Հոգևորի և ուժի համադրությունն է ձևավորում այն մարդուն, ով պատրաստ է ծառայել իր պետությանը, պաշտպանել հայրենիքը և արժանապատվորեն կրել իր պատասխանատվությունը․ Արշակ Կարապետյան
տելեգրամյան ալիքը տեսանյութ է հրապարակել և կից գրել․
Հոգևորի և ուժի համադրությունն է ձևավորում այն մարդուն, ով պատրաստ է ծառայել իր պետությանը, պաշտպանել հայրենիքը և արժանապատվորեն կրել իր պատասխանատվությունը։ Կիրակին ինձ համար առանձնահատուկ է` պայմանավորված երկու հիմնարար գաղափարներով, երկուսն էլ Աստվածաշնչից։
Առաջինը` կիրակին պետք է սուրբ պահել․ երբ մարդը վերարժևորում է հոգևոր հիմքերը։
Երկրորդը` կիրակին ես ավանդաբար նվիրում եմ կրակային մարզումներին` առաջնորդվելով դարձյալ աստվածային պատգամով․ «Օրհնյալ լինի Տերը` իմ վեմը, որ սովորեցնում է իմ ձեռքերին պատերազմել և իմ մատներին` կռվել»
(Սաղմոս 144:1)։
Այսօր նաև պատիվ ունեցա մասնակից լինելու եկեղեցու բացման արարողության:
ՀՃՇ առաջնորդ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյան
Մանրամասները՝ տեսանյութում
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Հայրը ծեծել է 12 տարեկան երեխային քաղցրավենիք գողանալու համար. երեխան մահացել է
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



