Երևան, 30.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Լևոնս ասում էր՝ մա՛մ ջան, դու կարող ես, դու ուժեղ ես». Լևոն Չատինյանը վերջին անգամ տուն է զանգահարել հոկտեմբերի 3-ին. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Յուրահատուկ երեխա էր Լևոնս։ Բնավորությամբ և՛ աշխույժ էր, և՛ հանգիստ։ Անկարգ չի եղել։ Չափված-ձևված էր, չեմ զգացել, որ երեխա է կողքիս։ Կարծես հասուն մարդ լիներ։ Անգամ փոքր տարիքում, երբ երթուղայինով կամ տաքսիով տեղ էինք գնում, և մեզ անհրաժեշտ կանգառում ասում էի, որ մեքենան կանգներ, Լևոնն արձագանքում էր. «Մա՛մ, տղամարդը ես եմ, ես պետք է դա ասեմ»։ Նաև իրեն նախապես տալիս էի գումարը, որ նա վճարեր։ Յուրահատուկ ընկեր էր, հումորի անկրկնելի զգացում ուներ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Ալիսան՝ Գևորգի մայրիկը։

Գևորգը ծնունդով Երևանից է։ Այստեղ է անցել նրա մանկությունն ու պատանեկությունը։ Դպրոցական տարիների մասին խոսելիս տիկին Ալիսան նշում է՝ որդին գերազանց առաջադիմություն է ունեցել։ «Շատ էր սիրում կարդալ։ Վեցերորդ կամ յոթերորդ դասարանում ասաց, որ ուզում է «Հարյուր տարվա մենությունն» ընթերցել։ Արձագանքեցի. «Մի փոքր ծանր գործ է։ Ես վաղուց եմ կարդացել, դրվագներ կան, որ գուցե չհիշեմ էլ»։ Լևոնն ասաց. «Ես կկարդամ ու քեզ կպատմեմ, կվերհիշես»։ Այն խոսքին ի պատասխան, որ չես կարողանա, Լևոնը կարդաց այդ ստեղծագործությունը, և հետո սկսեցինք քննարկել այն։ Հրաշալի ասմունքում էր, Պարույր Սևակն իր սիրելի հեղինակներից էր։ Հիմա ափսոսում եմ, որ որևէ բան չեմ ձայնագրել իրենից։ Դպրոցում բոլոր առարկաները հավասարապես սիրել է, որևէ մեկին առավելություն չի տվել»։

Իններորդ դասարանն ավարտելուց հետո Լևոնն ընդունվում է Ինֆորմատիկայի պետական քոլեջ՝ Վեբ դիզայնի բաժին։ Նա հրաշալի տիրապետել է համակարգչային լեզուներին, կայքեր ստեղծել։ Այնուհետև ընդունվել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան։ Լևոնը մշտապես աչքի է ընկել գերազանց առաջադիմությամբ։ «Մինչև քոլեջից տուն էր հասնում, հեռախոսով զրուցում էինք իրար հետ։ Ասում էր, թե ինչ թեմա կամ հեղինակ են հանձնարարել գրականությունից, հայոց լեզվից։ Ես պատմում էի իրեն այդ թեմայի մասին, մինչև տուն էր հասնում, արդեն ամեն ինչ յուրացրած էր լինում»։

Համալսարանում մեկ կիսամյակ սովորելուց հետո 2019 թվականի հունվարի 28-ին Լևոնը զորակոչվում է ժամկետային ծառայության։ Ծառայում էր Ջրականում։ «Ասաց՝ ամեն տղա կերազեր, որ հունվարի 28-ին՝ Բանակի օրը, զորակոչվեր ծառայության։ Նա մեր տան միակ երեխան է։ Երբ խոսում էինք այն մասին, որ գուցե չծառայի, ընդդիմանում էր. «Մա՛մ, պատկերացնո՞ւմ ես՝ գալիս եմ, միասին դուրս ենք գալիս քայլելու, և բոլորին ասում ես՝ տղաս Ջաբրայիլում է ծառայել»։ 2020 թվականի ապրիլին նրան ուղարկեցին Երևան, վիրահատվեց։ Երեք ամիս այստեղ մնաց, կարող էր չգնալ, բայց միշտ շեշտում էր. «Այսքան ծառայել եմ, վերջում «նիգոդնի բիլետ» վերցնե՞մ։ Տղերքի հետ կվերջացնենք ծառայությունը և տուն կգանք»»։

Սկսվում է պատերազմը։ «Սեպտեմբերի 28- ին Լևոնս պետք է 20-ամյակը նշեր։ Սեպտեմբերի 25-ին դիրքեր էին բարձրանալու։ Մի ամբողջ շաբաթ երևի պատրաստվում էր, թե ինչ պետք է իր հետ դիրքեր բարձրացնի։ Ամեն րոպե ինձ հետ կապի մեջ էր։ Բարձրացան դիրքեր։ Ամսի 27-ի առավոտյան յոթն անց 15 կամ 20 աշակերտս զանգահարեց՝ ընկեր Մարգարյան, բան եմ ասում, բայց չվախենաք, պատերազմ է, Լյովը զանգե՞լ է։ Անմիջապես զանգեցի Լևոնին, ասաց, որ արթնացել են, նստած հանգստանում են։ Երբ արձագանքեցի, որ Արթուրն էր զանգել, ասում էր՝ պատերազմ է, Լևոնս հերքեց. «Մա՛մ, դա Եղնիկների կողմն է։ Այստեղ հանգիստ է»։ Բայց արդեն լուրեր էին հասնում, որ տարբեր ուղղություններով են հարվածում։ Մի քանի ժամից նորից զանգեցի, նորից նույնը կրկնեց, ասաց. «Պառկել ենք, ուզում ենք մի քիչ հանգստանալ»։ Բայց ուժեղ կրակոց լսվեց, ինքն էլ թե՝ մա՛մ, կինո են նկարում. «Մենք ապահով ենք, Եղնիկների կողմից են հարվածել»։ Ընթացքում էլ իր հետ խոսել ենք։ Մինչև հոկտեմբերի 3-ը։ Այդ օրն է վերջին զանգը եղել»։

Պատկերացնո՞ւմ եք՝ տղան լույս աշխարհ է գալիս, ունի ծննդյան օր, բայց նրա ընտանիքը չգիտի որդու զոհվելու օրը։ «Շատ հետո արդեն տղաների հետ հանդիպումների ժամանակ նրանք ամուսնուս ասել էին՝ ամսի 7, 8, 9-ին մենք Հադրութի դպրոցում ենք եղել։ Հիմա մտածում եմ՝ եթե այդ դպրոցում է եղել, ինչո՞ւ ինձ գոնե մեկ անգամ չի զանգել։ Երբ հոկտեմբերի 3-ին խոսեցինք, իրեն ասացի՝ քեռիներդ, հայրիկդ էլ եկել են քեզ մոտ։ Լևոնս արձագանքեց. «Ինչո՞ւ ես թողել, որ գան, ես հիմա իրենց մասին մտածե՞մ, թե՞ իմ»։ Հետո ինձ նաև հոկտեմբերի 15-ի նկար էին ուղարկել, որտեղ Լևոնս կա խմբի մեջ»։

Մայրիկին հարցնում եմ՝ ո՞ր օրն է հիշատակում որպես Լևոնի զոհվելու օր։ Տիկին Ալիսան արձագանքում է՝ իր համար չկա նման օր։ «ԴՆԹ հետազոտության համընկնումը եղավ նոյեմբերի 28-ին։ Հոկտեմբերի 3-ին էլ զրուցել ենք վերջին անգամ։ Շատ իրարամերժ տեղեկություններ էինք ստանում, ասում էին՝ բունկերում են, դուրս կգան, տուն կգան։ Դեկտեմբերի 2-ին ամուսինս ու եղբայրս գնացել էին ՊՆ, իրենց ասել էին՝ ինչո՞ւ եք անհանգստանում, իրենք ծառայության մեջ են։ Ես չգիտեմ, թե նա որ հատվածներում է եղել։ Նա շատ գաղտնապահ էր։ Ես էլ իմ հերթին թույլ չէի տալիս երկար խոսել՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Վախենում էի, ասում՝ երկար մի խոսիր, միայն զանգիր, մի պահ ձայնդ լսեմ ու վերջ։ Ասում են՝ մեր երեխան ամբողջական է եղել, բայց թույլ չտվեցին նրան տեսնեմ։ Եթե տեսնեի, կճանաչեի։ Որդուս ոչ մի իր մեզ չի հասել»։

Ապրելու ուժի մասին։ «Մենք շատ կապված ենք եղել որդուս հետ։ Հիմա չեմ զգում, որ Լևոնս էլ չկա։ Ինձ ապրելու ուժ հենց դա է տալիս՝ իրեն ողջ եմ զգում, սպասում եմ իրեն։ Որ պահին հասկանամ, որ նա իրականում էլ չկա, ուղղակի չեմ ապրի։ Երբ ասում եմ, որ չեմ կարողանա առանց Լևոնիս, միշտ նրա խոսքերն եմ հիշում. «Մա՛մ, դու շատ ուժեղ ես»։ Երբ ինչ-որ բանի հետ կապված հարցնում էր՝ մա՛մ, կանե՞ս այս բանը, արձագանքում էի՝ չգիտեմ, տեսնեմ, Լևոնս պատասխանում էր՝ մա՛մ ջան, դու կարող ես, դու ուժեղ ես։ Ասում էր. «Մա՛մ ջան, կգնամ, կգամ, քեզ թագուհու պես կպահեմ»։

Ամեն օր Եռաբլուր եմ գնում։ Ինձ ասում են՝ եթե չես հավատում, որ տղադ այդտեղ է, ինչո՞ւ ես ամեն օր գնում։ Իսկ ես արձագանքում եմ՝ իմ տղայի նկարն է այնտեղ, իսկ իր նկարը չի կարող կեղտոտ լինել, իր տարածքը պետք է իդեալական մաքուր լինի, իր մոտ պետք է միշտ թարմ ծաղիկներ լինեն։ Եվ ես միշտ եմ ասում՝ թող Լևոնս տուն գա, ես էլի կշարունակեմ խնամել այդ տարածքը, կապ չունի, թե այնտեղ ով է»։

Թիվ 82 դպրոցի բակում պուրակ և հուշաղբյուր կա, որոնք հիշեցնում են դպրոցի՝ պատերազմում անմահացած շրջանավարտների մասին։ Այն դասարանը, որտեղ սովորել է Լևոնը, նրա անունն է կրում։

Հ. Գ. - Լևոն Չատինյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, Պոլիտեխնիկական համալսարանի «Երախտագիտության մեդալով»։ Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից։ Հուղարկավորված է Եռաբլուրում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հաղորդագրությունները չհիմնավորված են և բնավ փաստացի չեն. ՉԺՀ ԱԳՆ ներկայացուցիչը՝ Իրանին hրթիռային համակարգեր ուղարկելու մասին Ինչպես համատեղել ինովացիաներն ու հանքարդյունաբերությունըՈրտեղ է գտնվել Վահե ԱպիկյանըՀայաստանում խոշոր ներդրում կատարողները երաշխիք չունեն, որ իշխանություններն իրենց չեն սահմանափակի. Հրայր ԿամենդատյանՈվքեր են պահում Հայաստանի տնտեսության ողնաշարը․ ինչ են ցույց տալիս խոշոր հարկատուների տվյալները10.9 մլն դրամի համակարգչային հափշտակnւթյուն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Եվրահանձնաժողովը Կիևին 3,47 միլիարդ եվրո է հատկացրել uպառազինnւթյան համար «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի պատանի ջութակահարը Էստոնիայում անցկացվող կրթական ուղևորությանը Ամենավտանգավոր մարզաձևերից մեկը. ե՞րբ կարող է սահնակը Բոյինգի արագություն «բացել». «Փաստ»ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լքված շենքում լուսանկար անելիս 15-ամյա տղան կորցրել է հավասարակշռությունն ու ընկելԱսում էր` եթե գնամ, կտխրե՞ս. անհետ կորած համարվող Վահեի մայրը մանրամասներ է պատմում Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 հուլիսի). Ստեղծվել են «եռյակ» դատարաններ. «Փաստ»Արմատների մեջ ժամանակը դառնում է հավերժություն. «Փաստ»Արևային վահանակներից պատրաստված ցանկապատը կարող է ավելի մատչելի լինել, քան ավանդական ցանկապատը. Որո՞նք են դրա առավելությունները Հայաստանը կարող է դուրս գալ ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից, կարող է հեռանալ Ռուսաստանից, բայց ոչ երկար ժամանակով. «Փաստ»Տիգրանաշենի ու Կիրանցի բնակիչները ՔՊ-ին շատ քիչ ձայն են տվել. Արմեն ՄանվելյանԵՄ-ն ճնշnւմ կգործադրի ՀՀ-ի վրա, որպեսզի վերջինս վիզային ռեժիմ մտցնի ՌԴ-ի հետ և միանա պատժամիջnցներին. Եվրախորհրդարանի պատգամավոր Մեր պայքարի ընկեր Ավետիք Չալաբյանի ուղերձը Վաղուց աճեցված ձուկ չեմ օգտագործում, վրայից տարօրինակ ճարպեր են հոսումԱմենակարողի օգնությամբ ագրեuորը կպատժվի արդեն այսօր. ԻՀՊԿ «Lori Peak» հանրային սննդի օբյեկտում արձանագրվել է թունավորում. արտադրական գործունեությունը կասեցվել է ՀՀ կառավարությունը կիրակի հրաժարական կտա Եվրոպան իր լոլոներով խաբել է Հայաստանին. «Փաստ» Բելգիայի Դաշնային խորհրդարանում կրկին բարձրացվել է Ավետիք Չալաբյանի քաղաքական հետապնդման հարցըԶոլաքար-Վարդենիկ ճանապարհին «Mercedes»-ը բախվել է կայանված «Ford Transit»-ին, ապա բետոնե պատնեշին և հայտնվել դաշտում․ կա տուժած Մոտոցիկլետ լվանալիս երեխան էլեկտրահարվել էՌԴ ԶՈւ-ն hարվածել է Սև ծովում Ուկրաինայի ԶՈւ-ի համար բեռներ տեղափոխող երեք նավի. ՌԴ ՊՆ «Ապրելու ուժը Դավիթի նկատմամբ մեծագույն չմարող սերն է». կրտսեր սերժանտ Դավիթ Յակովլևն անմահացել է հոկտեմբերի 26-ին Շեխերում. «Փաստ»Նույնիսկ ընտրությունները կեղծելու դեպքում ԲՀԿ-ն պետք է և կարող էր լինել խորհրդարանում. Ցոլակ Ակոպյան«Oskemen Open 2026» շախմատի միջազգային մրցաշարում Շանթ Սարգսյանը զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը 6 ամսով արգելվեց տոմատի մածուկի ներկրումը Հայաստան, այդ թվում` ԵԱՏՄ երկրներից Հայ դասախոսի համաշխարհային հաղթանակը. Հերմինե Պողոսյանն արժանացել է ձեռներեցության կրթության գերազանցության միջազգային մրցանակի. «Փաստ»Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը Դեպի ուր. արտահանման արգելքներն ու գյուղացու անելանելի վիճակը Թրամփն ունի երեք տարբերակ. առաջին՝ իսկապես հաջողության հասնել գործարք կնքելու հարցում, երկրորդ՝ շարունակել շրջափակումը, երրորդ՝ ռшզմական գործողություններ ձեռնարկել. Նեթանյահու «Արտ Լանչի» և «Քոֆի Հաուսի» օրինակը. հայկական բիզնեսի նոր մշակույթը՝ մրցակցությունից դեպի գործընկերություն. «Փաստ»Նավթի գներն աճել են «Հայաստանի ամենախորհրդավոր լիճը․ ասում են՝ այստեղ տեղի են ունենում անբացատրելի երևույթներ»Նեթանյահուն կասկածում է ԱՄՆ-ի և Իրանի միջև գործարքի կնքման հնարավորությանը. AxiosՔանդելը հեշտ է, իսկ, այ, կառուցելն ու վերականգնելը... «Փաստ»Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա ՎահենԱՄՆ-ը շատ հիասթափված կլիներ, եթե ՉԺՀ-ն զինամթերք մատակարարեր Իրանին. Թրամփ Ուկրաինական ԱԹՍ-ները hարվածել են Պենզայում և Սարապուլում գտնվող Wildberries-ի պահեստներին Աշխարհաքաղաքական շրջադարձեր, տարածքային կորուստներ և տարածաշրջանային անվտանգության իրական պատկերը. «Փաստ»Էլ ո՞ր շահառուները կարող են օգտվել գյուղոլորտի պետական աջակցության ծրագրերից. նախագիծ. «Փաստ»Արևմուտքի համար՝ Բելուջիստանը ևս մեկ գործոն կարող է հանդիսանալ Մերձավոր Արևելքում իրավիճակն ավելի թեժացնելու համար. Արտակ Զաքարյան«Ավտորիտարացման միտումներն անընդհատ աճում են՝ կապված թե՛ խոսքի ազատության սահմանափակման, թե՛ քաղաքական հետապնդումների հետ». «Փաստ»Բաքվի բարբարոսական վարչախումբը չի կարողանում ապահովել Բաքվից մի քանի կիլոմետր հեռու գտնվող ապշերոնայան բնակավայրերի տարրական կենցաղային պայմանները․ Ոսկանյան Բանտից հղված ահազանգ. Ավետիք Չալաբյանը հայտարարում է համատարած բռնաճնշումների և իշխանության անկման սկզբի մասին. «Փաստ»