբ կարող է սահնակը Բոյինգի արագություն «բացել». «Փաստ»ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լքված շենքում լուսանկար անելիս 15-ամյա տղան կորցրել է հավասարակշռությունն ու ընկելԱսում էր` եթե գնամ, կտխրե՞ս. անհետ կորած համարվող Վահեի մայրը մանրամասներ է պատմում Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 հուլիսի). Ստեղծվել են «եռյակ» դատարաններ. «Փաստ»Արմատների մեջ ժամանակը դառնում է հավերժություն. «Փաստ»Արևային վահանակներից պատրաստված ցանկապատը կարող է ավելի մատչելի լինել, քան ավանդական ցանկապատը. Որո՞նք են դրա առավելությունները Հայաստանը կարող է դուրս գալ ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից, կարող է հեռանալ Ռուսաստանից, բայց ոչ երկար ժամանակով. «Փաստ»Տիգրանաշենի ու Կիրանցի բնակիչները ՔՊ-ին շատ քիչ ձայն են տվել. Արմեն ՄանվելյանԵՄ-ն ճնշnւմ կգործադրի ՀՀ-ի վրա, որպեսզի վերջինս վիզային ռեժիմ մտցնի ՌԴ-ի հետ և միանա պատժամիջnցներին. Եվրախորհրդարանի պատգամավոր Մեր պայքարի ընկեր Ավետիք Չալաբյանի ուղերձը Վաղուց աճեցված ձուկ չեմ օգտագործում, վրայից տարօրինակ ճարպեր են հոսումԱմենակարողի օգնությամբ ագրեuորը կպատժվի արդեն այսօր. ԻՀՊԿ «Lori Peak» հանրային սննդի օբյեկտում արձանագրվել է թունավորում. արտադրական գործունեությունը կասեցվել է ՀՀ կառավարությունը կիրակի հրաժարական կտա Եվրոպան իր լոլոներով խաբել է Հայաստանին. «Փաստ» Բելգիայի Դաշնային խորհրդարանում կրկին բարձրացվել է Ավետիք Չալաբյանի քաղաքական հետապնդման հարցըԶոլաքար-Վարդենիկ ճանապարհին «Mercedes»-ը բախվել է կայանված «Ford Transit»-ին, ապա բետոնե պատնեշին և հայտնվել դաշտում․ կա տուժած Մոտոցիկլետ լվանալիս երեխան էլեկտրահարվել է