Թաիլանդը բնակիչներին փոխհատուցում է տանիքներին արևային վահանակների տեղադրման համար
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԹաիլանդի կառավարությունը պատրաստ է մասնակիորեն փոխհատուցել երկրի բնակիչների և բիզնեսի ծախսերը՝ իրենց տների, առևտրային և գրասենյակային շինությունների տանիքներին արևային վահանակների տեղադրման համար: Համապատասխան նախաձեռնությունը կգործի մինչև 2028 թվականի վերջը։ Տնային տնտեսությունների և բիզնեսի հաշվին արևային էներգետիկայի զարգացման խթանման պլանը մշակվել է կառավարության կողմից:
Այն գործողության մեջ դնող Թագավորական դեկրետը (հրամանագիրը) մարտի 2-ին ստորագրվել է Ռամա X-ի կողմից: Այն արդեն ուժի մեջ է մտել: Ծախսերի փոխհատուցման մեխանիզմն իրականացվում է հարկային պահումների (զեղչերի) միջոցով: Համաձայն դեկրետի՝ ֆիզիկական և իրավաբանական անձինք (որոշակի սահմանափակումներով) իրավունք ունեն եկամտահարկի չափից հանել արևային էներգագեներացման համակարգերի գնման և տեղադրման արժեքը: Կարևոր է, որ տեղադրված համակարգը պետք է միացված լինի հանրային էներգամատակարարման ցանցերին:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]



