Երևան, 08.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Փորձում է խաբել թե՛ ժողովրդին, թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին Ազգային ժողովում՝ քպական մենության մեջ, Փաշինյանը հայտարարեց, թե հայ-ռուսական հարաբերությունները «բարձր մակարդակի վրա են», իբր՝ ամեն ինչ լավ է: Փաշինյանը, որ մշտապես լարվածության է տարել հայ-ռուսական հարաբերությունները, հիմա փորձում է հրապարակայնորեն դիրքավորվել որպես համարյա ռուսամետ, անգամ՝ ռուսական քարոզչության եզրաբանությունն է փոխառել, «ինոագենտներից» է խոսում ու նման բաներ:

Ակնհայտ է, որ Փաշինյանը բլեֆ է անում ու «վա բանկ» է գնում՝ փորձելով ցույց տալ, թե ՌԴ նախագահ Պուտինի հետ իր վերջին հանդիպումը ոչ թե արտաքին-քաղաքական տապալում էր, այն էլ՝ դղրդյունով, այլ հակառակը՝ «ամեն ինչ հրաշալի է...»: Իսկ ինչո՞ւ է Փաշինյանն այդ մանիպուլ յացիային դիմում: Պարզ պատասխանը նույնպես ակնհայտ է. Փաշինյանը հրաշալի տեղյակ է հանրային տրամադրություններին: Իսկ հանրային տրամադրություններն այնպիսին են, որ հասարակության ճնշող մեծամասնությունը՝ ա) կողմ է Ռուսաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների պահպանմանն ու զարգացմանը, բ) դեմ է Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելուն, գ) հասկանում է, որ դա վատ հետևանքներ է ունենալու անմիջականորեն յուրաքանչյուրի կյանքի որակի ու կենսամակարդակի վրա, դ) տեսել է Պուտինի հետ Փաշինյանի վերջին հանդիպումը ու հասկացել, որ վիճակը չափազանց լուրջ է ու ոչ դրական:

Դրա համար էլ Փաշինյանը ներքին լսարանի, հատկապես իր՝ արդեն տատանվող կողմնակիցների վրա փորձում է տպավորություն թողնել, թե բոլորը «սխալ» տեսանյութ են դիտել, իրականում ինքը շատ էլ լավ հարաբերությունները կարգավորել է Պուտինի հետ: Բայց դա զուտ նախընտրական, քարոզչական «փուչիկ» է: Փաշինյանի նշած «հաջող հանդիպումից» մեկ օր անց ռուսական պաշտոնական լրատվամիջոցը հրապարակում է հարցազրույց ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ: Հարցազրույց, որ լի է զուսպ, բայց բավականին կոշտ գնահատականներով, թե Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները խզել ցանկացող Փաշինյանի կառավարությունը ինչ տնտեսական ծանր հետևանքների կարող է բերել Հայաստանին:

Վստահ ենք, որ Հայաստանում շատ-շատերին է հետաքրքրում ու մտահոգում, թե ինչ ծանր հետևանքներ կարող են լինել Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու, ԵԱՏՄ-ից դուրս գալու (մեկը մյուսին համարժեք է), ասել է թե՝ Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի վարած արկածախնդրական արտաքին քաղաքականության հետևանքով:

Քանի որ այս հարցը նոր չէ, կան բազմաթիվ փորձագիտական գնահատականներ առ այն, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու և ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքով Հայաստանի ՀՆԱ-ն (համախառն ներքին արդյունքը) կարող է կրճատվել 25-40 տոկոսով: Վերցնենք միջինը՝ 30 տոկոսով: Պարզ ու մատչելի տարբերակով ասած՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը կհանգեցնի այն բանին, որ Հայաստանում բոլոր բնակիչների եկամուտները, ապրուստի միջոցները առնվազն 30 տոկոսով կկրճատվեն: Փաշինյանական պաշտոնյաներն ու նրանց յուրային օլիգարխները դա միգուցե չզգան էլ, բայց ցանկացած նորմալ քաղաքացի անմիջապես իր մաշկի վրա կզգա հետևանքները: Որովհետև կկրճատվեն նաև բյուջեի միջոցներն ու հատկացումները:

Ավելի պարզ: Փաշինյանի՝ այդքան «բարձրամակարդակ» ներկայացրած հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Պուտինն ուղիղ տեքստով ասաց (նույնն է, թե՝ զգուշացրեց), որ եթե 2024-ին հայ-ռուսական առևտրաշրջանառությունը 11 մլրդ դոլար էր կազմել, ապա 2025-ին այն նվազել է մինչև 6,4 մլրդի, թեպետ էլի բարձր է, քան ռուս-ադրբեջանական առևտրաշրջանառությունը: Բայց հիմնականն այն է, որ այդ 6,5-ի մեջ 1,2 միլիարդ դոլարը Հայաստանից ռուսական շուկա արտահանվող գյուղմթերքի, գինիների, ծաղիկների մասնաբաժինն է: Այսինքն, եթե խզվում են Ռուսաստանի հետ հարաբերությունները (իսկ Փաշինյանը հենց այդ գծի վրա է, ինչ էլ որ ԱԺ ամբիոնից հայտարարի), ապա Հայաստանի գյուղմթերք արտադրողները զրկվում են ռուսական ու ԵԱՏՄ շուկայից, այդ 1,2 միլիարդ դոլարի արտադրանքն իրացնելու հնարավորությունից ու դրանից ստացվող եկամուտներից: Սա նշանակում է՝ սնանկացած գյուղացիական տնտեսություններ, նշանակում է՝ աղետ Հայաստանի գյուղատնտեսության կամ այդ գյուղատնտեսությունից այս 8 տարվա մեջ մնացած բեկորների համար:

Բայց դա էլ ամենը չէ: Նույն Ալեքսեյ Օվերչուկը ՏԱՍՍ-ին տված վերոհիշյալ հարցազրույցում շատ պարզ ասում է, որ եթե Հայաստանի կառավարությունը գտնում է, որ ռուսական ընկերություններն ու գործարարները չեն կարող գործել Հայաստանում, ապա ինչո՞ւ պիտի հայկական ընկերություններն ու գործարարները Ռուսաստանում գործելու և փող աշխատելու հնարավորություն ունենան: Ովքեր չհասկացան, «թարգմանենք». Ռուսաստանը Փաշինյանին պարզից էլ պարզ ասաց՝ եթե շարունակելու եք ռուսամետ գործիչների, այդ թվում՝ ռուսական գործարարների (նկատի է առնվում նախ՝ Սամվել Կարապետյանը) հետապնդումները, ապա սպասեք պատասխան համարժեք քայլերի: Չենք մոռացել, չէ՞, թե որքան հայ է ապրում ու աշխատում Ռուսաստանում:

Բայց այն, որ տասնյակ ու տասնյակ հայ գործարարներ ու նրանց հետ շաղկապված հազարավոր ու տասնյակ հազարավոր հայ մարդիկ կտուժեն անմիջականորեն, ու կտուժեն Փաշինյանի «քաղաքականության» հետևանքով, դեռ «ծաղիկներն» են: Էլ ավելի հազարավոր, տասնյակ հազարավոր հայ մարդիկ էլ չեն կարողանալու Ռուսաստան «խոպան գնալ», գնացածները չեն կարողանալու այնտեղ մնալ, իսկ եթե մնան էլ, ապա չեն կարողանալու Հայաստան գումար փոխանցել:

Հա, ամենից կարևորի մասին: Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը Հայաստանի համար նշանակելու է նաև այն, որ ներկայի 177 դոլարի փոխարեն ռուսական բնական գազը Հայաստանն ստիպված կլինի գնել Եվրամիության գներով՝ 1000 խմ-ն 600 և ավելի դոլարով: Դա նշանակում է էլեկտրաէներգիայի, առհասարակ, կոմունալ ծառայությունների շոշափելի թանկացում, բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների թանկացում, հայկական արտադրանքի՝ էներգակիրների հետ կապված գրեթե ամբողջ տեսականու նկատելի թանկացում, գնային մրցունակության կորուստ և այլն, և այլն՝ մի ահռելի ցանկ, որը դատարկելու է յուրաքանչյուրիս գրպանը: Կարճ՝ դա նշանակում է սոցիալական ու տնտեսական կաթված:

Ի լրումն, առաջիկա օրերին Երևանում սպասվում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը (մայիսի 4-5): Ենթադրվում է, որ դա ընդամենը լինելու է Փաշինյանին ընտրություններից առաջ «եվրո» աջակցություն ցուցաբերելու քարոզչական միջոցառում: Բայց նախ՝ հարցն այն է, որ ԵՄ ռուսատյաց ներկայացուցիչները որքան էլ ցանկանան Ռուսաստանին վատություն անել, հասկանում են, որ Փաշինյանը, 8 տարվա իշխանություն լինելով, տապալել է ամեն ինչ, ինչ հնարավոր էր տապալել, իսկ ժողովուրդն էլ մերժում է նրան: Եվրամիությունում էլ լավ գիտեն, որ Փաշինյանը ավտոկրատ ու արկածախնդիր գործիչ է, ի լրումն՝ ցածրագույն վարկանիշով: Ու ԵՄ-ականներից ոմանք էլ մտածելու տեղ ունեն՝ կառչած մնալ իշխանությունն ակնհայտորեն կորցնող Փաշինյանից ու թշնամանան ամբողջ հայ ժողովրդի հետ, թե «զոհաբերեն» Փաշինյանին ու պահպանեն հայ ժողովրդի ու ՀՀ հաջորդ իշխանության հետ համագործակցելու հնարավորությունները: Չսխալվեն, ինչպես դա արեցին Վրաստանում:

Այո, Փաշինյանը փորձում ու ցանկանում է մոլորեցնել թե՛ ժողովրդին, թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին: Բայց, կարծես, ոչ մի ուղղությամբ բան դուրս չի գալիս. ժողովուրդը վաղուց է դա հասկացել, Ռուսաստանում էլ են հասկացել, ոնց որ թե Արևմուտքում էլ են սկսել հասկանալ:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արսեն Հարությունյանը RAF լիգայում չեմպիոնական գոտեմարտ կանցկացնի Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքումՑուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվելԾաղկահովիտի խաչմերուկում բախվել են «ԳԱԶ 53» մակնիշի բեռնատարը և «Mercedes»-ը․ կա 1 զnհ, 2 վիրավnր Ինչպես մեծ ընտանիքում․ Ռոսսոտրուդնիչեստվոյի ղեկավարը՝ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների մասին ՌԴ-ն վստահ է Ուկրաինայի hակամարտությունում իր հաղթանակին, այն շատ մոտ է․ Պեսկով Երբ ձուկը նեխման են ենթարկում, որ դառնա... ուտելի. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 սեպտեմբերի). Հիմնադրվել է Մխիթարյան միաբանությունը. «Փաստ»Արմավիրի մարզի Գայ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի ևս 3-5 աստիճանով, ապա աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով Իրականում ի՞նչ կատարվեց ընտրություններից հետո. ինչո՞ւ ոմանց մոտ լռություն սկսվեցԱռնվազն հինգ մարդ է զnhվել Չինաստանի հարավ-արևելյան նահանգում սելավի հետևանքով Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ»Մեծ Բրիտանիան 135 մլն դոլար կհատկացնի ԱՄՆ-ից Ուկրաինայի համար Patriot-ի hրթիռներ գնելու նպատակով Ֆինլանդիան 356 մլն եվրո արժողությամբ պարիսպ է կառուցել Ռուսաստանի հետ սահմանին «Ուկրաինան պարտվում է պատերազմում». The Spectator Ի՞նչ է իրականում տեղի ունեցել Կոռնիձորում․ ադրբեջանցիների առաջխաղացում կա՞ Ուկրաինայի ԶՈւ-ն hարվածել է ՌԴ մի շարք քաղաքների․ կան տnւժածներ Ինչի՞ կհանգեցնեն Հայաստանի եվրոպական երազանքները. «Փաստ»Ազգային կրթությունը հետընթաց է ապրում, ինչը շատ մտահոգիչ է. Ատոմ ՄխիթարյանԱրմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ումԳիշերը ՌԴ ԶՈւ-ն զանգվածային hարված է հասցրել Կիևին․ կան զnhեր և վիրավnրներ Խորհրդանշական ժեստեր՝ իրական երաշխիքների փոխարեն. «Փաստ»Ի՞նչ զարգացումներ են հնարավոր Բիշքեկյան հանդիպումից հետոՃիշտ կլիներ, որ մի այլ հեղինակ էլ տպագրեր «Հետքայլ արա՝ լսիր Սերժին» գիրքը. Վահե Հովհաննիսյան Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արարատի և Լոռու մարզերի մի շարք հասցեներում 50 տարի անկողնուն գամված առաջին կարգի հաշմանդամ կնոջը պետությունը «բարեկեցիկ» է ճանաչել. Իրինա Յոլյան«Աշխույժ, ընկերասեր, հումորով, բարի տղա էր Հարութս».Հարութ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Դրախտիկ-Տող հատվածում. «Փաստ»Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 8-ի 08։00-ի դրությամբ Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում «Ձերբակալված կամ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում. «Փաստ»«Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ»Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Սուրեն Պապիկյանը ստուգայցեր է կատարել ՊՆ մի շարք ուսումնական զորամասեր և կենտրոններ Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը Ներկայացվել է Հայաստանի՝ ԱԲ ենթակառուցվածքների զարգացման տեսլականը Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ»Գրոսին շնորհակալություն է հայտնել ՌԴ-ին և Ուկրաինային Զապորոժիեի ԱԷԿ-ի վերանորոգման ժամանակ հրադադարի համար Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ»Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ»Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ»Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»Սեպտեմբերի 8-ին և 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԻսրայելի անվտանգության կաբինետը քննարկել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակըՀոբարձի գյուղում հրազենային միջադեպի հետևանքով 30-ամյա տղամարդ է վիրավորվելԵԱԶԲ․ Հայաստանում գնաճը օգոստոսին կազմել է 4,4%Հեղափոխականների իշխանությունը շուտով չի կարողանալու վճարել ռեպրեսիվ ապարատի աշխատավարձերը. Հրայր ԿամենդատյանՀայկական նոր դիվանագիտության դեմքը․ կեղտոտ կոշիկներ, ճմռթված կոստյում. Հրայր ԿամենդատյանՄիլիոնների փոխհատուցման պահանջ ԵՊՀ-ին. ընդդիմադիր հայացքներով դասախոսը շահել է դատարանումԱդրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն Մանվելյան