2025թ. Ադրբեջանի տարածքով երկաթուղու միջոցով ՀՀ է մտել 6,580 տոննա հացահատիկ, որից 1,000 տոննան` ղազախական և 5,580 տոննան՝ ռուսական․ Պապոյան
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
2025թ. Ադրբեջանի տարածքով երկաթուղու միջոցով Հայաստան է մտել 6580 տոննա հացահատիկ, որից 1000 տոննան ղազախական և 5580 տոննան՝ ռուսական, ինչպես նաև 1210 տոննա ադրբեջանական բենզին։ Այս մասին գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«2026թ. հունվարի 8-ի դրությամբ Ադրբեջանի տարածքով երկաթուղու միջոցով Հայաստան է մտել 8485 տոննա ռուսական հացահատիկ և 4103 տոննա ճանապարհին է, ինչպես նաև ճանապարհին է 7600 տոննա ադրբեջանական նավթամթերք, որից 6100 տոննան բենզին է, 1500 տոննան՝ դիզել։
Ինչպես նշել էի նախորդիվ, ակնկալվում է մինչև 80 դրամ բենզինի և դիզելի գնանկում 1 լիտրի համար՝ նախորդ ամսվա գների համեմատ։
Ուրախ եմ տեղեկացնել, որ այս զարգացումներով պայմանավորված, նավթամթերք վաճառող մյուս ընկերությունները ևս աշխատում են գների իջեցման ուղղությամբ»,-գրել է նա։
Հետևեք մեզ՝ այստեղ



