Երևան, 10.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Զիջում Ադրբեջանին և ճնշում ազգային ինքնության վրա. Փաշինյանն ընդդեմ հայ հասարակության գերակշիռ մասի. «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

fondsk.ru–ն իր «Հայաստանի իշխանությունները պատրաստում են նոր Սահմանադրություն. դա կմեղմի Ադրբեջանի մտահոգությունները» վերնագրով հոդվածում գրում է, որ 2026 թվականի հունիսի 7-ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ՀՀ ղեկավարությունը պատրաստում է լայնածավալ փոփոխություններ հանրապետության Սահմանադրության մեջ ։ Այդ մասին հաղորդում են հայկական և արտասահմանյան լրատվամիջոցները։

Գլխավոր նպատակն է հարմարեցնել Սահմանադրությունը նոր աշխարհաքաղաքական իրողություններին և ներքաղաքական մարտահրավերներին՝ հնարավոր է նաև արտացոլելով Լեռնային Ղարաբաղի հետ կապված պահանջներից հրաժարումը։

Նիկոլ Փաշինյանն առաջարկում է ընդունել նոր Սահմանադրություն, որը կվերացնի Լեռնային Ղարաբաղին հղումները, կփոխվեն երկրի խորհրդանիշները, և ժողովուրդը կհրաժարվի «հարևանների հետ բախման տրամաբանությունից», որը կարևոր է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար։

Նախատեսվող փոփոխությունների հիմնական ասպեկտներն են «պատմական Հայաստանի» մերժումը և «իրական Հայաստանի» վերջնական ստեղծումը նոր պետական խորհրդանիշներով (զինանշան, օրհներգ)։

Բայց այս ամենն ունի համատեքստ. բարեփոխումն անհրաժեշտ է Ադրբեջանի հետ վերջնական խաղաղության համաձայնագիր կնքելու համար, քանի որ գործող Սահմանադրությունը պարունակում է հղումներ Անկախության հռչակագրին, որը հռչակում է Լեռնային Ղարաբաղի հետ Հայաստանի միավորումը։

Առկա է նաև աշխարհաքաղաքականություն. գործընթացը տեղի է ունենում արտաքին քաղաքականության վերանայման և Եվրամիության հետ հնարավոր մերձեցման ֆոնին։

Ըստ Փաշինյանի դիրքորոշման, նոր Սահմանադրությունը կապահովի Հայաստանի երկարաժամկետ կայունությունը և կմեղմի Ադրբեջանի մտահոգությունները։ Այնուամենայնիվ, այս նախաձեռնությունն ունի սոցիալական, քաղաքական ռիսկեր. այն մեծ դժգոհություն է առաջացնում ընդդիմության և բնակչության շրջանում, քանի որ դիտարկվում է որպես զիջում Ադրբեջանին և ճնշում ազգային ինքնության վրա։

Զիջումներն ընկալվում են ոչ թե որպես խաղաղության ուղի, այլ որպես ինքնիշխանության կորուստ և ազգային նվաստացում։ Հայաստանի և ԱՄՆ–ի հետ փաստաթղթեր ստորագրելուց հետո (Վաշինգտոնում 2025 թվականի օգոստոսի 8-ին), Իլհամ Ալիևը վստահություն էր հայտնել, որ Հայաստանի Սահմանադրության փոփոխությամբ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները «կբացառվեն»։ Ըստ նրա պնդման, Հայաստանի հիմնական օրենքի փոփոխությունը «հարգալից վերաբերմունք է Միացյալ Նահանգների նկատմամբ»։

Կզոհաբերե՞ր, արդյոք, Ադրբեջանի նախագահ Ալիևը որևէ բան Միացյալ Նահանգների համար։ Դա խիստ կասկածելի է։ Սակայն, փաստացի, Փաշինյանն, իր լիազորություններով և ԵՄ աջակցությամբ, իրականացնում է իր քաղաքական նկրտումներն ու շահերը՝ ի տարբերություն հայ հասարակության գերակշիռ մասի, որն ունի Հայաստանի նկատմամբ պատմական պատասխանատվության ավանդական ընկալում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կադրային բանկի անակնկալները. «Հրապարակ» Հոկտեմբերի 12/13-ին լույս չի լինելու․ հասցեներ Ռուսաստանում առաջարկել են ուժեղացնել ներգաղթյալների նկատմամբ ճնշումըՀրշեջ-փրկարարները մարել են Բենյամին բնակավայրում բռնկված հրդեհը և կանխել կրակի տարածումը դեպի հարակից տունԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբՊանամայի ափերի մոտ 7,6 մագնիտուդով երկրաշարժից հետո նոր՝ 6,0 մագնիտուդով ցնցում է գրանցվելՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀոկտեմբերի 12/13-ին ջուր չի լինելուՀայաստանի պետական շահն ու արժանապատվությունը՝ քաղաքական զիջումների ստվերում. Հրայր ԿամենդատյանՎարչապետի լիազորությունները դատապարտյալների փոխանցման հարցում․ ի՞նչ է սահմանում օրենքը. Հրայր ԿամենդատյանՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար. «Տաշիր» բարեգործական հիմնադրամը սիրով հրավիրում է բոլոր գյումրեցիներին՝ միասին տոնելու հայրաքաղաքի տոնըԱվտովթարից մահացել է Արարատի փոխհամայնքապետի եղբայրըԷդգար Ղազարյանից վախենում են, դրա համար ամեն ինչ անում են, որ նա իր տաղանդները չցուցաբերի․ Սամվել ԿարապետյանՄենք նորմալ համագործակցում ենք եվրոպական երկրների հետ․ նրանք պետք է աջակցեն Հայաստանին ու հայ ժողովրդին, ոչ թե Փաշինյանին, ով կործանում է Հայաստանը․ Սամվել Կարապետյան«Խաղաղություն՝ առանց զիջումների» մեր ծրագիրը կներկայացնենք երկու շաբաթից, ընդդեմ կառավարության՝ տարածքներ հանձնելու քաղաքականությանը. Սամվել ԿարապետյանԲնագիծ. պետք է սթափվել... թե չէ հայրենիք չենք ունենալու. Արշակ ԿարապետյանԲանակում առաջնայինը գործն է, ոչ թե խոսքը, իսկ մարտական դիրքում վճռորոշը՝ պատրաստվածությունն ու պատասխանատվությունը. Աննա ՂուկասյանԱնապահովության նպաստի հաշվարկը փոխվել է․ որքան կստանա 4 հոգանոց ընտանիքըԵս Պուտինի «դաբռոյով» եկած ուժ չեմ, դրա կարիքը չունեմ, որ պայքարեմ երկրիս համար. Կարապետյան«А куда он денется?». Կարապետյանը՝ Փաշինյանի՝ ատոմակայանի հարցով ՌԴ առաջարկն ընտրելու մասինԱԺ-ում Փաշինյանին ստիպեցինք ադրբեջանցի զինվորին չհանձնել. Սամվել ԿարապետյանՓաշինյանը չարիք է այս ժողովրդի գլխին, ով իրեն աջակցում է, ՀՀ-ի կործանմանն է աջակցում. ԿարապետյանԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՆոր դարաշրջան կուսակցությունն Եղեգնաձոր քաղաքում էԲանակը, ցավոք, դադարել է լինել ուժի և հաղթանակի խորհրդանիշ. Ավետիք ՉալաբյանԳյուղմթերք արտադրողները հնարավոր է չկարողանան մարել իրենց վարկային պարտավորությունները. Հրայր ԿամենդատյանԱրամ Վարդևանյանը բարձր է գնահատել ՀՀ-Իտալիա համագործակցությունն ու զարգացող հարաբերություններըՆախկին խորհրդային մարմնամարզիկ Արթուր Հակոբյանը ցմահ որակազրկվել է ԱՄՆ-ում Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը Եվրոպայում ռուսների «որս» է հայտարարված. Մեդվեդև ՀՀ-ի համար ԵՄ ժամանակավոր առևտրային արտոնություններն ուժի մեջ կմտնեն վաղվանից ՀԱՊԿ գծով Ռուսաստանի հարցմամբ ձերբակալված ուկրաինուհին կարողացել է լքել Ղազախստանը Իրանը հարված է հասցրել Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Պենտագոնի ղեկավարը հաստատել է, որ զինծառայողի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերով Փեզեշքիանն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Իրանի մասնակցությամբ Զելենսկին խոսել է Կիևի էներգետիկ խնդիրների մասին Պայթյուն Հունաստանի նավթավերամշակման գործարանում, կան տուժածներ Ռուբինյանը կարևորել է ԵՄ դիտորդական առաքելության հետագա զարգացումը Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման հետևանքները կզգանք, երբ այն ազդի գազի գնի վրա. Արմեն ՄանվելյանԹրամփը SpaceX-ի պարտատոմսեր է գնել՝ հուշագրի ստորագրումից երկու օր առաջ Հանքարդյունաբերության ապագան՝ տեխնոլոգիաների և մարդկանց միասնությունն էՊուտինը, Ալիևը և Փեզեշքիանը եռակողմ հանդիպում են ունեցել Ամիօ բանկը՝ «Յուվենտուսի» երրորդ ակադեմիայի և «Բոսկո Վելթաուն» նախագծի զարգացման գործընկերՍաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Ճապոնիան կօգնեն Հարավարևելյան Ասիայի երկրներին նավթի պաշարներ կուտակել Ընդդիմադիր ուժերին սատարելու համար մարդկանց հալածում են. Մենուա ՍողոմոնյանԻՀՊԿ-ն հերքել է Հորմուզի նեղուցով անցնող նավթի ծավալների վերաբերյալ ԱՄՆ-ի պնդումները Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել էՈղջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան»