Երևան, 08.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Երկու վախը մի... իշխանափոխություն է. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վախն, առհասարակ, ուժեղ մոտիվատոր է: Չնայած, վախն իռացիոնալ է ինքնին: Բայց կան վախեր, որոնք առավել տարօրինակ են թվում բանականության տեսանկյունից: Նման վախերից մեկը իշխանությունը կորցնելու վախն է: Բանն այն է, որ ոչ մի աշխարհիկ իշխանություն հավերժ չէ, այն ունի վերջ: Եվ պատմությունը դրա անջնջելի վկայությունն է: Բայց փաստ է և այն, որ ցանկացած աշխարհիկ իշխանավոր ձգտում կամ գոնե երազում է իշխանավարել հնարավորինս երկար: Նաև այդ պատճառով է, որ ժամանակակից նորմալ երկրները որոշակի օրինական սահմանափակումներ են նախանշել: Նման պայմաններում, համաձայնեք, առավել ևս տարօրինակ են երևակվում իշխանությունը կորցնելու վախերը:

Բայց սա շաբաթօրյա խոհափիլիսոփայական զրույց չէ, այլ միանգամայն կոնկրետ դիտարկում, որի նախադրյալը Հայաստանի գործող իշխանության համանման վախերը, եթե կուզեք՝ անհանգստություններն են: Այո, Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանության ներկայացուցիչներն իրականում որոշակի վախեր և անհանգստություններ ունեն: Մեծ վախեր ու անհանգստություններ: Եվ դա միանգամայն ակներև է: Ավելին, նաև շատ օբյեկտիվ հիմքեր ունի: Նրանք հատկապես վերջին շրջանում իրենց այնպես են պահում, որ նույնիսկ քաղաքականությունից կիլոմետրերով հեռու կանգնող հայրենակիցներն են նկատում, թե իշխանափոխության ինչպիսի իշխանավախություն է նրանց համակել:

Ընդհանրապես, գրեթե չեն լինում իշխանություններ, որ ցանկանում են կորցնել կամ զիջել իշխանությունը: Բայց մեր դեպքը փոքր-ինչ այլ է: Այստեղ գործ ունենք ոչ թե պարզապես իշխանությունը կորցնելու կամ ոչ միայն դրա վախի հետ, այլև դրանից հետո պատասխան տալու անխուսափելիության: Ու ոչ այն տարբերակով, ինչպես այլ, քաղաքակիրթ երկրներում է, որտեղ խոստացած, բայց չարածի, սխալ արածի, անարդյունավետ արածի համար իշխանությունները կրում են քաղաքական պատասխանատվություն: Եթե միայն դա լիներ Փաշինյանի դեպքում, նա թերևս նույնիսկ ուրախանար: Փաստ է, որ, օրինակ՝ 2021 թվականի իրենց խոստումների ճնշող մեծամասնությունը, եթե կուզեք՝ կառավարության գործունեության 2021-26 թթ. ծրագիրը այս իշխանությունը տապալել է (մենք ոչ մեկ անգամ անդրադարձել ենք այդ փաստերին): Սակայն այս դեպքում պատասխանատվությունը ենթադրվում է նաև ու հատկապես այն բոլոր փորձանքների համար, որ այս իշխանությունները բերել են երկրի ու ժողովրդի գլխին. պատերազմ(ներ), մարդկային ու տարածքային կորուստներ, Արցախի կորուստ և հայաթափում, պատմամշակութային անգնահատելի ժառանգության կորուստ, ինքնիշխանության և սուբյեկտայնության կորուստ, անվտանգային սպառնալիքների ուժգնացում, բռնատիրության և ոստիկանապետության ձևավորում, ազգային ինքնության և արժեքների դեմ ոտնձգություններ, հարկային անվերջանալի ճնշումներ, պետական միջոցների վատնում և այդպես շարունակ:

Ինքնին հասկանալի է, որ Փաշինյանն ու ՔՊ-ի «վերնախավը» ցանկացած հնարք օգտագործելու են, որպեսզի պահեն իշխանությունը: Պահեն, որպեսզի հենց միայն վերը թվարկվածի համար պատասխան տալու անհրաժեշտությունը չունենան: Եվ այդ տեսանկյունից, այո, նրանց անհանգստությունները նաև լուրջ մոտիվատոր են:

Հասկանալի էր, որ իշխանությունը պահելու, իսկ ավելի ճիշտ՝ իշխանությանը ամեն գնով ու բոլոր բջիջներով կառչած մնալու համար նրանք «հանկարծակի» բարձրացնելու են թոշակը: Այն թոշակը, որի բարձրացումը անհնար էին համարում, և որի բարձրացումը բյուջեում չեն նախատեսել, բայց հիմա այլ «տողերից» պիտի կտրեն և ուղղեն նախընտրական «թոշառքին» (ժողովրդական բանահյուսությունը, հիրավի, դիպուկ բնորոշումներ է գտնում):

Կամ, ասենք, ջրամատակարարման ժամանակացույցի (գրաֆիկի) վրա են «խաղեր տալիս»: Ներկայացվում է 17-ժամյա մատակարարման գրաֆիկ, հետո ասում են՝ կառավարությունը միջամտեց, հետո պարզվում է, որ այդ «միջամտության» արդյունքում էլի նույն բանն է լինելու, պարզապես ջրամատակարարումը ոչ թե 17, այլ, ասենք, 18 կամ 19 ժամով է լինելու և այդպես շարունակ:

Առաջիկայում, ընդհանրապես, իշխանությունը պահելու նպատակով ամեն ինչ է գործի մեջ դրվելու: Սկսվելու է, արդեն սկսվել է հանրության հոգեբանական լայնածավալ ահաբեկում, թե՝ «այ, որ ՔՊ-ն չընտրվի, խաղաղություն չի լինելու... որ ՔՊ-նա չընտրվի, մոլորակին աստերոիդ է բախվելու»: Այո, նույն՝ իշխանությունը չկորցնելու նպատակով, նաև անձնական ու ոչ անձնական «թեմաներ» են մեջտեղ նետելու: Տարբեր սցենարներ են կիրառելու: Իսկ դուք ի՜նչ էիք կարծում: Բայց խնդիրն այդ թեմաները չեն:

Այնուամենայնիվ, խնդիրը մի փոքր այլ է. քաղաքական ուժերը, հասարակությունը կկարողանա՞ն չմնալ իշխանությունների հնարք(ներ)ի տակ: Կկարողանա՞ն անտեսել այդ հնարքները:

Միանգամից նկատենք՝ դա շատ դժվար կլինի: Առկա տեղեկատվական հոսքերի պայմաններում և առկա հասարակական ապակողմնորոշման վիճակում, կարծում ենք, դա գրեթե անհնարին կլինի: Խնդիրն այն է, թե որքան զուսպ ու գրագետ կարելի է արձագանքել այդ ամեն ինչին, որպեսզի այդ հնարքները չաշխատեն կամ հնարավորինս քիչ աշխատեն, չունենան հնարքիստների ակնկալած ազդեցությունը:

Մարդկայնորեն հասկանալի է, իհարկե, այն գայթակղությունը, որի հաշվարկով էլ հնարքները կիրառվում են: Թե՝ «վա՜յ, տեսա՞ք՝ ինչ եղավ...»: Բայց նախ՝ առաջիկա 100 օրվա ընթացքում գրեթե ամենօրյա ռեժիմով, նույնիսկ օրը երկու-երեք անգամ են «վայ, տեսաք...»ներ լինելու: Եվ հետո, մյուս կողմից՝ մենք, որպես հասարակություն, արդեն գրեթե 8 տարի շարունակ, համարյա ամեն օր, ապրում, ավելի ճիշտ՝ գոյատևում ենք «վայ, բա տեսա՞ք...» իրավիճակներում: Փաշինյանի ու նրա խմբակի իշխանավարման այս շրջանը մի մղձավանջային ու էժանագին սերիալի տպավորություն է թողնում: Էժանագին սերիալ, որը չափից ավելի թանկ է արժեցել ու շարունակում է թանկ արժենալ մեր, մեր զավակների, մեր թոռների կյանքի ու ապագայի վրա:

Ժողովո՛ւրդ, անկեղծ, չեք հոգնե՞լ այս ինքնամաշ «սերիալից»: Տեսանելի է, որ հոգնել եք, շատերս ենք հոգնել: Այնպես որ, նաև դա տեսնելով են իշխանություններն իշխանավախությունների մեջ ընկել: Բայց դե, ինչպես ժողովուրդն է ասում, «երկու վախը... մի իշխանափոխություն է»...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Փաշինյանն Ալիևի աշխատակիցն է և չունի որևէ ուժ նրան դիմադրելու. Ավետիք ՉալաբյանՔննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանՈստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել էՈրքա՞ն կտևի ռուս-ուկրաինական պատերազմըՆիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետին Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին Պուտինը հաստատեց․ արտերկրում թաքնվողների համար խիստ սահմանափակումներ կգործեն Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Գազ չի լինի 09:30-ից մինչև 17:00-ն սեպտեմբերի 9-ին ԱՄՆ-ն ցանկանում է հասանելիություն ստանալ Վենեսուելայի ոսկուն. ԶԼՄ-ներ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Ճապոնիան պետք է դասեր քաղի պատմությունից և խզի կապերը միլիտшրիզմի հետ. ՉԺՀ ԱԳՆ Գրանցվեց հուշամրցաշարի նոր ռեկորդ. հուշամրցաշարն անցկացվեց Կապանի համայնքապետի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբՀովք բնակավայրում 75-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը․ կան վիրավnրներ Կիևը պատրաստ է ստանալ նույնիսկ այնպիսի hրթիռներ, որոնց պիտանիության ժամկետն արդեն սպառվում է. Անդրեյ Սիբիհա Հասարակ սննդակարգ, որի միջոցով կնիհարեք 10կգԱՄՆ-ի վերադարձը Իսլամաբադի հուշագրով ստանձնած իր պարտավորությունների կատարմանը կարող է նպաստել Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորմանը. Արաղչի France Football-ը հրապարակել է տարվա լավագույն ակումբ մրցանակի հինգ թեկնածուների անունները Ջուր չի լինի մինչեւ 22:00-ն ԱԹՍ-ն Զապորոժիեում հարձակվել է գնացքի վրա Տզի խայթոցից հետո երեխա է մահացելԱզատի ջրամբարի հայելու մակերեսը նախորդ տարվա համեմատ շուրջ 83․3%-ով ավել է ԵՄ-ն շարունակում է անել ամեն ինչ, որպեսզի թույլ չտա Ուկրաինայում հուսալի երկարաժամկետ կարգավորման ուղիների քննարկումը․ Լավրով Ընդդիմությունն իր աշխատանքով պետք է փորձի ամրապնդել դիրքերը ՏԻՄ-երում. Արեգ ՍավգուլյանԵթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա ԿոստանյանՀրավիրում եմ լրատվամիջոցների ուշադրությունը. Մենուա Սողոմոնյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր ԱվետիսյանԱրսեն Հարությունյանը RAF լիգայում չեմպիոնական գոտեմարտ կանցկացնի Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքումՑուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվելԾաղկահովիտի խաչմերուկում բախվել են «ԳԱԶ 53» մակնիշի բեռնատարը և «Mercedes»-ը․ կա 1 զnհ, 2 վիրավnր Ինչպես մեծ ընտանիքում․ Ռոսսոտրուդնիչեստվոյի ղեկավարը՝ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների մասին ՌԴ-ն վստահ է Ուկրաինայի hակամարտությունում իր հաղթանակին, այն շատ մոտ է․ Պեսկով Երբ ձուկը նեխման են ենթարկում, որ դառնա... ուտելի. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 սեպտեմբերի). Հիմնադրվել է Մխիթարյան միաբանությունը. «Փաստ»Արմավիրի մարզի Գայ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի ևս 3-5 աստիճանով, ապա աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով Իրականում ի՞նչ կատարվեց ընտրություններից հետո. ինչո՞ւ ոմանց մոտ լռություն սկսվեցԱռնվազն հինգ մարդ է զnhվել Չինաստանի հարավ-արևելյան նահանգում սելավի հետևանքով Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ»Մեծ Բրիտանիան 135 մլն դոլար կհատկացնի ԱՄՆ-ից Ուկրաինայի համար Patriot-ի hրթիռներ գնելու նպատակով Ֆինլանդիան 356 մլն եվրո արժողությամբ պարիսպ է կառուցել Ռուսաստանի հետ սահմանին «Ուկրաինան պարտվում է պատերազմում». The Spectator Ի՞նչ է իրականում տեղի ունեցել Կոռնիձորում․ ադրբեջանցիների առաջխաղացում կա՞ Ուկրաինայի ԶՈւ-ն hարվածել է ՌԴ մի շարք քաղաքների․ կան տnւժածներ Ինչի՞ կհանգեցնեն Հայաստանի եվրոպական երազանքները. «Փաստ»Ազգային կրթությունը հետընթաց է ապրում, ինչը շատ մտահոգիչ է. Ատոմ ՄխիթարյանԱրմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ումԳիշերը ՌԴ ԶՈւ-ն զանգվածային hարված է հասցրել Կիևին․ կան զnhեր և վիրավnրներ