Երևան, 22.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչպես են ԱՄՆ ուժերն իրականացրել իրենց պատմության ամենահամարձակ գործողություններից մեկը. The Telegraph

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Կիրակի վաղ առավոտյան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հայտարարել է ԱՄՆ պատմության մեջ ամենահամարձակ որոնողափրկարարական գործողություններից մեկի հաջող ավարտի մասին, գրում է The Telegraph-ը:

Ինչպես ընդգծում է պարբերականը, ԱՄՆ նախագահի հրապարակումը նշանավորել է 36-ժամյա դրամայի ավարտը, «որը կմտնի ԱՄՆ ռազմական պատմության տարեգրության մեջ»:

Ըստ բրիտանական թերթի, այս գործողությունը «Իրանին զրկել է պոտենցիալ կարևոր քարոզչական հաղթանակից» այն բանից հետո, երբ ուրբաթ Իրանի երկնքում խոցվել էր ամերիկյան F-15E Strike Eagle կործանիչը:

«Օդաչուն փրկվել էր գրեթե անմիջապես, սակայն սպառազինության օպերատորը անհետ կորել էր: Դրան հաջորդել է կենաց ու մահվան պայքար ԱՄՆ-ի և Իրանի միջև՝ գնդապետին վերադարձնելու համար: Վտանգված էր ոչ միայն օդաչուի և նրան փրկելու համար ամեն ինչ ռիսկի ենթարկած տասնյակ հատուկջոկատայինների կյանքը, այլև զինվորականների հեղինակությունը»,- պատմում է The Telegraph-ը:

Ըստ պարբերականի տեղեկությունների, փրկարարական գործողության վայրից տեսագրությունը վկայում է այն մասին, որ օդաչուն թաքնվել է Իրանի հարավի չորային լեռնային շրջանում՝ կատապուլտի նստատեղի դեղին կողային լծակը սեղմելուց հետո:

«Նստատեղի կատապուլտման համակարգը, որն օգտագործում է CKU-5 պինդ հրթիռային վառելիք և 200 մետր/վայրկյան արագությամբ ճեղքում է ինքնաթիռի թաղանթը, երբևէ ստեղծված ամենաբարդերից մեկն է, սակայն զուգորդվում է ողնաշարի կոտրվածքների և այլ վնասվածքների մեծ հավանականությամբ»,- պարզաբանվում է հրապարակման մեջ:

Թշնամու տարածքում կատապուլտված օդաչուներին հրահանգվում է թաքնվել և օգնություն սպասել լավ պատրաստված որոնողափրկարարական թիմերից:

Նա ուներ միայն ատրճանակ, և ամեն ինչ կախված էր նրանից, թե արդյոք ամերիկյան հատուկջոկատայինները կկարողանային դուրս բերել նրան նախքան իրանական զորքերի մոտենալը: Նա իր հետ ուներ ռադիոփարոս և պաշտպանված կապի սարք, սակայն չէր կարող ազատորեն օգտվել ռադիոփարոսից, քանի որ իրանական ուժերը կարող էին հայտնաբերել այն, գրում է The New York Times-ը:

Իրանը պարգև էր առաջարկել յուրաքանչյուրին, ով կգտներ սպային, և ուրբաթ սոցիալական ցանցերում տեսանյութ էր հայտնվել, որտեղ երևում էր, թե ինչպես են տասնյակ տեղացիներ խուզարկում գյուղական վայրերը՝ ընդունելով մարտահրավերը: Երկու օդաչուներից առաջինին՝ օդաչուին, ուրբաթ տարհանող ուղղաթիռները գետնից գնդակոծվել են, և տեսագրության մեջ երևում էր, թե ինչպես է երկու ուղղաթիռներից մեկը, հետևից ծուխ թողնելով, Իրանից թռչում Իրաք: Այդ դեպքում երկրորդ օդաչուի տարհանումը ձախողման եզրին էր, պատմում է պարբերականը:

«Դա իսկական ասեղ էր դեզի մեջ, բայց այս դեպքում դա լեռնային ծերպում թաքնված խիզախ ամերիկյան ոգի էր, որն անտեսանելի կլիներ, եթե չլինեին Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) հնարավորությունները»,- Axios-ին պատմել է պաշտոնյաներից մեկը: The Wall Street Journal-ը հայտնել է, որ վիրավոր գնդապետը վերջին րոպեներին դուրս է եկել թաքստոցից և «համարձակ քայլ է կատարել ընդառաջ իր փրկարարական թիմին»՝ «Ծովային կատուների» 6-րդ ջոկատից:

Ըստ The Telegraph-ի տվյալների, վիրավոր ամերիկացի սպան բարձրացել է ծովի մակերևույթից 7000 ֆուտ բարձրության վրա գտնվող լեռնաշղթայի վրա, մինչ ամերիկյան զորքերը ռումբեր էին նետում և կրակ բացում մոտեցող իրանական շարասյունների վրա:

Ըստ պարբերականի տեղեկությունների, բուն փրկարարական գործողությանը մասնակցել են հարյուրավոր հատուկջոկատայիններ, որոնք հատուկ MC-130J ինքնաթիռներով ժամանել են ինքնաշեն թռիչքուղի, մինչդեռ MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքերն ու ռեակտիվ ինքնաթիռները օդային ծածկույթ են ապահովել՝ «երեք կիլոմետր շառավղով հարվածելով զինակոչային տարիքի բոլոր տղամարդկանց, որոնք, ինչպես համարվում էր, վտանգ էին ներկայացնում»: Տարհանման վերջնական գործողությունը սկսվել է այն բանից հետո, որբ ԿՀՎ-ն ճշգրիտ որոշել է օդաչուի գտնվելու վայրը և «կեղծ գործողություն» իրականացրել՝ ստիպելով իրանցիներին հավատալ, թե նա արդեն այլ վայրում է:

Հնարքն աշխատել է, սակայն վերջնական դրաման տեղի է ունեցել այն ժամանակ, երբ երկու MC-130J ինքնաթիռները, որոնցից յուրաքանչյուրն արժեր 100 միլիոն դոլար, խրվել են ինքնաշեն թռիչքուղու վրա և ոչնչացվել ամերիկյան զորքերի կողմից, որպեսզի չընկնեն հակառակորդի ձեռքը: Վերջին ժամերին ստիպված են եղել տեղափոխել երեք նոր ինքնաթիռ՝ օդաչուին և զինվորներին դուրս բերելու համար, հայտնում է The New York Times-ը: Օդաչուն ապաքինվում է Քուվեյթի հիվանդանոցում, նշել է լրատվամիջոցը:

Հետևեք մեզ՝ այստեղ

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՏիգրանաշենի պաշտպանությունը Ուժեղ Հայաստանի ձևով. հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըՄենք այստեղ ենք, որպեսզի մեր թոռներն էլ կարողանան Տիգրանաշենում տոնել իրենց անկախությունը և հիանալ մեր տնկած ծառերով․ Ուժեղ ՀայաստանԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՊահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ ԿարապետյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ ՀայաստանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարՌուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս 16-ամյա աղջիկ է ընկել տրամվայի տակԹրամփը կարծում է, որ Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունը դիզելային վառելիքի արտադրության նկատմամբ Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչելԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանԵրևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՏղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներինՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին Զուգարանում նորածին երեխա են գտելՍեպտեմբերի 23-ից 25-ը Սին կայցելի ԱՄՆ Հորմուզի նեղուցով լցանավերի տեղաշարժը կրճատվել է ավելի քան կիսով չափ․ Reuters Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Կայծակը հարվածել է չորս երեխաների հորըՊատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՀՀՄԱ նախագահ Վարդան Ջհանյանն այցելել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան