Երևան, 20.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հողի մեջ աճող «սարդը». ոչ թե ընկույզ, այլ լոբազգի. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գետնանուշը (Arachis hypogaea) աշխարհում լայնորեն տարածված մշակաբույս է: Գետնանուշի սերմերը հարուստ են սպիտակուցներով, առողջ ճարպերով, վիտամին E-ով, B խմբի վիտամիններով: Գետնանուշի յուղը լայն տարածում ունի ԱՄՆ-ում և համարվում է էներգետիկ սնունդ։ Գետնանուշի սերմերը պարունակում են մինչև 60 % յուղ և մինչև 34 % սպիտակուց։ Յուղն օգտագործվում է սննդի, ինչպես նաև պահածոների, հրուշակեղենի և օծանելիքի արդյունաբերության մեջ։

Գետնանուշի հայրենիքը Հարավային Ամերիկան է (հատկապես Բրազիլիան և Պերուն)։ Մարդիկ այն սկսել են մշակել մոտ 7–8 հազար տարի առաջ, իսկ Եվրոպա է հասել 16-րդ դարում՝ իսպանացի և պորտուգալացի ծովագնացների միջոցով։

Այնուհետև այն տարածվել է Աֆրիկայում, Ասիայում և Հյուսիսային Ամերիկայում։

Գետնանուշը ծաղկում է հողի վրա, բայց պտուղները զարգանում են հողի տակ, ինչի պատճառով էլ այն հայերենում ստացել է իր անվանումը՝ գետին-ա-նուշ՝ գետնանուշ։ Իսկ ահա աշխարհում հայտնի անունը՝ «արախիս», գալիս է հուներեն համանուն բառից, որը նշանակում է սարդ. պատճառը նրա պտուղների նմանությունն է սարդին:

Հետաքրքիր է, որ չնայած իր անվանը, գետնանուշը ոչ թե ընկույզ է, այլ լոբազգի բույս։ Ունի մոտավորապես 70 տեսակ, որոնց մեծ մասը վայրի է։ Շատ տեսակներ աճում են հիմնականում Բրազիլիայում, միայն մի տեսակը՝ արդյունագործական գետնանուշը կամ հողային ընկույզն է (Arachis hypogaea) շատ հայտնի բոլոր երկրներում: Այն ունի մեծ արդյունաբերական նշանակություն, աճեցվում է հիմնականում Ամերիկայի, Ասիայի և Աֆրիկայի արևադարձային երկրներում, իսկ եվրոպական երկրներից՝ Իսպանիայում, Իտալիայում, Ուկրաինայում և Ֆրանսիայում։ Հայաստանում գետնանուշը լայնամասշտաբ չի մշակվում, բայց հնարավոր է աճեցնել, և մասնավոր հատվածում սեփական օգտագործման կամ անգամ հետաքրքրության համար աճեցվում է։ Մշակության համար ավելի հարմար են Արմավիրի և Արարատի մարզերը, պահանջում է տաք և արևոտ կլիմա, թեթև, ավազակավային հող, ունի մոտ 120–150 օր աճման շրջան: Գետնանուշի մեկ բույսը կարող է տալ մինչև 40 պտուղ, իսկ ցողուններով կարելի է կերակրել անասուններին։ Գետնանուշի միջին բերքը ոռոգվող հողերում կազմում է 10-12 ց/հա, սակայն բարենպաստ պայմաններում և բարձր ագրոտեխնիկայի դեպքում բերքը հասնում է 35 ց/հա և ավելի։ Գետնանուշը նաև հարստացնում է հողը ազոտով՝ օգտակար լինելով գյուղատնտեսությանը։

Հայաստան գետնանուշ հիմնականում ներմուծվում է Իրանից, Չինաստանից, Հնդկաստանից և օգտագործվում է թե՛ որպես ուտելի ընկույզ, թե՛ հրուշակեղենի մեջ, թե՛ ձեթի արտադրության համար:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Փարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակումՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՍպերցյանի թիմի հերթական հաղթանակը«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ի ծննդատանը կյանքից հեռացած նորածինն ունեցել է անհամատեղելի կենսական տվյալներԶելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտիցԳյուլբենկյան-Հրաչյա Քոչար փողոցների խաչմերուկում բшխվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Չհամարձակվե՛ք դիպչել Տիգրանաշենին. Հայաստանի հողերից մեկ միլիմետր չպետք է պակասի. Ավետիք ՉալաբյանԳյուղացուն հոգ տարեք, նա´ է երկիրը պահողը. Հրայր ԿամենդատյանՁերբակալվել է Լիմոժի քաղաքապետարանի հրկիզման համար կասկածվող անձը ԱՄՆ-ն օգնում է Հայաստանի իրավապահ մարմիններին՝ ամրապնդելու քննչական կարողությունները Ակբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսերԿրեմլը հայտարարել է, թե ով պետք է Ուկրաինան ներկայացնի բանակցություններում Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում ընտրվելու համար կառաջադրվի Կարեն Առուստամյանի թեկնածությունը Google Cloud-ի խափանում. տասնյակ ծառայություններ, այդ թվում՝ բանկային, անհասանելի են եվրոպական մի շարք երկրներում Ամերիկյան զինվnրականները Կիևին օդային hարձակումների մասին նախազգուշացումներ են տրամադրում նախկին ծավալով. Ռուբիո Նիդեռլանդների վարչապետն ու նրա զուգընկերը 2027-ին ծնողներ կդառնան Ֆասթ Բանկի բիզնեսի վարկավորման նոր մոտեցումները․ Արտավազդ ԹառոյանՈւիթքոֆը Զելենսկիի հետ կհանդիպի Օսլոյում, ապա կմեկնի Մոսկվա Մի օր էլ Փաշինյանը Երևանի թաղամասերից մեկը չի համարի Հայաստան. Մարիաննա ՂահրամանյանԿենտրոնական ընտրական հանձնաժողովը կոչ է անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ NYT. ԱՄՆ-ն մտադիր է համոզել Զելենսկուն համաձայնել զիջումների Դոնբասի հարցում Կրակոցներ՝ Արագածոտնում, տանտերը կրակել է, գողը տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿՄիասին կարող ենք կառուցել զարգացող, բարեկարգ ու նոր հնարավորություններով լի Գավառ. ՀայաՔվե Թեհրանի հարաբերությունները Մոսկվայի և Պեկինի հետ կախված չեն երրորդ երկրների ազդեցությունից. Բաղայի Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու գինը․ գազը կթանկանա 69%-ով «Հայկական քվե» կուսակցության թիմը Գավառում շարունակում է առաջ ընթանալՀայաստանին ԵԱՏՄ-ից հեռացնելու սցենարը՝ քննարկման սեղանին․ զեկույցը կներկայացվի Պուտինին և Փաշինյանին Լարվածությունը սրվում է․ Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսությունը զինված ոստիկանների հսկողության տակ է ԵԱՏՄ-ն զգուշացրել է Հայաստանի համար առկա ռիսկերի մասին՝ ԵՄ-ին միանալու դեպքում Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի Դեղերի էժանացում՝ եվրոպական փորձով. «Ուժեղ Հայաստան» կուսակցության օրենսդրական նոր նախաձեռնությունը. տեսանյութԿԳՄՍ նախարարության և Գենտի համալսարանի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձորի մի շարք հասցեներում, Լոռու մարզի Շահումյան բնակավայրում՝ հոկտեմբերի 21-ին Հիմա ես ի՞նչ անեմ, հանե՞մ էս մարդկանց աշխատանքից, թե պահեմ. Փաշինյան «Գուստավի» մենեջերը կալանավորվել է կանանց սանհանգույցում գաղտնի նկարահանման գործով Դեղերի գների նվազեցմանն ուղղված բարեփոխումը կնպաստի մեր քաղաքացիների կյանքի բարելավմանը. Մարիաննա ՂահրամանյանԳերմանա-շվեդական «պայքարից» մինչև ժամանակակից լայն տարածում. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 հոկտեմբերի). Գիտաշխատողների բողոքի ցույցը, 33 մետրանոց Սուրբ խաչի հանդիսավոր բացումը. «Փաստ»Ծառուկյանն ու Հարությունյանը՝ RAF-ի լավագույնների հնգյակում Նոր խստացումներ՝ ՌԴ-ում օտարերկրացիների համար․ քաղաքացիություն ստանալու պայմանները կփոխվեն Հիփոթեք ունեցող ծնողների համար կարևոր փոփոխություն․ նոր նախագիծ է քննարկվում Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ»Տավուշի բաժնի համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել Գավառում քարոզարշավը շարունակվում է. ՀայաՔվեՉեմպիոնների լիգա. մեկնարկում են լիգայի փուլի երրորդ տուրի հանդիպումները Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն ՀովասափյանՄենք չենք կարող խոսել բարիդրացիական հարաբերությունների մասին, երբ հարևան երկրները հյուրընկալում են ագրեuորին. Բաղայի Այս շրջագայության արդյունքները կարևոր կլինեն ոչ միայն Ֆրանսիայի արտաքին քաղաքականության, այլև անձամբ Մակրոնի համար. Զաքարյան Հայաստանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը Եկեղեցու վրա. «Փաստ»«ՀայաՔվե»-ն պատրաստվում է կրկին դիմել Մագդալենա Գրոնոյին՝ Արցախի վերաբերյալ հասցեական մի շարք հարցադրումներով