Երևան, 05.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Իմ հողից բացի ուրիշ տեղ չեմ կարող ապրել, միայն Ճարտարում պետք է ապրեմ». կամավոր Կամո Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ չարաճճի երեխա էր Կամոս։ Շատ աշխույժ տղա էր, շուտ կողմնորոշվող։ Մեծացավ, հասունացավ, կազմակերպված երիտասարդ դարձավ։ Իր բոլոր մտքերը տան մասին էին, կարծես ցանկանար տան բոլոր հոգսերն իր վրա վերցնել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Անահիտը՝ Կամոյի մայրիկը։

Կամոն ծնունդով Արցախից է՝ Ճարտարից։ Այստեղ է անցել նրա մանկությունն ու պատանեկությունը, Ճարտարում է նաև դպրոց հաճախել։ «Իններորդ դասարանն ավարտելուց հետո ասաց, որ ուզում է տրակտորիստ դառնալ։ Հետո խոսեց նաև շինարար դառնալու իր ցանկության մասին։ Այդ տարիներից արդեն շինարարության վրա էր աշխատում։ Եվ այնքան էր հմտացել այդ գործում, որ մի օր ասաց. «Պա՛պ, արդեն ուստա եմ դարձել, ամեն ինչ կարողանում եմ անել»։ Եվ, իրոք, ամեն ինչ կարողանում էր անել։ Քույրս Ռուսաստանում էր ապրում, միշտ ասում էր՝ տղաներիցդ մեկին ուղարկիր ինձ մոտ, թող գան, մնան, աշխատեն։ Բայց Կամոս կտրականապես մերժում էր. «Ես իմ հողից բացի ուրիշ տեղ չեմ կարող ապրել, միայն Ճարտարում պետք է ապրեմ»»։

2017-2019 թթ. Կամոն ծառայել է Եղնիկներում։ «Ծառայության ողջ ընթացքում նաև շինարարությունների է մասնակցել՝ դիրքերի, զորամասի, ամեն տեղ ձեռք է գցել։ Իրեն բոլորն էին գովում, ասում՝ Կամոն փոքրամարմին է, իր արած գործը՝ մեծ։ Զորացրվելուց հետո շինարարությամբ էր զբաղվում և՛ մեր գյուղում, և՛ կողքի գյուղերում։ Բանակից վերադառնալուց հետո երևի երկու օր տանը չի մնացել, հանգստացել. ով կանչում էր, գնում էր աշխատելու, ոչ մեկին չէր մերժում։ Պատերազմի տարում հարևան Քերթ գյուղի դպրոցն էին նորոգում։ Կամոն, որպես վարպետ, այդտեղ էր աշխատում։ Դպրոցի կողքին մի մանկապարտեզ կար, այնտեղ աշխատող դաստիարակին էր սիրահարվել տղաս, բայց, ավաղ...»։

44-օրյա պատերազմի ժամանակ տիկին Անահիտի երեք տղաներից մեկը սպա էր, մյուսը՝ ժամկետային զինծառայող, իսկ Կամոն պատերազմի հենց առաջին օրը կամավորագրվեց 44-օրյա պատերազմին։ Նա «Մարտունի 2»-ում էր։ «Պատերազմի օրերին խոսել եմ իր հետ։ Կամոն անընդհատ ինձ զանգում էր։ Ասաց. «Մա՛մ, լավ կլինի՝ քույրիկին վերցնես ու Երևան գնաս»։ Այդ ժամանակ աղջիկս դպրոցական էր։ Չէի ուզում տանից դուրս գալ, երեք տղաներս պատերազմի մեջ էին։ Բայց տղաս ինձ համոզեց՝ քույրիկը կվախենա կրակոցների, ռումբերի ձայներից։ Համաձայնեցի գալ Երևան, բայց լացելով եմ տանից դուրս եկել։ Ամուսինս մնաց տանը, որ երեխաներին մոտ լինի։ Ամսի 1-ին աղջկաս հետ եկանք Հայաստան։ Հետո ամուսնուս եղբոր կինն ասաց՝ արի տաքսի պատվիրենք, գնանք Ղարաբաղ։ Այդ ժամանակ լուրեր կային, որ Լաչինի կամուրջը թուրքերը պայթեցրել են, բայց որոշեցինք ճանապարհ ընկնել։ Հոկտեմբերի 20-ն էր՝ պատերազմի թեժ օրերը։ Կրակոցներ, պայթյուններ, վախը ներսումս էր, բայց հասանք տուն։ Մինչ այդ ճանապարհին էինք, երբ Կամոս զանգեց. «Մա՛մ, ո՞նց ես»: Արձագանքեցի, որ ճանապարհին եմ, գալիս եմ Ղարաբաղ, ու միայն ինքը գիտի այդ մասին։ Զանգել էր ավագ եղբորը, թե՝ մաման գալիս է տուն։ Երեկոյան տուն հասա։ Մութ էր, գնում էի բարեկամիս տուն, լսեցի, որ մեկը մամա է կանչում։ Մեծ տղաս էր։ Այնքան էր փոխվել։ Եկանք տուն, ո՛չ գազ կար, ո՛չ լույս։ Դրսում կրակ արեցի, ջուր տաքացրեցի, որ տղաս լողանա, հագուստը լվանամ։ Պառկեցինք քնելու, առավոտյան մեկը պատուհանի տակով մամա կանչելով գալիս էր։ Կամոս էր։ Կրկին ջուր տաքացրեցի, որ Կամոս իրեն կարգի բերի։ Այդ ժամանակ ինձ զանգեցին՝ վիճակը լուրջ է, գնում ենք Հայաստան։ Տղաներս ասացին, որ հանգիստ գնամ Երևան, բայց ես չէի ուզում իրենց մենակ թողնել։ Տղաս ասաց. «Մա՛մ, հիմա գնա, կռիվը վերջանա, կգամ, քեզ նորից Ճարտար կբերեմ»։ Իրենց գրկեցի, համբուրեցի ու հոկտեմբերի 21-ին եկա Հայաստան։ Հոգիս մի քիչ հանգիստ էր, որ իրենց տեսա, բայց դա թվացյալ հանգստություն էր»։

Պատերազմի ժամանակ վիրավորվում է Կամոյի ավագ եղբայրը՝ Կիմը։ Նրան տեղափոխում են Երևան։ «Թշնամին հարվածում է մեքենային, հարվածի ալիքը տղայիս դուրս է շպրտում մեքենայից։ Ոտքը կոտրել էր։ Կամոն զանգեց այդ ժամանակ, հարցրեց եղբորից։ Բոլոր զանգերի ժամանակ հարցնում էր, թե ինչ նորություն կա, երբ են դադարեցնելու պատերազմը։ Հոկտեմբերի 31-ին քույրս զանգահարեց Ռուսաստանից, թե գումար եմ ուղարկել, բանկ գնա, ստացիր։ Միկրոավտոբուսի մեջ էի, մեր բարեկամներն էին զանգում, թե Կամոյին զանգահարում ենք, չի պատասխանում մեր զանգերին։ Ասացի, որ առավոտյան ժամը ութին ենք զրուցել։ Սկսեցի զանգահարել իրեն, կրկին ապարդյուն։ Մեր հորեղբոր թոռը՝ Աշոտն էլ էր իր հետ։ Նրա հեռախոսահամարին սկսեցի զանգահարել։ Պատասխանող չկար։ Սիրտս սկսեց տեղից դուրս գալ։ Եկա տուն, Կիմիս զանգեցի, ասացի՝ Կամոն զանգերին չի պատասխանում։ «Ես հիմա իրեն կզանգեմ»։ Կիմիս զանգին էի սպասում, նա էլ չէր զանգում...»։

Ցավոք, Կամոն այլևս չի զանգահարում մայրիկին։ Տիկին Անահիտը ստանում է որդու զոհվելու բոթը՝ Կամոն էլ չկա։ «Տղաներն ընկել են շրջափակման մեջ։ Մեծ մարտ է սկսվել։ Ծնողներից մեկը պատմում է. «Կամավոր գնացել էի տղայիս մոտ, նա վիրավորվեց, Կամոն ասաց՝ տղայիդ վերցրու, գնացեք, փրկիր տղայիդ։ Չէի ուզում գնալ, տղաներին մենակ թողնել, մյուս կողմից՝ ուզում էի տղայիս կյանքը փրկել։ Ի վերջո, Կամոն ինձ համոզեց գնալ ու տղայիս կյանքը փրկել»։ Այդ տղամարդը վերադառնում է դիրք, տեսնում, որ երկու տղաները զոհվել են։ Նա նրանց տեղափոխում է խրամատի մեջ, ծածկում։ Հետո արդեն թշնամու ձայները լսելով՝ արագ հեռանում է այդտեղից»։

Կամոն զոհվել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում։ Նոյեմբերի 19-ին Կարմիր խաչի օգնությամբ տղաների մարմինները տեղափոխվել են Հայաստան, իսկ հետո ԴՆԹ հետազոտությամբ հաստատվում է Կամոյի ինքնությունը։ Օրեր անց Կամոն «վերադառնում» է Ճարտար։ Դեկտեմբերի 14-ին նրա հուղարկավորությունն էր։ «Եթե իմանայի՝ այսպես է լինելու, երեխայիս չէի տանի Ճարտար։ Չեմ տեսել տղայիս, դրոշով փաթաթված իրեն ինձ տվեցին»։

Ապրելու ուժի մասին։ «Ամուսինս շատ ծանր էր տանում Կամոյիս մահը, բոլորս էինք ծանր տանում, բայց ամուսինս ծանր հոգեվիճակում էր։ 2021 թվականին մեծ տղայիս ամուսնացրեցինք՝ առանց հարսանիքի, քանի որ հարսիս եղբայրն էլ էր զոհվել։ Տղայիս ընտանիք կազմելով՝ մեր տան մթնոլորտն էլ փոխվեց։ Իսկ հետո նրանց տղան ծնվեց՝ մեր Կամոն։ Այդ երեխան մեր կյանքը դարձավ, ուրախություն բերեց մեր տուն։ Շատ վատ վիճակում էինք, բայց մեր թոռնիկը մեզ նորից կյանք վերադարձրեց։

Ամեն կիրակի այցի էի գնում Կամոյիս։ Ծաղկանոց էի դարձրել տղայիս շուրջը, բայց ամեն ինչ թողեցինք թուրքին։ Աչքերս փակում եմ, ու միայն մեկ բան է մտքումս՝ տեսնես տղայիս գերեզմանն ինչ վիճակում է, տեսնես քարը վնասեցին, տեսնես ինչ եղավ»։

Հ. Գ.- Կամավոր Կամո Հարությունյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Հուղարկավորված է Ճարտարում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ո՞վ կփոխարինի Ֆլիկին Հիանալի կլիներ, եթե նրանք հանդիպեին․ Թրամփը՝ Պուտինի և Զելենսկու մասին Հունիսի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներ Ձեր եղբայրը պայքարում էր Արցախի համար... Նարեկ Կարապետյանը` Արամ ՍարգսյանինՄեր հայրենակիցները 9 ամիս սովի մեջ են եղել, որովհետև դուք ճանաչել եք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. Կարապետյանը` ՓաշինյանինՉի կարելի փոխել անկախության հռչակագիրը․ Էդմոն ՄարուքյանԿիրառվում է վարչական ռեսուրս և տեղի է ունենում ընտրական իրավունքի ոտնահարում․ Էդմոն ՄարուքյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակն՝ առաջիկա օրերին Իզուր եք այս մարդուն այսքան հարց տալիս, նա 3-4 օրից իշխանություն չի լինելու. Նարեկ ԿարապետյանՓաշինյանը հնարավոր է չընտրվի, ու պետք է չընտրվի․ Էդմոն Մարուքյան Ի՞նչ կփոխվի առաջիկա 5 տարում, եթե դուք լինեք իշխանության․ Էդմոն Մարուքյան Կարևոր՝ ավագ դասարանների աշակերտների համար Ադրբեջանը ոչ միայն չի նվազեցրել, այլ էականորեն ակտիվացրել է Արևմտյան Ադրբեջանի քարոզչությունը, ինչն զգալի ռիսկեր է ստեղծում տարածաշրջանային անվտանգության համար․ Նարեկ ԿարապետյանԱդրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է, դրա մասին Փաշինյանի արտաքին հետախուզության ծառայությունը գիտի, բայց Փաշինյանը փորձում է այդ սպառնալիքը թաքցնել ժողովրդից․ Մարիաննա ՂահրամանյանԴուք նորից խոսում եք հայերին նստեցնելու, ցավ պատճառելու մասին, մենք միավորելու. Նարեկ Կարապետյանը ՓաշինյանինՍամվել Կարապետյանը երկիրն ազատելու է աղքատության ճիրաններից. Նարեկ ԿարապետյանԿարևոր՝ առաջին դասարանցիների համար ՀՐԱՏԱՊ. Սամվել Կարապետյանը Հայաստանում անապահով ընտանիքների համար էլեկտրաէներգիան և ջուրը կդարձնի անվճարԵրևանում հրկիզել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենա Քաղաքական ուժերի առաջին համարների նախընտրական բանավեճը՝ ուղիղ Ալիկանտե. նոր ուղղություն «FLYONE ARMENIA» ավիաընկերության կողմից Զովունու զորամասի դիմաց բшխվել են «Toyota Camry»-ն և «Chevrolet Volt»-ը․ վերջինը բшխվել է բետոնե էլեկտրասյանը, գազատար խողովակներին և տապալել այն Փակվող դպրոցների, Սյունիքի հայաթափվող գյուղերի, 300 հազար ադրբեջանցիների մուտքի և այն կանխարգելելու մասին․ Արմեն ՄանվելյանԱվտոմեքենայի և հեծանվորդի բախում՝ Կոտայքի մարզում Մարտի 2-ից ի վեր Լիբանանին հասցված իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 3526-ի Ուսանողը ատամի ցավով դիմել է ատամնաբույժի և անսպասելիորեն իմացել ծանր ախտորոշման մասին Թրամփի և Նեթանյահուի հեռախոսազրույցը քաղաքական ճգնաժամի պատճառ է դարձել Իսրայելում. Axios Ի՞նչ էր անում Ռազմական ոստիկանությունն այսօր «Զվարթնոցում». ՊՆ պարզաբանումը «Դասական Եվրատեսիլ 2026»-ի փորձերը շարունակվում են. կայացել է եվրոպացի պատվիրակների երկրորդ փորձը ԵՄ-ն խորացնում է համագործակցությունը Կենտրոնական Ասիայի երկրների հետ «Ես իմ կամքով եմ հեռացել թատրոնից». Աննա Մանուչարյանը հեռացել է Ստանիսլավսկու թատրոնից Վարորդներին զգուշացրել են ավտոմեքենայի օդորակիչի հետ կապված թանկարժեք սխալի մասին Ի՞նչ տեղի կունենա ուժեղ Հայաստան դաշինքի իշխանության գալու պարագայում․ բարեկեցության ապահովում, ազգային արժանապատվության վերականգնում, ինքնության պահպանում, եկեղեցու դերի և նշանակության բարձրացում․ Նաիրի ՍարգսյանԻտալիան վերահաստատում է աջակցությունը ՀՀ քաղաքացիների համար վիզաների ազատականացման գործընթացին Ռիտերը համեմատել է Զելենսկու՝ Թրամփին ուղղված դիմումը «մռնչացող շանը հարվածելու» հետ Դպրոցների ավագ դասարանների համար կգործեն վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ Հրապարակվել է նախընտրական վերջին բանավեճի մասնակիցների ցանկը Հաղթանակի հանրահավաք Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյա ՇուշանյանՆոան հայտնեց իր պատմության լավագույն ռմբարկուի հեռանալու մասին Սուրբ Հովհաննես Մկրտչի և Աթանագինե եպիսկոպոսի մասունքները տարվել է Շողակաթի վանք Անհամբերությամբ սպասում եմ մոտ ժամանակներս Հայաստան վերադառնալուն․ Մարտա Կոս ԱՄՆ-ի հետ համաձայնագրի տեքստի վրա աշխատանքները դեռևս շարունակվում են․ իրանցի պաշտոնյան Երևանում մեքենաներով շրջափակել են 30-ամյա վարորդի «Hongqi»-ն և փորձել նրան դուրս հանել սրահից Երևանի բալետային 4-րդ միջազգային փառատոնը` «Թամար» բալետային ստեղծագործության պրեմիերայով «Դասական Եվրատեսիլ 2026»-ի փորձերը շարունակվում են. կայացել է եվրոպացի պատվիրակների երկրորդ փորձը Մեկ ժամ ժամանակ ունեք ՌՈ-ն օդանավակայանի տարածքից հանեք. Էդմոն ՄարուքյանԳիտնականները հին մուշկետային փամփուշտները վերածել են արևային վահանակների Հաճախորդների շնորհակալության օր Գյումրիում․ IDBankԲացահայտվել է՝ որ տարիքում է առավել բարձր քաղցկեղի զարգացման վտանգը