Մենք ունենալու ենք ուժեղ Հայաստան․ մենք ունենալու ենք օրինական, ոչ թե կամայական պետություն․ Ռուբեն Մխիթարյան
ԲԼՈԳՌուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Այսօր հերթական անգամ տեսնում ենք, թե ինչպես է ՀՀ-ում շարունակվում ընտրովի արդարադատության ամոթալի պրակտիկան։
Մի դեպքում՝ Սամվել Կարապետյանի վերաբերյալ դատախազությունը բողոք է ներկայացնում՝ նրան կրկին կալանավորելու պահանջով, մյուս դեպքում՝ իմ ազատ արձակման դեմ ներկայացվում է վճռաբեկ բողոք։
Սա արդեն իրավական գործընթաց չէ։ Սա քաղաքական հաշվեհարդար է։ Սա ճնշում է այն մարդկանց նկատմամբ, ովքեր չեն ենթարկվում գործող իշխանական կամքին։
Երբ նույն դատախազությունը տարբեր մարդկանց նկատմամբ կիրառում է տարբեր չափանիշներ՝ սա ոչ թե արդարադատություն է, այլ ընտրովի պատժամիջոցների համակարգ։
Մենք ունենալու ենք ուժեղ Հայաստան։
Մենք ունենալու ենք օրինական, ոչ թե կամայական պետություն։
Եվ այդ օրը շատ ավելի մոտ է, քան թվում է նրանց, ովքեր այսօր չարաշահում են իշխանությունը։
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



