Երևան, 05.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Վեհափառը շատ ճիշտ գիծ է դրսևորում գործող դավաճանական իշխանությունների նկատմամբ, ամենաճիշտ քայլն արհամարհելն է». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հետզհետե քչանում է Նիկոլ Փաշինյանի աջակիցների թիվը, որոնք նրա հետ մասնակցում են «պատարագների» տարբեր եկեղեցիներում։ Այդ արարողությունները պատարագ կոչելը տեղին չէ, քանի որ դրանց ժամանակ խախտվում է եկեղեցական կարգը, պատարագներն անցկացնում են կարգալույծ եղած քահանաներ կամ էլ զեղչվում է Վեհափառ Հայրապետի անունը։ Բայց Փաշինյանը չի խորշում շարունակել իր պայքարը Եկեղեցու և Վեհափառի դեմ, որպես վարչապետ մի փաստաթուղթ է ստորագրում 10 եպիսկոպոսի հետ՝ այդպիսով խախտելով Սահմանադրությունը։

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն ասում է՝ հաշվի առնելով ժողովրդի ձեռամբ իր սև գործերը անելու մեթոդի կիրառման ձախողումը, Փաշինյանը հիմա փորձում է այլ ձևաչափով Եկեղեցուն ճնշել։ «Դա անել, այսպես ասած, տիրադավների և տիրադավիկների միջոցով, որը ևս ձախողվել է։ Հայ առաքելական սուրբ եկեղեցին ունի 54 եպիսկոպոս և արքեպիսկոպոս, որոնցից ընդամենը տասն են միացել Նիկոլին։ Եկեղեցին ունի 489 քահանա, որոնցից մոտ 24­ն են միացել նրան։ Նիկոլն օգտագործում է ապատեղեկատվության, մանիպուլ յացիայի, կեղծիքի, դիպֆեյքերի ամբողջ ռեսուրսը՝ հանրությանը համոզելու, որ իր կոչերը շատ մեծ արձագանք ունեն, այնինչ տեսանք, որ այս տիրադավիկների, այսինքն՝ քահանաների միավորումը Նիկոլին ևս խայտառակ ձախողում էր։ Դրան հակառակ՝ մոտ 250 հոգևորական այս պահի դրությամբ իր հավատարմությունն է հայտնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Կաթողիկոսին»,­«Փաստի» հետ զրույցում ասում է Համբարյանը։

Ընդգծում է՝ Փաշինյանը չունի ժողովրդի այն աջակցությունը, որը փորձում էր ներկայացնել։ «Մարդն ասում է՝ հո փարիսեցիություն չէի անի, որպես սովորական քաղաքացի ստորագրեի այդ փաստաթուղթը, բայց նա, ով խոսում է իբր թե արդար լինելուց, մոռանում է՝ նախ Սահմանադրության մեջ ունենք կետ, որի համաձայն, Եկեղեցին անջատ է պետությունից։ Երկրորդ՝ Քրեական օրենսգրքի 209 հոդվածով արգելվում է իշխանություններին կամ որևէ մեկին խոչընդոտել կրոնական կազմակերպության գործունեությանը կամ միջամտել կրոնական կազմակերպության ներքին գործերին։ Իսկ մենք տեսնում ենք, որ մարդը արհամարհած ունի և՛ Սահմանադրությունը, և՛ բոլոր օրենքները, ինչը նրանից լիովին սպասելի է։ Կիրակի օրվա Մասիսի խայտառակությունը, երբ Վեդիի կոմունալ բաժնի աշխատողներին պարտադրել էին գալ Նիկոլի համար մատուցվող այդ «շաբաշ փարթիին», ապացուցում է, որ նույնիսկ վարչական ռեսուրսի ահռելի կիրառմամբ էլ Նիկոլին չի հաջողվում համապատասխան քանակի մարդ հավաքել։ Հիշո՞ւմ եք՝ Հովհաննավանքի Ստյոպիկը սպառնում էր, ասում՝ ոտքերս կխփեմ, տասը հազար մարդ դուրս կգա։ Նախ՝ նշեմ, որ տասը հազարը շատ փոքրիկ թիվ է Հայ առաքելական սուրբ եկեղեցու հավատացյալների համեմատ։ Նույնիսկ, եթե հարյուր հազար մարդ էլ դուրս գա, Կաթողիկոսը պետք է բացարձակ «չվախենա» դրանից։

Նույնիսկ Նիկոլի հրավիրած «ուՂտաերթի» մասնակիցների թիվը երկու հազարից ավելի չէր։ Նույնիսկ առանց ամոթի, ֆոտոշոփով ավելացրել էին մարդկանց։ Այդ երկու հազարի մեջ պետք է ներառենք ուժային կառույցների ներկայացուցիչներին, վարչական ռեսուրսը։ Իրականում Նիկոլի հավաքած զանգվածը այն փոքրիկ՝ երեք­չորս հարյուր հոգին էին, որոնք կանգնած էին Սուրբ Աննա եկեղեցու, այսպես ասած, «պիտաչոկի» վրա։ Նիկոլի հավաքած զանգվածը դա էր»,­ նկատում է քաղաքագետը։

Վստահ է՝ Փաշինյանը չի հրաժարվելու իր ծրագրից։ «Բայց փառք ու պատիվ մեր Վեհափառին, ով պայքարի շատ ճիշտ գիծ է դրսևորել գործող դավաճանական իշխանությունների նկատմամբ և շատ ճիշտ առաջ է գնում։ Ամենաճիշտ քայլն արհամարհելն է, որովհետև, եթե արձագանքես Նիկոլի բոլոր ստերին, կեղծիքներին, մանիպուլ յացիաներին, ապա Նիկոլը քեզ կտանի իր դաշտ և կհաղթի։ Ռուսերեն ասացվածք կա՝ մի՛ բանավիճիր տգետի հետ, նա քեզ կտանի իր դաշտ և կհաղթի իր պրոֆեսիոնալիզմով։ Ուստի Վեհափառ Հայրապետը շատ ճիշտ դրսևորում է ցուցաբերում Նիկոլի նմանի նկատմամբ, որովհետև Նիկոլը դասական դեղին մամուլի ամենավատ ներկայացուցչի տեսակ է։ Պետք չէ կեղտը բզբզել, եթե դա արեցիր, այդ կեղտը կթռնի նաև քո վրա»,­ նշում է մեր զրուցակիցը։

Երկրի ներսում չեն դադարում ռեպրեսիաները՝ ձերբակալություններ, կալանավորումներ, կալանքի ժամկետների երկարաձգում։ Ի՞նչ է սա, գործ ունենք Նիկոլ Փաշինյանի վախերի՞ հետ, թե՞ նա է փորձում զսպել հասարակական հնարավոր հուզումները։ «Ամենառաաջինը Նիկոլի սարսափն է։ Երբ նա ինչ­որ տեղ է գնում, այդտեղ հայտնվում են անվտանգության ուժերի հարյուրավոր ներկայացուցիչներ, ահռելի քանակությամբ մեքենաներ, պարեկներ և ոստիկաններ։ Տարիքիցս ելնելով՝ շատ լավ հիշում եմ և՛ Լևոն Տեր­Պետրոսյանի, և՛ Ռոբերտ Քոչարյանի, և՛ Սերժ Սարգսյանի այցերը Գյումրի։ Բոլորն էլ ունեցել են անվտանգության աշխատակիցներ, թիկնապահներ, կորտեժներ, բայց այն, ինչ անում է Նիկոլը, ոչ ոք չի արել, և դա խոսում է նրա՝ սարսափի մեջ գտնվելու փաստի մասին։ Նա շատ լավ գիտի, թե ինչ հանցանքներ է գործել Հայաստանի Հանրապետության և հարյուր հազարավոր մարդկանց նկատմամբ։ Նա հարյուր հիսուն հազար մարդու դարձրել է անտուն, հինգ հազար մարդու սպանել է, որպեսզի իրեն դավաճան չասեն։ Տասը հազարից ավելի մարդու դարձրել է վիրավոր։ Հարյուրավոր մարդիկ անհետ կորած են, մոտ երեք տասնյակ մարդ գերի է։ Նա շատ լավ գիտի այս ամեն ինչը և վախենում է։ Այս ռեպրեսիաները կազմակերպելով՝ փորձում է նաև վախեցնել ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչներին։ Նա գործում է շատ լկտի։ Օրինակ՝ Սամվել Կարապետյանը, Նարեկ Սամսոնյանը, Վազգեն Սաղաթել յանն իրենց կարծիքն են հայտնել և այսօրվա դրությամբ բանտերում են։ Ասենք, մեկն արձագանքել է Ալեն Սիմոնյանի ցինիկ գրառմանը, մյուսն ասել է՝ մեր ձևով կպայքարենք, և դրա համար այդ մարդիկ հիմա բանտում են, բայց, ասենք, Գառնի գյուղում բնակվող ինչ­որ մեկը կարող է տեսախցիկների առաջ ասել, որ Կաթողիկոսին պետք է սպանել՝ քարը գլխին խփելով, այն պարագայում, երբ Քրեական օրենսգրքում կա հոդված, որը վերաբերում է սպառնալիքին և սպառնալիքի մեթոդներին, այն է, թե ինչպես ես պատրաստվում մարդու նկատմամբ հաշվեհարդար տեսնել, բայց քանի որ նա նիկոլական է, ազատության մեջ է։ Մեր իրավապահ համակարգը, ի դեմս Քննչական կոմիտեի, դա չի տեսնում կամ տեսնելով՝ քրեական գործ չի հարուցում, որովհետև նա նիկոլական է։ Այսինքն՝ նիկոլականներին ամեն ինչ կարելի է, ընդդիմադիրներին չի կարելի։ Եթե որևէ ընդդիմադիր մարդասպանության կոչերով ելույթ ունենար, ապա համոզված եղեք՝ եթերի ժամանակ նրան կկալանավորեին»,­ասում է նա։

Քաղաքագետը կարծում է, որ Փաշինյանը փորձում է այսպիսի մասսայական ձերբակալությունների միջոցով սարսափ ներմուծել նաև ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչների մեջ։ «Նիկոլը փորձում է նաև այս մեթոդներով հանրությանը համոզել՝ «մեր դեմ խաղ չկա, մենք հաղթանակած ենք 2026 թվականի ընտրություններում»։ Նիկոլի և նրա թրքահպատակ թայֆայի բոլոր քայլերն ուղղված են այդ ծրագիրն իրականացնելուն։ Սա ևս ցույց է տալիս՝ վախենում են, որ կարող է չընտրվեն։ Հենց դրա համար էլ շատ ագրեսիվ կերպով ապատեղեկատվություն է տարածվում, որ ընտրություններին, միևնույնն է, Նիկոլը կհաղթի։ Սա հատուկ տեխնոլոգիա է մարդկանց հուսահատեցնելու և խաբելու նպատակով։ Իրականում Նիկոլը վախենում է շատ կարևոր մի բանից։ Իրենք ընտրությունները կեղծելու բոլոր մեխանիզմներն ունեն, բայց դրանք նաև կիրառվել են նախկին համապետական և ՏԻՄ ընտրությունների ժամանակ, և Նիկոլը հասկացել է՝ իր բոլոր մեխանիզմները հօդս կցնդեն, եթե ընտրողների մեծ մասը մասնակցի ընտրություններին։ Դրա համար հուսահատության այդ նոտաներն են մտցնում հանրության մեջ, որ հանրությունը չգնա ընտրության։ Հատկապես քաղաքաբնակների մասին է խոսքը, որովհետև Նիկոլը շատ լավ գիտի՝ գրեթե բոլոր քաղաքներում ինքը պարտվելու է, և փորձում է ամեն ինչ անել, որպեսզի քաղաքաբնակները ընտրության չգնան, որովհետև դա պոտենցիալ ընդդիմադիր մասսան է։ Հուսահատական նոտաներ են ստեղծում, որ, միևնույնն է, Նիկոլը կանցնի, մի՛ գնացեք ընտրության, որպեսզի գյուղերով կոմպենսացնեն իրենց պարտությունները քաղաքներում»,­եզրափակում է Գագիկ Համբարյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երբ Ալիևը քեզ պարտադրում է սուտ խոսել, բայց իրականությունը քո աչքի առաջ է.Ուժեղ Հայաստան Գնա՜ ընտրության, երկրում փոփոխություն բեր. Նարեկ Կարապետյանը դիմեց Երևանին և ՀՀ մարզերինՓաշինյանի պաստառը պոկելու համար մարդ է ինքնասպան եղել. Ո՞վ է պատասխան տալու. Էդմոն ՄարուքյանՄաhվան ելքով վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում Եթե նման օրենք կա, ուրեմն դու արդեն ինքդ ես հարցը կտրուկ դրել, բայց այդ դեպքում եկեք պատասխանատու լինենք մեր խոսքերի համար և դիմենք ժողովրդին. Լավրովը՝ ՀՀ-ի ԵՄ-ին անդամակցության մասին Երկու պսևդո-ժողովրդավար իրար մեջ որոշում են ոնց դիմել Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ կասեցնելու քաղաքական ընդդիմադիր ուժի մասնակցությունն ընտրություններին. Աննա ԿոստանյանԱյստեղ կա 14 պրոհայկական ուժ և մեկ պրոադրբեջանական ուժ և այդ մեկը դու՜ ես. Նարեկ Կարապետյանը` Նիկոլ ՓաշինյանինԱյն մասին, թե ում է պետք ընտրել հունիսի 7-ին, և ում է պետք վճռականորեն մերժել. Ավետիք ՉալաբյանՉի կարելի անվերջ շահարկել ապօրինի գույքի թեման ու դրանով ընտրվել. Էդմոն ՄարուքյանԾովում նկատվել է տարօրինակ մթնոլորտային երևույթ, որը կործանել է «Տիտանիկը»Վթար է․ ջուր չի լինելու Հիանալի կլիներ, եթե նրանք հանդիպեին․ Թրամփը՝ Պուտինի և Զելենսկու մասին Հունիսի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներ Ո՞վ կփոխարինի Ֆլիկին Հիանալի կլիներ, եթե նրանք հանդիպեին․ Թրամփը՝ Պուտինի և Զելենսկու մասին Հունիսի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներ Ձեր եղբայրը պայքարում էր Արցախի համար... Նարեկ Կարապետյանը` Արամ ՍարգսյանինՄեր հայրենակիցները 9 ամիս սովի մեջ են եղել, որովհետև դուք ճանաչել եք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. Կարապետյանը` ՓաշինյանինՉի կարելի փոխել անկախության հռչակագիրը․ Էդմոն ՄարուքյանԿիրառվում է վարչական ռեսուրս և տեղի է ունենում ընտրական իրավունքի ոտնահարում․ Էդմոն ՄարուքյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակն՝ առաջիկա օրերին Իզուր եք այս մարդուն այսքան հարց տալիս, նա 3-4 օրից իշխանություն չի լինելու. Նարեկ ԿարապետյանՓաշինյանը հնարավոր է չընտրվի, ու պետք է չընտրվի․ Էդմոն Մարուքյան Ի՞նչ կփոխվի առաջիկա 5 տարում, եթե դուք լինեք իշխանության․ Էդմոն Մարուքյան Կարևոր՝ ավագ դասարանների աշակերտների համար Ադրբեջանը ոչ միայն չի նվազեցրել, այլ էականորեն ակտիվացրել է Արևմտյան Ադրբեջանի քարոզչությունը, ինչն զգալի ռիսկեր է ստեղծում տարածաշրջանային անվտանգության համար․ Նարեկ ԿարապետյանԱդրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է, դրա մասին Փաշինյանի արտաքին հետախուզության ծառայությունը գիտի, բայց Փաշինյանը փորձում է այդ սպառնալիքը թաքցնել ժողովրդից․ Մարիաննա ՂահրամանյանԴուք նորից խոսում եք հայերին նստեցնելու, ցավ պատճառելու մասին, մենք միավորելու. Նարեկ Կարապետյանը ՓաշինյանինՍամվել Կարապետյանը երկիրն ազատելու է աղքատության ճիրաններից. Նարեկ ԿարապետյանԿարևոր՝ առաջին դասարանցիների համար ՀՐԱՏԱՊ. Սամվել Կարապետյանը Հայաստանում անապահով ընտանիքների համար էլեկտրաէներգիան և ջուրը կդարձնի անվճարԵրևանում հրկիզել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենա Քաղաքական ուժերի առաջին համարների նախընտրական բանավեճը՝ ուղիղ Ալիկանտե. նոր ուղղություն «FLYONE ARMENIA» ավիաընկերության կողմից Զովունու զորամասի դիմաց բшխվել են «Toyota Camry»-ն և «Chevrolet Volt»-ը․ վերջինը բшխվել է բետոնե էլեկտրասյանը, գազատար խողովակներին և տապալել այն Փակվող դպրոցների, Սյունիքի հայաթափվող գյուղերի, 300 հազար ադրբեջանցիների մուտքի և այն կանխարգելելու մասին․ Արմեն ՄանվելյանԱվտոմեքենայի և հեծանվորդի բախում՝ Կոտայքի մարզում Մարտի 2-ից ի վեր Լիբանանին հասցված իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 3526-ի Ուսանողը ատամի ցավով դիմել է ատամնաբույժի և անսպասելիորեն իմացել ծանր ախտորոշման մասին Թրամփի և Նեթանյահուի հեռախոսազրույցը քաղաքական ճգնաժամի պատճառ է դարձել Իսրայելում. Axios Ի՞նչ էր անում Ռազմական ոստիկանությունն այսօր «Զվարթնոցում». ՊՆ պարզաբանումը «Դասական Եվրատեսիլ 2026»-ի փորձերը շարունակվում են. կայացել է եվրոպացի պատվիրակների երկրորդ փորձը ԵՄ-ն խորացնում է համագործակցությունը Կենտրոնական Ասիայի երկրների հետ «Ես իմ կամքով եմ հեռացել թատրոնից». Աննա Մանուչարյանը հեռացել է Ստանիսլավսկու թատրոնից Վարորդներին զգուշացրել են ավտոմեքենայի օդորակիչի հետ կապված թանկարժեք սխալի մասին Ի՞նչ տեղի կունենա ուժեղ Հայաստան դաշինքի իշխանության գալու պարագայում․ բարեկեցության ապահովում, ազգային արժանապատվության վերականգնում, ինքնության պահպանում, եկեղեցու դերի և նշանակության բարձրացում․ Նաիրի ՍարգսյանԻտալիան վերահաստատում է աջակցությունը ՀՀ քաղաքացիների համար վիզաների ազատականացման գործընթացին Ռիտերը համեմատել է Զելենսկու՝ Թրամփին ուղղված դիմումը «մռնչացող շանը հարվածելու» հետ Դպրոցների ավագ դասարանների համար կգործեն վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ Հրապարակվել է նախընտրական վերջին բանավեճի մասնակիցների ցանկը