Երևան, 22.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչպես չդառնալ խաբեության զոh և գումար չկորցնել. պարզաբանում է մասնագետը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Վերջին օրերին քաղաքացիներից տարբեր ահազանգեր ենք ստանում, որ ինչ-որ մարդիկ կոտրում են իրենց սոցիալական ցանցերի օգտահաշիվներն ու փորձում են գումար կորզել մարդկանցից։ Դեպքեր էլ կան, երբ իրենց անուն-ազգանուններով ու նկարներով կեղծ էջեր են բացում ու կրկին ծանոթ և անծանոթ մարդկանցից գումար խնդրում։ 

Խնդրին բախված քաղաքացիներից մեկը MediaHub-ի հետ զրույցում պատմել է, թե ինչպես են կոտրել իր Viber-ի հաշիվը և գումար ուզել իր հարազատից։

«Տեսա, որ իմ անուն-ազգանունով Viber կա բացած, ինչքան փորձեցի էդ համարով զանգել, չպատասխանեցին, ժամեր անց իմացա, որ եղբորս են գրել, ինքն էլ տեսել ա, որ իմ անուն-ազգանունն ա, նկարս ա, էլ չի պատկերացրել, որ կարա խաբեություն լինի. 30 հազար դրամ փոխանցել ա»,- ասաց մեր զրուցակիցը։

Մեկ այլ քաղաքացի էլ պատմեց, որ նամակ է ստացել, որում եղել է ակտիվացման կոդ և հղում, բարեբախտաբար, հղումը չի բացել ու խաբեության զոհ չի դարձել։

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը MediaHub-ի հետ զրույցում  նշեց, որ սովորաբար, ի տարբերություն մյուս խարդախությունների, սրանք հաճախ հենց Հայաստանի ներսից են արվում, հատկապես ազատազրկման վայրերից։

«Իհարկե, մեկ-մեկ լավ պատրաստված չեն լինում, մեկ-մեկ էլ լուրջ գործ են անում, օրինակ, մտնում են մարդու սոցիալական էջ, զննում ու տեսնում են՝ ինչ բարեկամ ունի, ու սկսում են էդ մարդու անունից գրել ու գումար ուզել»,- ներկայացրեց Սամվել Մարտիրոսյանը։

Մեդիափորձագետը հորդորում է՝ եթե գումարային խոսակցություն է, միշտ մեկ այլ հավելվածով գրել ու համոզվել, որ իսկապես այդ մարդն է գումար ուզում։ 

«Օրինակ, եթե ձեր ընկերը ձեզ Viber-ով է գրել, ապա Whatsapp-ով գրեք, ճշտեք՝ նա է, թե ոչ։ Կամ շատ ավելի պարզ բան կարելի է անել, ուղղակի զանգել այդ մարդուն և հարցնել՝ ի՞նքն է գումար խնդրել»,- եզրափակեց  խոսքը մեդիափորձագետը։

Մենք նաև ՆԳՆ-ից փորձեցինք պարզել, թե ինչ քայլեր են արվում կիբերհանցագործությունները կանխելու ուղղությամբ։ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը մեր հարցին ի պատասխան ասաց, որ կիբեռանվտանգության ոլորտում դեռ անելիքներ ունեն։

«Մենք դեռ հեռու ենք արդյունքները նույնիսկ բավարար գնահատելուց, հատկապես վերջին ժամանակահատվածում, երբ օտարերկրյա պետություններից որոշակի գործողություններ են կատարում, և շատ հաճախ մենք նույնականացման խնդիր ենք ունենում»,- ասաց Արփինե Սարգսյանը։ 

Իսկ մինչ ՆԳՆ-ն կսկսի գործուն քայլեր անել ու կանխել նման հանցագործությունները, մեդիափորձագետները խորհուրդ են տալիս չբացել անհասկանալի լինքերը, չպատասխանել անծանոթ համարներից եկած նամակներին, չհավատալ շահումների մասին եկած ծանուցումներին և գումարային հարցերում մի քանի աղբյուրով ճշտել՝ գումար ուզողն ով է։ 

Հետևեք մեզ՝ այստեղ

Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ»«Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ»«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 22-ից 26-ինԳազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Երևանում և մարզերումՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալելԴուրս եկե՛ք փողոց ու հարցրեք մարդկանց․ իրար հերթ չտալով տեսանյութեր եք հրապարակում՝ չհասկանալով, որ մնացել եք ձեր իսկ կազմակերպած շոուների տակ․ Անդրանիկ ԳևորգյանԻնչպիսի՞ն է էբոլայի ռիսկը Հայաստանի համար․ ԱՆ-ից հայտնում ենԱրտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունըՈչ մի դեպքում չպետք է թույլ տանք Փաշինյանին շանտաժի միջոցով նոր Սահմանադրություն ընդունել. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրությունների նկատմամբ ապօրինությունները շարունակվում են. Մամիկոն Ասլանյան30 մլն. դոլար թռցնողները կոռուպցիայի մասին են խոսում. Գառնիկ ԴավթյանԿոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել է5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքներըԻրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԵրկու դպրոց՝ մեկ կրթահամալիր․ ո՞ր դպրոցներն են միավորվելուՋուր չի լինելու. հասցեներԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորԴուք զիջումների իշխանություն եք, ահա ձեր իրական պատկերը. մենք թույլ չենք տա իշխանությանը հերթական զիջումն անել․ Ուժեղ ՀայաստանՊուտինը, Թրամփը և Ծինփինը հաստատել են եռակողմ հանդիպում անցկացնելու իրենց պատրաստակամության մասին. ՈւշակովՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցԹրամփը հույս ունի խաղաղության համաձայնագրի հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև G20 գագաթնաժողովում․ «The Atlantic»Ոչ մի ահավոր բան չի պատահել․ Ռաֆինյան՝ «Բարսելոնայի» պարտության մասինԱրարատ Միրզոյանի համարհիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանԵս ուզում եմ, որ ամեն ինչ լավանա․ Արքայազն Հարրին՝ ընտանիքի անդամների հետ հարաբերությունների մասինՓորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունըԷկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենաՊուտինը հայտարարել է նոյեմբերին եռակողմ բանակցություններին ՌԴ պատրաստակամության մասին․ Ուշակով Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները կմնան ուժի մեջ. ֆոն դեր Լայեն Էկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենա Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հույս ունենք առաջընթաց արձանագրել Ադրբեջանի և Հայաստանի հետ սահմանազատման գործընթացում․ Կոբախիձե Կառավարությունը խաղաղության անվան տակ գնում է միակողմանի զիջումների. Իրինա ՅոլյանԴուք Ադրբեջանին զիջում եք Հայաստանի տարածքով անխոչընդոտ ճանապարհ. Տիգրան ԱբրահամյանՇատ տխուր է, որ պարգևատրման ժամանակ հիմնը չհնչեց․ Էլիզաբեթ Աբրահամյան Ինչու՞ մինչև TRIPP նախագծի վավերացման գործընթացը իշխանությունը ամբողջությամբ ՉԻ ասում. Մարիաննա ՂահրամանյանԳազն ու էլեկտրաէներգիան միջանկյալ ծախս են հացամթերքի, ջերմոցային տնտեսությունների, տրանսպորտի, արտադրության և ծառայությունների համար. Հրայր ԿամենդատյանԱմասիայի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել Ամիօ բանկն ամփոփել է «Քո առաջին քարտը» ակցիանԲաքուն արձագանքել է ադրբեջանցի հովվի՝ Հայաստանի տարածք անցնելու դեպքին․ մանրամասներ Այն մասին, թե ինչու Տիգրանաշենը ենթակա չէ ոչ հանձման, և ոչ էլ փոխանակման որևէ այլ հայկական տարածքի հետ. Ավետիք ՉալաբյանԳավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցԶանգերի և SMS-ների վերծանման նոր կարգ․ ինչ կարող եք պահանջել օպերատորից Զարգացող և հզոր Գավառ ունենալը բոլորիս միավորող ցանկությունն է. «Հայկական քվե» կուսակցությունը շարունակում է հանդիպումները համայնքի բնակիչների հետ և ներկայացնում զարգացման իր ծրագրերըՀոկտեմբերի 25-ին որոշվում է Գավառի վաղվա օրը. տեսանյութ