Երևան, 14.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Այս ծանր օրերում ինձ ուժ տվողը թոռնիկներս դարձան». կրտսեր սերժանտ Սամվել Մելքումյանը վիրավորվել է սեպտեմբերի 30-ին Ջրականում, անմահացել՝ հիվանդանոցում՝ 2,5 ամսվա պայքարից հետո. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Աշխույժ, ընկերասեր տղա էր Սամվելս, իր ընտանիքին ու քույրերին շատ նվիրված։ Հայրենասեր էր իմ տղան, մշտապես այդ թեմաներով ֆիլմեր էր դիտում։ Սեր ուներ փորագրության հետ։ Խաչեր էր փորագրում, նկարչության հանդեպ ևս անտարբեր չէր»,«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Սիրունը՝ Սամվելի մայրիկը։

Սամվելը ծնվել է Գորիսում։ Սովորել է Գորիսի թիվ 1 հատուկ միջնակարգ, այնուհետև թիվ 2 դպրոցներում։ Դպրոցական տարիների մասին խոսելիս տիկին Սիրունը նշում է՝ որդին սկզբում լավ է սովորել։ «Հետո մի փոքր թուլացավ առաջադիմությունը։ Երբ ուզում էր լավ սովորել, սովորում էր, ընդունակ երեխա էր»։ Դպրոցն ավարտելուց հետո նա սովորել և 2020 թվականին ավարտել է Գորիսի պրոֆեսոր Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջը՝ ստանալով գյուղատնտեսության մեքենայացման տեխնիկ մասնագիտացումը։

Սամվելը ժամկետային ծառայության է անցել 2016 թվականի հունվարի 12-ին։ Ծառայել է Մատաղիսում։ Այդ ժամանակ ստացել է կրտսեր սերժանտի կոչում: Սամվելը մասնակցել է Ապրիլ յան քառօրյա պատերազմին: «Այդ ժամանակ ստացել է բեկորային վիրավորում ոտքի շրջանում, չորս բեկոր ուներ ոտքի մեջ»։ 2018 թվականի ամռանը, երբ արդեն զորացրվել էր ժամկետային ծառայությունից, Սամվելը պայմանագրային ծառայության է անցել ՀՀ ԶՈւ Գորիսի N զորամասում: Սամվելն այդ ժամանակ տիրապետեց դիպուկահարի մասնագիտությանը։ 2020 թվականի փետրվարից հունիս ընկած ժամանակահատվածում վերապատրաստվել է ՀՀ ՊՆ N զորամասի դիպուկահարների պատրաստման դպրոցում: «Նա երրորդ կարգի դիպուկահար էր։ Կրծքանշանով է պարգևատրվել»։

Սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը։ «Առաջին օրից Սամվելը եղել է ռազմական գործողությունների կիզակետում՝ Ջրականում։ Իր ընկերների պատմելով՝ իրենք հիմնականում մեկ վայրում են եղել։ Հետո իմանում են, որ իրենց հրամանատարին օգնություն է պետք։ Գնում են օգնության։ Այնտեղ «Ուրալ» է լինում։ Առաջին հարվածից հետո Սամվելը կանտուզիա է ստացել։ Սամվելին տեղափոխում են, որ նստեցնեն «Ուրալի» մեջ։ Անօդաչուն կրկին թիրախավորում է տղաներին։ Երկրորդ հարվածից արդեն Սամվելիս գլուխն է վնասվում, սաղավարտ չի լինում գլխին։ Իր գլխում չորս հատ բեկոր է եղել, երեքը հեռացրել էին, մեկը մնացել էր, ասացին՝ ուղեղի վրա է, և եթե ձեռք տան, գուցե խոսքի հետ խնդիրներ առաջանան։ Իր փայծաղն են հեռացրել։ Երկուսուկես ամիս կոմայի մեջ էր»։

Սեպտեմբերի 30-ին է եղել Սամվելի վիրավորումը։ «Իր վերջին զանգն ամսի 29-ին էր։ Շատ երկար ենք խոսել, կարծես չցանկանար հեռախոսն անջատել։ Ամսի 30-ին իրենից զանգ չստացանք։ Ես չէի ուզում իրեն զանգահարել, վախ ունեի, որ գուցե հեռախոսը ֆիքսեն, թիրախավորեն իրեն, մտածում էի՝ թող Սամվելս զանգի։ Ընկերներն են միայն զանգահարել, ասել, որ իրենց հետ է եղել, բայց հիմա տեղափոխվել է այլ վայր։ Ինձ ոչինչ չէին ասում։ Հետո մի օր բակում էի, մի տղա եկավ, հարցրեց՝ Սամվելն ինչպե՞ս է։ Արձագանքեցի՝ ի՞նչ է պատահել Սամվելիս։ Զանգահարեցի փեսայիս, որ գա, սկսենք արդեն փնտրել Սամվելիս։ Ներսումս կասկած առաջացավ, որ գուցե տղաս ծանր վիրավոր է։ Հոկտեմբերի 2-ին արդեն տարածեցին իր նկարը, հայտնեցին, որ փնտրում են ծնողներին, նաև նշել էին, որ տղաս գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում։ Սարսափելի օրեր էին, մենք ամենավատն էինք մտածում և առաջին հերթին դիահերձարաններում էինք իրեն փնտրում, քանի որ իր հետ որևէ կերպ չէինք կարողանում կապ հաստատել։ Կասկածում էինք նաև՝ գուցե իր հետ մի բան եղել է, բայց մեզ չեն ասում։ Գնացինք հիվանդանոց տղայիս մոտ, իր իրերը ցույց տվեցի։ Այնտեղ մի կին էլ կար, ասում էր, որ պառկածն իր տղան է։ Բժիշկը գտավ լուծումը՝ թող տղայի մայրիկը կանչի իր անունը, եթե ինչ-որ կերպ արձագանքի, ուրեմն իր որդին է։ Ես Սամվելիս անունը կանչեցի, նա շատ թույլ շարժեց աչքերը։ Հետո ինձ ասացին, որ իր իրերը պետք է մեզ փոխանցեն։ Նա ուներ վզնոց, ժամացույց, հեռախոս։ Իրերի մեջ միայն վզնոցն էր։ Վիրավորվելուց հետո իրեն տեղափոխել են նախ Հադրութ, այնտեղ օգնություն ցուցաբերել, հետո՝ Ստեփանակերտ, այնտեղ ծայրահեղ ծանր վիճակում է եղել։ Հետո արդեն Սամվելիս տեղափոխել են Երևան։ Գուցե հենց այդ ճանապարհին էլ իր ժամացույցն ու հեռախոսը կորել են»։

Երկուսուկես ամիս է տևել Սամվելի ու նրա ընտանիքի պայքարը։ «Չորս վիրահատության միջով անցավ որդիս։ Բժիշկներն ասում էին՝ կարող է ապրի, բայց գուցե չքայլի, չլսի, ես այդ օրերին միշտ շեշտել եմ՝ ամեն ինչի պատրաստ եմ, կարևորը՝ տղաս ապրի»։ Դեկտեմբերի 15-ին ավարտվել է Սամվելի «պայքարն» իր կյանքի համար։ Սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Անկախության օրը ծնված տղան անմահացավ 23 տարեկանում։

Սամվելը երկու քույրերի ավագ եղբայրն է։ «Ապրելու ուժ թոռնիկներս տվեցին։ Փոքր տղա թոռնիկս մի քիչ նման է Սամվելիս։ Մեկմեկ իրեն նայելով՝ ինձ թվում է, որ Սամվելս է, իր մանկությունն է»։

Հ. Գ. Պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Սամվել Մելքումյանը հետմահու պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Գորիսի պանթեոնում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԱՄՆ-ում դատարանն անօրինական է ճանաչել արտակարգ իրավիճակների գործակալության աշխատակազմը կիսով չափ կրճատելու Թրամփի ծրագիրը61-ամյա տուրիստին արջը հոշոտել է Վայքի Զոմայի Սուրբ տանող ճանապարհին «ՈւԱԶ 31512»-ը գլխիվայր շրջվել է․ կա 1 զnհ, 1 վիրավnր Իրանը կշարունակի արգելափակել Հորմուզի նեղուցը նաև Օմանի հետ համաձայնագրի կնքումից հետո. ԱԳ նախարար Սերբիայի ընտրանու նախկին կիսապաշտպանը տեղափոխվում է Նոա Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին Հարձակում իրանական բեռնանավի վրա Քեշմ կղզու մոտ Մյասնիկյան պողոտայում բախվել են «Nissan Sentra»-ն և «Lexus RX350»-ը․ վերջինը բախվել է երկաթե սյանը և կոտրել այն Tour of Armenia-ն Հայաստանում հեծանվային սպորտի զարգացմանը նոր խթան կհաղորդի. վարչապետ Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներինՎրաստանն արգելել է իրանական ավիաընկերությունների թռիչքները՝ ԱՄՆ պատժամիջnցների պատճառով Իրանական լրատվամիջոցը հրապարակել է Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության մանրամասները Գլենդեյլում հայ եղբայրները մտել են այրվող ծերանոցի շենքը և փրկել վեց տարեցների ՌԴ ԶՈւ-ն հարվածներ են հասցրել Ուկրաինայի Օդեսայի և Նիկոլաևի մարզերի ենթակայաններին. ՌԴ ՊՆ Հրդեհ Երևանի ուսումնական հաստատություններից մեկի հետնամասում Թրամփը հայտարարել է, որ ամերիկացիներին 5 հազարական դոլար վճարելու համար Կոնգրեսի հավանությունը կարող է չպահանջվել Դիլիջանում աշակերտը դասից փախչելիս լուսամուտից ցատկելու հետևանքով տեղափոխվել է հիվանդանոցԱնհայտ անձը փորձել է ներխուժել Քամալա Հարիսի Մալիբուում գտնվող տունը Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում հետագա էսկալացիան կանխելու ուղղությամբ գործադրվող ջանքերը ՌԴ-ն ինտենսիվորեն հարվածում է Օդեսային «Ինտեր Մայամի»-ն բաց թողեց հաղթանակը. Մեսսին խփել է իր կարիերայի 928-րդ գոլը Հայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան Այսօր մինչև ժամը 23։00-ն արգելված է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը Երևանի կենտրոնի մեծ մասում Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումներիՀայաստանի և Իրանի մաքսային ծառայությունների ղեկավարները «կանաչ միջանցքի» հուշագիր են ստորագրել Ռուսաստանն Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններ է ակնկալում. Պեսկով Արհեստական ​​բանականությունը կարող է ավելի վտանգավոր լինել, քան միջուկային զենքը. Իլոն Մասկ ԱՊԼ. «Արսենալ»-ը հաղթել է «Սանդերլենդ»-ին ՌԴ ԶՈւ-ն հարվածներ են հասցրել Ուկրաինայի Օդեսայի և Նիկոլաևի մարզերի ենթակայաններին. ՌԴ ՊՆ Վթար. ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-ում տեղակայված ՌԴ զորամասում Երևանում այսօր կգործեն երթևեկության կազմակերպման ժամանակավոր սահմանափակումներ Պուտինի և Զելենսկու հանդիպումը Մայամիում G20-ի գագաթնաժողովի ընթացքում անհնար է. Պեսկով Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի ռազմական բազային հրթիռներով և անօդաչու սարքերով հարվածելու մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ 40-ամյա վարորդը «Toyota»-ով մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 13-ին Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը Ուկրաինայում զոհվել է արցախցի Գրիգորի Գալստյանը Սեպտեմբերի 13-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր «Օդեսա» նավահանգստում խnցվել է Ուկրաինայի ԶՈՒ համար ռшզմական բեռներ փոխադրող նավ. ՌԴ ՊՆ Իրան-Օման համաձայնագիրը չի ենթադրում Հորմուզի նեղուցի բացում Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ Գյումրիում հարեւանները վիճել են ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ, որն ավարտվել է հոր ու որդու դանակահարությամբՅՈՒՆԵՍԿՕ․ առաջիկա 30 տարում Միջերկրական ծովում գրեթե հաստատ ավելի քան մեկ մետր բարձրությամբ ալիք կառաջանաՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԻրանը յոթ պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցը բացելու համարԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՊահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի. Էդմոն Մարուքյան