Երևան, 22.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


100 տարին լրացած բոլոր թոշակառուները կստանան 1 մլն դրամ՝ անկախ բնակության վայրից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Կառավարությունը այսօր կայացած նիստում, չզեկուցվող հարցերի փաթեթում ընդունեց համապատասխան որոշումը, որի համաձայն՝  100 տարին լրացած բոլոր թոշակառուները կստանան 1 մլն դրամ՝ անկախ նրանց բնակության վայրից։

Գործող իրավակարգավումների շրջանակներում 100 տարեկանը լրանալու կապակցությամբ գնահատանքի որևէ վերաբերմունք կենսաթոշակառուին կամ նպաստառուին չի ցուցաբերվում։ Այս առումով հարկ է նկատի ունենալ, որ Երևանի ավագանու որոշմամբ մայրաքաղաքում հաշվառված և 100 տարին լրացած բոլոր տարեցներին տրամադրվել է 1,000,000 դրամ աջակցություն՝ որպես շնորհակալություն նրանց ողջ կյանքի ընթացքում ընտանիքին, հայրենիքին, աշխատանքին, հանրությանը նվիրվածության և հանրության մեջ թողած արժեքավոր ներդրման համար։

Այս տեսակետից, մայրաքաղաքում չհաշվառված, սակայն 100 տարին լրացած կենսաթոշակառուները և նպաստառուները դուրս են մնացել նախաձեռնությունից՝ ստեղծելով անհավասարություն և անարդարության զգացողություն։

Հաշվի առնելով այս անձանց ունեցած վաստակը՝ պետությունը պարտավոր է ցուցաբերել համահավասար վերաբերմունք՝ անկախ բնակության վայրից։ Սա նաև սոցիալական արդարության և արժանապատվության սկզբունքների իրագործում է։ Ըստ այդմ, այդ նպատակով 100 տարին լրացած անձանց ավագ սերնդի հարգարժան քաղաքացիներին հավասար մոտեցում ցուցաբերելու նպատակով մշակվել է ներկայացված նախագիծը։

Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ՝

կենսաթոշակ կամ նպաստ ստանալու իրավունք ունեցող անձի 100 տարին լրանալու օրվան հաջորդող ամսվա կենսաթոշակի (նպաստի) հետ միաժամանակ նշանակվում է 1000000 դրամ միանվագ գումար,
միանվագ գումարը վճարվելու է  այն ստանալու իրավունք ձեռք բերելու ամսվա կենսաթոշակի հետ՝ այդ ամսվա կենսաթոշակի վճարման համար սահմանված կարգով  և  եղանակով,
նշանակված միանվագ գումար ստանալու իրավունքը անձը կորցնելու է (միանվագ գումարը չի վճարվելու) կենսաթոշակ ստանալու իրավունքը կորցնելու դեպքում, իսկ մահվան պատճառով չվճարված միանվագ գումարը վճարման ենթակա չէ,
որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ արդեն 100 տարին լրացած, կենսաթոշակ կամ նպաստ ստանալու իրավունք ունեցող անձին 1,000,000 դրամի չափով միանվագ գումարը վճարվելու է որոշումն ուժի մեջ մտնելուց հետո կենսաթոշակի և նպաստի՝ առաջիկա ամսվա վճարման ցուցակներով,
միանվագ գումար չի տրվելու այն անձանց, ովքեր Երևանի ավագանու որոշմամբ արդեն իսկ ստացել են (կամ հետագայում ստանալու են) 1,000,000 դրամ աջակցություն (այդ անձանց տվյալները տրամադրվելու են Երևանի քաղաքապետարանի կողմից)։

Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Որոշման ընդունման արդյունքում՝

ավագ սերնդի հարգարժան 71 քաղաքացի միայն 2026 թվականին պետական մակարդակով կստանա հարգանքի և աջակցության նյութական արտահայտություն,
կձևավորվի համահավասար սոցիալական մոտեցում,
հանրային գիտակցության մեջ կխորանա բարձր տարիք ունեցող քաղաքացիների նկատմամբ հարգանքի մշակույթը։

Բացի դրանից, ներկայացվող նախաձեռնությունն ուղղված է սոցիալական ներառվածության բարձրացմանը, արժանապատիվ ծերության ապահովմանը և հասարակական համախմբվածության ամրապնդմանը։ Նախաձեռնությունը նաև խորհրդանշական ուղերձ է երիտասարդ սերունդներին, որ պետությունը բարձր է գնահատում իր ավագ սերնդին՝ պետությանը, ընտանիքին, հանրությանը, աշխատանքին նվիրումով երկար  ապրած կյանքը պատշաճ արժևորվում է։

Հետևեք մեզ՝ այստեղ

Ռուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրըԱՄՆ-ն և Իսրայելը քննարկում են Կոնգրեսի ընտրություններից հետո Իրանի դեմ նոր գործողություն սկսելու հարցը․ NYT ԵՄ-ին անդամակցության մասին Փաշինյանի խոստումները կեղծիք են և իրականությանը չեն համապատասխանում. Ավետիք ՉալաբյանԲելառուսը պատրաստվում է պատերազմի. Լուկաշենկո Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների անցկացման վայր․ Պեսկով «Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան COP17-ինՀայաստանում վարորդներին ստուգելու նոր կարգ է նախատեսվում Վարդապետյանը և Կոբախիձեն քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը Ամիօ բանկը՝ COP17 միջազգային համաժողովի պաշտոնական գործընկեր Հոկտեմբերի 24-ին Վեներա մոլորակը կանցնի Երկրի և Արեգակի միջև Ադրբեջանն արգելել է նաև Թուրքիայի «Նոր բարօրություն» իսլամիստական կուսակցության (Yeniden Refah) առաջնորդ Ֆաթիհ Էրբաքանի մուտքը Թուրքիայի իշխանական վերնախավում կլանների պայքարի մասին ակնարկներ․ Բերաթ Ալբայրաքը խախտել է լռությունը ԵՄ-ն ակնկալում է համոզել Կանադային և Մեծ Բրիտանիային՝ ավելացնել Ուկրաինային տրամադրվող ֆինանսական օգնությունը Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ 5000-ի փոխարեն՝ 20000 դրամ․ նոր տուգանք վարորդների համար Մխիթարյանի գոլային փոխանցումը ՉԼ խաղում Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ Ոսկու գինն աճել է. որքան է մեկ գրամի արժեքը Իշխանություններին չի հաջողվելու երկար զսպել քաղաքացիների զայրույթը. Աննա Կոստանյան4 դպրոց կմիավորվի․ կստեղծվեն միջնակարգ դպրոց և կրթահամալիր Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը Կամ մենք կոչնչացնենք նրանց, կամ նրանք՝ մեզ. Նեթանյահու Գավառ համայնքի բնակիչների ջերմ ընդունելությունը մեզ մեծ ուրախություն ու վստահություն է ներշնչումՍևանա լճից ավելի շատ սիգ որսալու թույլտվություն կտրվի Կկարգավորվեն մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու հետ կապված հարաբերությունները Գավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցConverse Leasing. Ani Tuff՝ տուֆագործության տասնամյակների պատմության և զարգացման պատմություն Նոր աղանդ է հայտնվել՝ մարդկանց են սպանումԱլիևը պաշտոնից ազատել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչին Ֆրանսիայի տարածաշրջանային իշխանությունները կարգելեն առաջիկա օրերին ծրագրված բոլոր ցույցերը. Մակրոն Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան Պենտագոնը զորքեր է տեղափոխում Իրանի սահման՝ սպասելով Թրամփի «կանաչ լույսին» Այն մասին, թե ինչ է մեզնից համառորեն փորձում թաքցնել Փաշինյանը, սակայն ինչն ի վերջո անհնար է անվերջ թաքցնել. Ավետիք Չալաբյան2 տարի տղամարդու 5 ոսկե ատամով պրոթեզը մնացել է շնչուղիներում. նրան վիրահատել ենՊшտերազմն անհրաժեշտ չէ ո՛չ ՌԴ-ին, ո՛չ Բելառուսին, բայց պետք է պատրաստ լինել դրան. Լուկաշենկո Հոկտեմբերի 24-ի ցույցերի նախաշեմին Ֆրանսիայի ոստիկաններին հետ են կանչել արձակուրդից Հրազդանի կիրճում անծանոթ երիտասարդը հափշտակել է պայուսակը և դիմել փախուստի Թեհրանը չի բացառում պատասխան hարվածներ հասցնել Պարսից ծոցի պետությունների էներգետիկ ենթակառուցվածքներին. իրանցի պաշտոնյա Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25 Ո՛չ Փաշինյանի թույլ ու վտանգավոր TRIPP-ին, որը զիջումներ է ենթադրում ԱլիևինՏերյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի ճանապարհահատվածներում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը Վերջին 8 տարում գազը երկու անգամ թանկացել է, չթանկանալու երաշխիք չկա. Փաշինյան Խմիչք, որ Վենետիկ այցելող յուրաքանչյուր ճանապարհորդ պետք է փորձի. «Փաստ»ՌԴ-ն և Ուկրաինան Բելառուսի սահմանամերձ շրջանում փոխանակվել են զnhված զինվnրականների մարմիններով ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 հոկտեմբերի). Երևանում բացվել է Ռուսաստանի հրապարակը. «Փաստ»Արթիկում կարկուտ է տեղացել (տեսանյութ) Վտանգավոր ազդակներ, անհանգստացնող հեռանկար. «Փաստ»Գավառը արժանի է նոր մեկնարկի, ավելի ծաղկուն ու զարգացած ապագայի. տեսանյութՎլադիմիր Պուտինը ՌԴ կառավարության կազմում պաշտոնյաների փոփոխություններ է կատարել «Ինչո՞ւ Հայաստանին ՀԱՊԿ-ից չեն հեռացնում»․ Փաշինյանը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին