Երևան, 14.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Խաղաղությանն ուղղված հատկապես ու՞մ և ո՞ր ջանքերը պետք է դառնան աշխարհի համար օրինակ. Արտակ Զաքարյան

ԲԼՈԳ
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Հարավային Կովկասում խաղաղության ուղղությամբ ջանքերը պետք է դառնան օրինակ ամբողջ աշխարհի համար։

Այո իհարկե, դարերով իրենց բնօրրանում ապրած հարյուր հազարավոր հայերի իննը ամիս սովի մատնելուց հետո, ցեղասպանության ռեալ վտանգի տակ, բռնի տեղահանելը, ունեզրկելն ու հայրենազրկելն ըստ նախագահ Էրդողանի՝ «շատ լավ օրինակ» է ամբողջ աշխարհի համար:

Նախորդ դարասկզբին իր խնդիրները մեկ ու կես միլիոն հայերի ցեղասպանությամբ, տեղահանումով, ու մինչ այսօր՝ ժխտողականությամբ լուծող երկրի ղեկավարն աշխարհի հանար «խաղաղության լավ օրինակ» է գտել:

Թուրքիայի նախագահը երևի մոռացել է, որ բոլորովին վերջերս հենց ինքն էր հայտարարել «Ինչպես մենք մտանք Լիբիա և Ղարաբաղ, այնպես էլ կարող ենք մտնել Իսրայել։ Ոչինչ չի խանգարում մեզ դա անել»:

Ահա այսպես 150.000-անոց փոքր Արցախի դեմ պատերազմով հպարտացող 90 միլինանոց երկրի ղեկավարն աշխարհին խորհուրդ է տալիս օրինակ վերցնել Հարավային Կովկասում գործադրված խաղաղարար ջանքերից:

Հետևենք պարոն Էրդողանին և տեսնենք, թե ինչպե՞ս է աշխարհը կիրառում Հարավային Կովկասի օրինակը (Արցախի ժողովրդի բոլոր իրավունքները ոչնչացնելու միջոցով):

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն անտեսած և փոխարենը Ադրբեջանի ռազմական ագրեսիայի արդյունքները ողջունած Ուկրաինան, երկարատև պատերազմից հետո ստիպված կլինի հաշվի նստել Դոնբասի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հետ ( նույնիսկ, եթե այն չճանաչի):

Իրանը ևս ողջունեց ԵԱՀԿ ՄԽ ջանքերն անտեսած, Արցախն ուժով նվաճած ու հայերին տեղահանած Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Ինքնորոշման միջազգայնորեն իրավունքի մասին ոչ մի խոսք: Այժմ Իրանը բողոքում է, որ ԱՄՆ և Իսրայելը խախտում են միջազգային իրավունքը և ռազմական ուժի կիրառմամբ ցանկանում են պարտադրել իրենց պահանջները:

Եթե պարոն Էրդողանը մտահոգված է Գազայի, Լիբանանի և ընդհանրապես՝ ողջ տարածաշրջանում խաղաղության հարցերով, ապա ինչու՞ այդ խաղաղասիրությունը ոչ մի կերպ չերևաց, երբ Արցախում հայերն էին ապրում և պայքարում իրենց իրավունքների համար:

Այդ խաղաղասիրությամբ ինչու՞ չի հորդորում Ադրբեջանին՝ դուրս բերել զորքերը ՀՀ սուվերեն տարածքներից: Նրա խաղաղարար ջանքերի մեջ չի՞ մտնում արդյոք կեղծ դատավարությամբ ադրբեջանական բանտերում գտնվող հայերին Հայաստան վերադարձնելու հարցը...

Ի վերջո, խաղաղությանն ուղղված հատկապես ու՞մ և ո՞ր ջանքերը պետք է դառնան աշխարհի համար օրինակ: Նիկոլ Փաշինյանի կառավարության թուլամորթ ու նսեմացած կեցվածքը՞, պատերազմով ժողովրդին վախեցնելու նախընտրական քարո՞զը, թե՞ Իլհամ Ալիևի կառավարության կողմից՝ Հայաստանի տարածքով անխոչընդոտ «միջանցք» ու ՀՀ սահմանադրական փոփոխություններ պահանջելը:
 
Հայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում ԷՀայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերըՎրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել էՀայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում. Էդմոն ՄարուքյանOpenAI-ի գործադիր տնօրենը վախենում է ԱԲ-ի օգտագործման դիստոպիկ սցենարիցԱրաբկիրում տղամարդը դանակը ձեռքին հայհոյել է ինչ-որ անձանց՝ փորձելով նրանցից մեկի նկատմամբ հաշվեհարդար տեսնելՄենք այլևս չենք լռելու. խորհրդարանում պայքարում ենք մեր հայկական ինքնության համար. ՈՒժեղ ՀայաստանՊատերազմը պետք է ավարտվի. ԶելենսկիՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներՄենք կշարունակենք nչնչացնել Իսրայելին uպառնացող ցանկացած uպառնալիք․ ՆեթանյահուԴադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի այլալեզու որևէ տառ չկաԼեհաստանում զինուժին թույլ են տվել օդային տարածքում խոցել օտար օբյեկտներՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԿանադայի վարչապետը ակնկալում է ԵՄ-ի հետ համագործակցության զգալի խորացումՆեյմարը չի ցանկանում վերադառնալ հավաքական․ ԱնչելոտտիՑեմենտի գինը 20% թանկացել է․ ինչո՞ւ կառավարությունը չի փոխում իրանական կլինկերի տուրքը, իսկ «Հրազդան ցեմենտը» դառնում է «888». Հրայր ԿամենդատյանՀաջիևին չպատասխանելը նշանակում է՝ կա՛մ վախեր ունեն, կա՛մ չեն կարողանում Ալիևին տված խոստումների տակից դուրս գալ․ Գառնիկ ԴավթյանՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է դաշինքի երկրներին ուժեղացնել Կիևին ռազմական աջակցությունըԿայացավ Buissup Challenge-ը․ 150 մասնակից, 10 բիզնես մարտահրավեր և 3,5 մլն դրամ մրցանակային ֆոնդՓաշինյանի սեղանին Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոխեք․ Մարիաննա ՂահրամանյանՈրպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներԳլխավոր մրցանակ՝ iPhone 18 ProՓաշինյանը չի՛ առաջնորդվում ազգային շահերով. Նարեկ ԿարապետյանՖինլանդիան կմիանա ֆրանսիական միջուկային զսպման նախագծին ԱՄՆ-ում օդանավակայան կվերանվանվի քանթրի երաժշտության լեգենդ Դոլլի Փարթոնի անունով Մեծ Բրիտանիայում հայտարարել են Ուկրաինայի հարցով «Անքորիջյան փոխզիջման» ավարտի մասին Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի տեսությունը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» (ԶՊՄԿ) Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումի ռազմավարական հովանավորն էՄեր պայքարը անձի դեմ չէ, այլ արհեստական ներմուծված գաղափարախոսության. Ավետիք Չալաբյան«Ռուսիչ» դիվերսիոն-գրոհային խմբի ղեկավար Ալեքսեյ Միլչակովը ողջ է ԶՈՒ ատեստավորում․ թերությունները և հետևանքները․ ՀՃԿ ղեկավար, պահեստազորի փոխգնդապետ Ռուբինյանն ընդունել է Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին Կանադան ձգտում է ԵՄ-ի հետ «եզակի դաշինքի», բայց ոչ անդամակցության. Քարնի Եթե տեսնում եք ՀԱՊԿ-ին այլընտրանք կա, եկեք, ներկայացրեք. Նարեկ Կարապետյան ԱԷՄԳ-ը ավելի քան վեց ամիս գրեթե մուտք չի ունեցել Իրանի միջուկային օբյեկտներ Հեղափոխությունը շարունակելը կամ նորից իրականացնելը չարիք է մեր երկրի համար. Հրայր ԿամենդատյանԴպրոցում աշակերտին սովորեցնում են անտեսել հոգևորը և ձգտել միայն նյութական բարիքների. Ցոլակ ԱկոպյանԻրանը հրապարակել է այն նավերի ցանկը, որոնց արգելված է Հորմուզի նեղուցով անցնելը Իշխանությունները մեր երկրի համար մինչ օրս որևէ ռեալ համագործակցություն ձեռք չեն բերել. Աննա ԿոստանյանՀարբած տղամարդը ներքնազգեստով խեղդել է կնոջըՏիգրանաշենն ադրբեջանական անվամբ կոչելը թուլացնում է Հայատանի բանակցային դիրքերը․ Լենա ՄաթևոսյանԱԷՄԳ-ն կրկին մեկնում է իր ձեռքը Իրանին՝ հրավիրելով համատեղ աշխատանքի միջուկային ծրագրին վերաբերող հարցերը պարզաբանելու համար. Գրոսի Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հաջիևին Էս թմրանյութերի տարածման դեմը ո՞նց եք առնելու․ Նարեկ ԿարապետյանԵրևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Հայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում. ֆեդերացիա Եվրահանձնաժողովը քննարկում է անօրինական միգրանտների խմբային արտաքսման հնարավորությունը