Երևան, 04.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ռազմական դոկտրին. իսրայելական փորձի իրողություններ

ԲԼՈԳ

Ալեն Ղևոնդյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Իսրայել պետության Ռազմական դոկտրինը ձևավորվել է դեռ 1948թ. հրեական պետությանը զուգահեռ: Իր գոյության արդեն մի քանի տասնամյակներում, այն ենթարկվել է մի շարք փոփոխությունների, սակայն մի քանի ելակետային դրույթներ մնացել են անփոփոխ, որոնց մեջ հատկանշական է «պոտենցիալ հակառակորդի նկատմամբ ուժային բացարձակ ճնշման իրականցման» ռազմական գործելաոճը:

Այս առումով տեղին է հիշատակել, որ իսրայելական պետության՝ Ռազմական առաջին դոկտրինի հեղինակ Հ.Լասկովը իր հայեցակարգում առանձնացնում էր ռազմավարության ու մարտավորության արդյունավետ կառուցման մի քանի հանգամանքներ, որոնք առանցքային են պետության անվտանգության, պաշտպանվածության տեսանկյունից: Մանսվորապես՝
1. Իսրայելի բնակչությունը զիջում է հարևաններին, ուստի ենթադրելի է, որ հնարավոր պատերազմում բանակը պետք է պայքարի իրեն թվապես գերազանցող կենդանի ուժի դեմ:
2. Իսրայելի վեճը հարևանների հետ, իր հիմքում ունի այն կանխավարկածը/պնդումը, որ հարևանները սկզբունքորեն դեմ են Իսրայելի գոյությանը առհասարակ: Հաշվի առնելով Իսրայելի աշխարհագրական ոչ նպաստավոր դիրքը, ռազմատեխնիկայի հարցում հակառակորդների գերակշռությունը, կենդանի ուժի հարցում նրանց թվային գերակայությունը՝ Իսրայելը հաղթանակի հույս պետք է ունենա միայն կայծակնային արագությամբ հակառակորդի ռազմավարական ենթակառուցվածքները ոչնչացնելու դեպքում: Հնարավոր հակառակորդին լիարժեք ոչնչացնել ամեն դեպքում հնարավոր չի լինի: 
3. Ոչ մեծ տարածքի չափը, սահմանների ոչ նպաստավոր բնույթը, ռազմավարական ենթակառուցվածքների ու քաղաքների՝ հարևան երկրների հետ Իսրայելի սահմաններին մոտ լինելը զրկում են Իսրայելին ռազմավարական խորքի որևէ ցուցիչից: Բնական ռելիեֆային գոտիները պաշտպանական միավորների կառուցման համար բացակայում են, ուստի հնարավոր ռազմական գործողությունները առավելագույնս արագ պետք է տեղափոխվեն հակառակորդի տարածք:
4. Իսրայելը չունի երկար պատերազմ վարելու հնարավորություն, քանի որ կարիք կլինի մոբլիզացնել բնակչության մեծ քանակ, տնտեսական ռեսուրսներ: Այս պարագայում երկրի տնտեսությունը կսկսի ունենալ լրջագույն խնդիրներ արդեն ակտիվ պատերազմի առաջին ամիսներից, ուստի հնարավոր պատերազմը պետք է լինի կայծակնային:

Եթե դիտարկենք Իսրայելի պատմությունը, իսկ դա ավելի շուտ պատերազմների պատմություն է, կարող ենք նշել, որ Ռազմական դոկտրինի նշյալ դրույթների մի մասն իրենց արդյունավետությունն այդ պատմության մեջ բազմիցս ապացուցել են: 
Դիցուկ՝ հայեցակարգը արդյունավետորեն է դրսևորվել արաբա-իսրայելական մի քանի պատերազմների ընթացքում օրինակ՝ 1956-57թթ-ի Սուեզի ճգնաժամի տարիներին, երբ իսրայելական նախահարթակ/ կանխարգելիչ ռազմավարության հետևանքը եղավ պատերազմում նրա հաղթանակը:

Նշյալ ռազմավարությունը իրեն արդյունավետ դրսևորեց նաև 1967թ. Լիբանանի, Սիրիայի, Եգիպտոսի, Հորդանանի ու Իրաքի դեմ վեցօրյա պատերազմում, երբ արաբական կոալիցիան, որը անձնակազմի մասով Իսրայելին գերակշռում էր մոտ 2 անգամ, իսկ զինտեխնիկայի մասով՝ 3 անգամ, պարտություն կրեց: Ավելին՝ Իսրայելը պատերազմի արդյունքում ձեռք բերեց Գոլանի բարձունքերը, Սինայը, Հորդանան գետի արևմտյան ափը, Գազան:

1973թ. արաբա-իսրայելական պատերազմի ժամանակ արաբները դասեր քաղեցին նախորդ սխալներից և անակնկալ հարձակվեցին Իսրայելի վրա հուդայական կրոնական տոներից մեկի օրը: Սակայն վերջնարդյունքում Իսրայելի կողմից ուժերի վերախմբավորման, զանգվածային մոբլիզացիայի ու ամենակարևորը ԱՄՆ օգնության զորու Իսրայելը չպարտվեց:

Նշենք, որ Ռազմական դոկտրինում արաբական երկրներին ու Իրանին հավանական հակառակորդ դիտարկելուց զատ, իսրայելական ռազմական տեսաբանները 70-ականներին որպես նոր բնույթի վտանգի աղբյուր բնորոշեցին պաղեստինյան խմբավորումներին (Պաղեստինի ազատագրության բանակ և այլն), ինչպես նաև իսլամական կրոնական ու ռազմաքաղաքական կառույցներին՝ «Համաս», «Հեզբոլլահ», որոնցից բխող վտանգի բնույթը որակապես այլ էր, ուստի ենթադրում էր որդեգրվելիք այլ մոտեցումներ:

Նոր բնույթի հակառակորդի պարագայում Իսրայելը հրաժարվեց «հրթիռակոծություններին պատասխանելու» ռազմավարություներից և որդեգրեց «նախահարձակ ոչնչացման» մոտեցումներ անկախ վտանգի տեղակայման աղբյուրից, տարածքից ու տեսակներից: Որպես դրա դրսևորումներից մեկը՝ 1982թ. իսրայելական զորքը մտաց Լիբանան: Նման իրավիճակի պարագայում Իսրայելի Ռազմական դոկտրինում նշվում էր հետևյալը. «ասիմետրիկ վտանգների առկայության դեպքում ռազմական ղեկավարությունը երկրի ազգային անվտանգության ապահովման նպատակով ձեռնարկում է սեփական ռազմական նպատակահարմարությունից բխող որոշակի քայլեր»:

Այսպիսիով Իսրայելի Ռազմական դոկտրինը (որի առանձին հատվածներն են մինչ օրս միայն հանրայնացված/գաղտնազերծվել) ռազմաքաղաքական իրավիճակի, պատերազմի, պետությանը սպառնացող վտանգների, նրանց հակադարձելու ու ոչնչացնելու մեթոդների/միջոցների ամբողջություն է, որի նպատակը հնարավոր հակառակորդին այնպիսի հարված հասցնելն է, որից հետո վերջինս չկարողանա Իսրայելի համար հանդիսանալ որևէ տիպի սպառնալիիքի աղբյուր: Ներկայումս Իսրայելի Ռազմական դոկտրինը կառուցված է ճգնաժամանային իրավիճակներում «ակտիվ արձագանքման» ռազմավարության վրա, որի ելակետային դրույթը «սպառնալիքի աղբյուր պետությանը անխուսափելի պատժի ենթարկելու» սկզբունքն է: Որպես վերոնշյալ սկզբունքի իրացման ձև է դիտվում առաջնահերթ ռազմական գործոնությունների տեղափոխումը հակառակորդի տարածք, այդ գործողությունների կայծակնային ու անակնկալ բնույթը, նախահարձակ ոչնչացման գործիքակազմով:

Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր պետության կարևոր առաջնահերթություններից է. Փաշինյան Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 4-ին ՌԴ ՊՆ-ն հայտնել է Չեռնոմորսկի լոգիստիկ կենտրոնի և Օդեսայի տվյալների կենտրոնի վրա ԱԹՍ-ներով հարվածների մասին Axios․ ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայից հետո մնացած երկու իրանցի դիվանագետի վտարել է երկրից Հայաստանի սամբոյի հավաքականի 6 մարզիկներ արժանացել են բրոնզե մեդալների Կրկին ջրանջատումներ են․ հայտնի են հասցեները Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Հայաստանի համար ամենասարսափլիե սպառնալիքը նոր Ուկրաինա դառնալն է. Դմիտրի Մեդվեդև Կյանքը Ռոնալդուից հետ․ սկանդալից պատճառով ավելի քան 2 միլիոն մարդ դադարել է հետևել Պորտուգալիայի հավաքականի էջին Պենտագոնը հաշվարկում է մերձլուսնային ռшզմական համակարգերի արժեքը. Հեգսեթ Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoՈստիկանները ձերբակալել են հրազենային վնասվածք պատճառած 49-ամյա տղամարդու Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Թույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութ«Որքան էլ լինեն փորձություններ, Եկեղեցին կա՛»․ Արագածոտնի թեմում միասնական աղոթք է բարձրացվել ՀՀ պետաշխատողների սոցիալական փաթեթների ծրագիրը կդադարեցվի Ավտովթար Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ը Մոտ 70,000 մարդ միացել է Մադրիդում բնակարանային ճգնաժամի պատճառով անցկացվող բողոքի ակցիային Բարդ, բայց ոչ անհույս․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին Նիկոսիայում կրած պարտությունից հետո Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչը հարվածել է 13-ամյա աշակերտին, փոխտնօրենը՝ ապտակել. որն է Տավուշում տեղի ունեցած միջադեպի շարժառիթըՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ ԿարապետյանՏոկաևն աշխատանքից ազատել է պաշտպանության փոխնախարարին ու ՌԾՈՒ հրամանատարին Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում մեր հաղթանակի դեպքում երկրում մահապատիժ կսահմանվի խոշոր նարկոդիլերների համար. Թրամփ Արագածոտնում` «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ, բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավnրներ