Երևան, 03.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Կերոն» զարգացման հիմնադրամը և «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը համագործակցում են՝ հանուն երիտասարդ տաղանդների

ՄՇԱԿՈՒՅԹ

«Կերոն» զարգացման հիմնադրամը և «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը միավորվել են մեկ ընդհանուր նպատակի շուրջ՝ զարգացնելու երիտասարդ երաժիշտների ներուժը և նպաստելու բարձրակարգ երաժշտական կրթության հասանելիությանը Հայաստանում։

Այս համագործակցության շրջանակում «Կերոն» զարգացման հիմնադրամի «Տաղանդների ֆոնդ» ծրագրի շրջանակում Հայաստան տեղափոխված միջազգային երաժիշտ-դասախոսների մասնակցությամբ անցկացվում են վարպետության դասերի շարք «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ Վիրտուոզներ» կրթական ծրագրի կրթաթոշակառուների համար։ Դասերն ուղղված են պատանի տաղանդների կատարողական հմտությունների զարգացմանը, մասնագիտական աշխարհայացքի ընդլայնմանը և միջազգային փորձի փոխանցմանը։

Արդեն իսկ կայացել է 6 վարպետության դաս՝ ձևավորելով կարևոր կրթական հարթակ երիտասարդ երաժիշտների համար։

Մասնակից դասախոսների թվում են՝

  • Իսպանացի կոնտրաբասահար Սերխիո Գոնսալես Կարինիանան, ով ունի շուրջ 8 տարվա մասնագիտական փորձ։ Նա բարձր ակադեմիական արդյունքներ է ցուցաբերել Կատալոնիայի Գերագույն երաժշտական դպրոցում, հանդես եկել Իսպանիայի առաջատար նվագախմբերում՝ որպես մենակատար և կամերային երաժիշտ։ Ներկայումս բնակվում է Հայաստանում և աշխատում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբում՝ շարունակելով իր կատարողական և մանկավարժական գործունեությունը։

  • Իսպանացի տիմպանահար և հարվածային գործիքների երաժիշտ Գիլյերմո Մասիա Սալոմը կրթություն է ստացել Եվրոպայի հեղինակավոր հաստատություններում՝ Մադրիդի թագավորական կոնսերվատորիայում, MUSIKENE-ում և Մաստրիխտի կոնսերվատորիայում։ Նա համագործակցել է միջազգային ճանաչում ունեցող դիրիժորների հետ և հանդես եկել տարբեր հայտնի նվագախմբերում, այդ թվում՝ Իսպանիայի ազգային նվագախումբ, Հեսենի պետական թատրոն և Աախենի սիմֆոնիկ նվագախումբ։ Ունի շուրջ 8 տարվա մասնագիտական փորձ և ակտիվ համերգային գործունեություն։

  • Ֆրանսիացի պրոֆեսիոնալ գալարափողահար Յաշա Իսրայելևիչը, ով նաև դասախոս և սերտիֆիկացված մարզիչ է, ունի ավելի քան տասնամյա մասնագիտական փորձ։ Նա հանդես է եկել մի շարք միջազգային նվագախմբերի հետ, այդ թվում՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ, Գշտաադ փառատոնի նվագախումբ և Լոզանի կամերային նվագախումբ։ Զուգահեռաբար ակտիվորեն զբաղվում է կրթական գործունեությամբ՝ փոխանցելով իր փորձն ու գիտելիքները երիտասարդ երաժիշտներին։

Վարպետության դասերը կարևոր դեր ունեն երկու հիմնադրամների կրթական առաքելության իրականացման գործում՝ նպաստելով երիտասարդ երաժիշտների մասնագիտական աճին և նրանց ինտեգրմանը միջազգային երաժշտական համայնքին։

Կիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoՈստիկանները ձերբակալել են հրազենային վնասվածք պատճառած 49-ամյա տղամարդու Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Թույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութ«Որքան էլ լինեն փորձություններ, Եկեղեցին կա՛»․ Արագածոտնի թեմում միասնական աղոթք է բարձրացվել ՀՀ պետաշխատողների սոցիալական փաթեթների ծրագիրը կդադարեցվի Ավտովթար Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ը Մոտ 70,000 մարդ միացել է Մադրիդում բնակարանային ճգնաժամի պատճառով անցկացվող բողոքի ակցիային Բարդ, բայց ոչ անհույս․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին Նիկոսիայում կրած պարտությունից հետո Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչը հարվածել է 13-ամյա աշակերտին, փոխտնօրենը՝ ապտակել. որն է Տավուշում տեղի ունեցած միջադեպի շարժառիթըՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ ԿարապետյանՏոկաևն աշխատանքից ազատել է պաշտպանության փոխնախարարին ու ՌԾՈՒ հրամանատարին Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում մեր հաղթանակի դեպքում երկրում մահապատիժ կսահմանվի խոշոր նարկոդիլերների համար. Թրամփ Արագածոտնում` «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ, բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավnրներ Նորածին երեխան մահացել է օդանավակայանի զուգարանում, մայրն էլ հիվանդանոցում է մահացել․ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ինչի հետևանքով ջուրն արտահոսել է արտաքին մակերես. ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր» ընկերություն Ռուսաստանի ԱԳ նախարարությունը խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիեւը Կյանքից հեռացած 20-ամյա զինվորը Նոր Հաճնից է եղել Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանում«12 կգ նիհարել է, բայց առողջությունը վատացել է». Սարիկ Անդրեասյանը առողջական խնդիրներ է ունեցել քաշի կորստի ներարկումներից հետոՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՄինչև ուր կհասնի ոսկու գինը․ ինչ սպասել առաջիկայումՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»ՄԻՊ Անահիտ Մանասյանն այցելել է հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին Արգենտինան գործարկում է «ոսկե անձնագրի» ծրագիրը Կաշպիրովսկու ռեժիսորը հայտնել է նրա մահվան պատճառը Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով2027-ից թոշակները կբարձրանա՞ն․ հայտնի է՝ ովքե՞ր և որքան ավելի գումար կստանանՌուսական զորքը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Նովայա Կազաչյայի նկատմամբ. ՌԴ ՊՆ Flydubai-ի չվերթի երկրորդ օդաչուն կացնով հարձակվել է հրամանատարի վրա․ ԱՄԷ-ի դատախազություն Ֆրանսիայում դպրոցականների ցույցերի ժամանակ ձերբակալվшծների թիվը հասել է 5 հազարի Ինչո՞ւ գինին ստացավ «Սև բժիշկ» անունը, և ի՞նչ է այն բուժում. «Փաստ»