Ռուսաստանը կտրուկ ավելացրել է գազի մատակարարումները Չինաստան և Անդրկովկաս
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
2025 թվականին «Գազպրոմը» առաջին անգամ Չինաստանին ավելի շատ գազ է մատակարարել, քան Եվրոպային։
Նախնական տվյալներով՝ «Գազպրոմը» 2025 թվականին «Սիբիրի ուժ» գազատարով Չինաստանին 38,8 միլիարդ խորանարդ մետր գազ է մատակարարել (24,8%-ով ավելի, քան 2024 թվականին)։ Այսպիսով, ընկերությունը Չինաստան է արտահանել ավելի շատ խողովակաշարային գազ, քան եվրոպական հեռավոր արտերկիր միասին վերցրած (ներառյալ Թուրքիան)։
«Գազպրոմը» շարունակում է հուսալիորեն գազ մատակարարել իր հարևան երկրներին։ 2025 թվականին Կենտրոնական Ասիա և Անդրկովկաս արտահանումն աճել է։ Մասնավորապես, ընկերությունը Ղազախստան, Ուզբեկստան և Ղրղզստան ռուսական գազի մատակարարումները մեծացրել է 22,2%-ով, իսկ Վրաստան՝ 40,4%-ով։
Հետևեք մեզ՝ այստեղ



